Ի՞նչ է պետք անել երկրաշարժի ժամանակ
17:40 14.02.2022 (Թարմացված է: 17:44 14.02.2022)
Բաժանորդագրվել
Փետրվարի 13-ին Հայաստանում գրանցված երկրաշարժը 1988 թվականից հետո ամենաուժգինն էր։ Sputnik Արմենիան հերթական անգամ հիշեցնում է իր ընթերցողներին, թե ինչ է պետք անել երկրաշարժի ժամանակ։
Նույնիսկ ավերիչ երկրաշարժի դեպքում շենքերը միանգամից չեն փլուզվում։ 1988 թվականին Գյումրիում գրանցված (9 բալ) ավերածությունների վերլուծությունը ցույց է տվել‚ որ 10–հարկանի շենքերը սկսել են փուլ գալ առաջին ցնցումից 10-12 վայրկյան հետո։ Դա այն ժամանակն է‚ որի ընթացքում փրկվելու համար հնարավոր է որոշակի գործողություններ ձեռնարկել։
Հիշեցնենք` ՀՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը փետրվարի 13-ին` ժամը 22:25-ին, գրանցել է Վրաստան-Հայաստան` Բավրա քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.2 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը 4-5 բալ ուժգնությամբ զգացվել է Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում, 3 բալ ուժգնությամբ` Երևանում։