https://arm.sputniknews.ru/20220214/karvogh-ein-10-jakum-linel--federaciaji-ghekavary-hhn-nerkajacnvogh--geghasahvordneri-masin-38682597.html
Կարող էին 10-յակում լինել. ֆեդերացիայի ղեկավարը` ՀՀ–ն ներկայացնող գեղասահորդների մասին
Կարող էին 10-յակում լինել. ֆեդերացիայի ղեկավարը` ՀՀ–ն ներկայացնող գեղասահորդների մասին
Sputnik Արմենիա
Մելանյա Ստեփանյանը կարծում է, որ օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող պարային զույգի պատրաստվածության և ելույթի մակարդակն ավելի բարձր էր, քան զբաղեցրած... 14.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-14T19:32+0400
2022-02-14T19:32+0400
2022-02-14T19:43+0400
գեղասահք
հայաստան
թինա կարապետյան
սիմոն պրու սենեկալ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/0e/38659707_0:31:1600:932_1920x0_80_0_0_0c98385af1d25e44094949e60b3b09da.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Պեկինի օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան–Սիմոն Պրու–Սենեկալ պարային զույգի գրաված 18-րդ հորիզոնականը կարելի է մեծ ձեռքբերում համարել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը։Նրա համոզմամբ` զույգը լավ ելույթ ունեցավ, բարդ շարժումներ կիրառեց, որոնք մրցավարները ըստ արժանվույն չգնահատեցին։Թինան և Սիմոնը մարզվում են Կանադայում աշխարհի լավագույն մարզիչներից մեկի մոտ և ունեն իրենց ոճը։ Ստեփանյանը համոզված է, որ եթե Հայաստանը սեփական մրցավարն ունենար, մեր գեղասահորդները կարող էին տեղ զբաղեցնել լավագույն տասնյակում։«Զույգի տրամադրությունը շատ բարձր է։ Օլիմպիական խաղերին մասնակցելը Թինայի և նրա մայրիկի` Մարալի երազանքն էր։ Նրա ընտանիքն ամեն բան արեց, որ Թինան մարզվի և իրականացնի իր երազանքը։ Այժմ նրանց երջանկությանը չափ չկա», – ասաց ֆեդերացիայի ղեկավարը։Կարապետյանն ու Սենեկալը ազատ ծրագրում ստացան 101.16 միավոր, իսկ երկու ծրագրերի արդյունքում հավաքեցին 167.03 միավոր։Ավելին չէինք էլ կարող երազել. Թինա Կարապետյան–Սիմոն Սենեկալ զույգը` այսօրվա ելույթի մասինԱվելի վաղ Sputnik Արմենիայի հետ զրույցում Կարապետյանն ասել էր, որ ինքն ու Սիմոնը իրենց մասնակցությունը հաջողված կհամարեն, եթե հայտնվեն լավագույն քսանյակում։Նշենք, որ այս մարզաձևում վերջին անգամ Հայաստանը ներկայացրել էին Անաստասիա Գրեբենկինան և Վազգեն Ազրոյանը։ 2006 թվականին Թուրինում նրանք գրավել էին 20-րդ տեղը։Նշենք, որ Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերն անցկացվում են փետրվարի 4-20-ը։ Հայաստանը պետք է ներկայացնեին 6 մարզիկ` դահուկորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը, Անգելինա Մուրադյանն ու լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը, գեղասահորդներ Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը։ Սակայն Հարությունյանի կորոնավիրուսային թեստը դրական էր, և նա չկարողացավ մասնակցել մրցումներին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/0e/38659707_177:0:1600:1067_1920x0_80_0_0_4fee3737dba1482e44ffa74c675c30f1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գեղասահոր հայաստան օօլիմպիական խաղեր
գեղասահոր հայաստան օօլիմպիական խաղեր
Կարող էին 10-յակում լինել. ֆեդերացիայի ղեկավարը` ՀՀ–ն ներկայացնող գեղասահորդների մասին
19:32 14.02.2022 (Թարմացված է: 19:43 14.02.2022) Մելանյա Ստեփանյանը կարծում է, որ օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող պարային զույգի պատրաստվածության և ելույթի մակարդակն ավելի բարձր էր, քան զբաղեցրած հորիզոնականը։
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Պեկինի օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան–Սիմոն Պրու–Սենեկալ պարային զույգի գրաված 18-րդ հորիզոնականը կարելի է մեծ ձեռքբերում համարել։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը։
«Եթե հաշվի առնենք, որ Հայաստանն այդ մարզաձևում վերջին 16 տարիների ընթացքում ներկայացված չի եղել, ապա մեզ համար սա լավ արդյունք է։ Գուցե միջազգային մակարդակով այս ցուցանիշը բարձր համարել չի կարելի, բայց մենք կարող ենք հպարտանալ դրանով», – նշեց Ստեփանյանը։
Նրա համոզմամբ` զույգը լավ ելույթ ունեցավ, բարդ շարժումներ կիրառեց, որոնք մրցավարները ըստ արժանվույն չգնահատեցին։
Թինան և Սիմոնը մարզվում են Կանադայում աշխարհի լավագույն մարզիչներից մեկի մոտ և ունեն իրենց ոճը։ Ստեփանյանը համոզված է, որ եթե Հայաստանը սեփական մրցավարն ունենար, մեր գեղասահորդները կարող էին տեղ զբաղեցնել լավագույն տասնյակում։
«Զույգի տրամադրությունը շատ բարձր է։ Օլիմպիական խաղերին մասնակցելը Թինայի և նրա մայրիկի` Մարալի երազանքն էր։ Նրա ընտանիքն ամեն բան արեց, որ Թինան մարզվի և իրականացնի իր երազանքը։ Այժմ նրանց երջանկությանը չափ չկա», – ասաց ֆեդերացիայի ղեկավարը։
Կարապետյանն ու Սենեկալը ազատ ծրագրում ստացան 101.16 միավոր, իսկ երկու ծրագրերի արդյունքում հավաքեցին 167.03 միավոր։
Ավելի վաղ
Sputnik Արմենիայի հետ զրույցում Կարապետյանն ասել էր, որ ինքն ու Սիմոնը իրենց մասնակցությունը հաջողված կհամարեն, եթե հայտնվեն լավագույն քսանյակում։
Նշենք, որ այս մարզաձևում վերջին անգամ Հայաստանը ներկայացրել էին Անաստասիա Գրեբենկինան և Վազգեն Ազրոյանը։ 2006 թվականին Թուրինում նրանք գրավել էին 20-րդ տեղը։
Նշենք, որ Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերն անցկացվում են փետրվարի 4-20-ը։ Հայաստանը պետք է ներկայացնեին 6 մարզիկ` դահուկորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը, Անգելինա Մուրադյանն ու լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը, գեղասահորդներ Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը։ Սակայն Հարությունյանի կորոնավիրուսային թեստը դրական էր, և նա չկարողացավ մասնակցել մրցումներին։