https://arm.sputniknews.ru/20220214/hajastanjajc-araqelakan-ekeghecin-nshum-e-tearnyndarajy-38652980.html
Հայաստանյայց առաքելական եկեղեցին նշում է Տեառնընդառաջը
Հայաստանյայց առաքելական եկեղեցին նշում է Տեառնընդառաջը
Sputnik Արմենիա
Եկեղեցիներում մատուցվող Սուրբ Պատարագի ավարտին կկատարվի նորապսակ զույգերի օրհնության կարգ: 14.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-14T09:17+0400
2022-02-14T09:17+0400
2022-02-14T09:25+0400
տեառնընդառաջ
տրնդեզ
եկեղեցի
մայր աթոռ սուրբ էջմիածին
նորապսակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/0e/38652722_0:50:960:590_1920x0_80_0_0_0050ea71be968d3554ce8557b9e16b2d.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի - Sputnik. Փետրվարի 14-ին Հայաստանյայց առաքելական եկեղեցին նշում է Տեառնընդառաջի տոնը, որը խորհրդանշում է 40-օրյա մանուկ Հիսուսի ընծայումը տաճարին։Ինչպես հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից՝ փետրվարի 13-ի երեկոյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Սուրբ Գայանե վանքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության մասնակցությամբ կատարվել է Երեկոյան ժամերգություն:«Հավարտ ժամերգության, հանդիսապետությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարարապետ Գերաշնորհ Տ․Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի, տեղի ունեցավ նախատոնակ, ապա կատարվեց նաև տարվա առաջին Անդաստանի արարողությունը, որի ընթացքում օրհնվեցին աշխարհի չորս կողմերը»,-նշված է հաղորդագրության մեջ:Արարողությունից հետո եկեղեցականաց թափորն ուղղվել է դեպի Մայր Աթոռի միաբանական շենքի շրջափակ, ուր Մուշեղ Սրբազանը վառել է Տեառնընդառաջի խարույկը, որի շուրջ համախմբված Գևորգյան հոգևոր ճեմարանի սաները հանդես են եկել հոգևոր և ազգային երգերի կատարումներով:Տեառնընդառաջի տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակվել է որպես նորապսակների օրհնության օր: Այս կապակցությամբ փետրվարի 14-ին, եկեղեցիներում մատուցվող Սուրբ Պատարագի ավարտին, կկատարվի նորապսակ զույգերի օրհնության կարգ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/0e/38652722_53:0:907:640_1920x0_80_0_0_e771ad2145b39859bf60f68292798b16.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեառնընդառաջ, տրնդեզ, եկեղեցի, մայր աթոռ սուրբ էջմիածին, նորապսակ
տեառնընդառաջ, տրնդեզ, եկեղեցի, մայր աթոռ սուրբ էջմիածին, նորապսակ
Հայաստանյայց առաքելական եկեղեցին նշում է Տեառնընդառաջը
09:17 14.02.2022 (Թարմացված է: 09:25 14.02.2022) Եկեղեցիներում մատուցվող Սուրբ Պատարագի ավարտին կկատարվի նորապսակ զույգերի օրհնության կարգ:
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի - Sputnik. Փետրվարի 14-ին Հայաստանյայց առաքելական եկեղեցին նշում է Տեառնընդառաջի տոնը, որը խորհրդանշում է 40-օրյա մանուկ Հիսուսի ընծայումը տաճարին։
Ինչպես հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից՝ փետրվարի 13-ի երեկոյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Սուրբ Գայանե վանքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության մասնակցությամբ կատարվել է Երեկոյան ժամերգություն:
«Հավարտ ժամերգության, հանդիսապետությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարարապետ Գերաշնորհ Տ․Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի, տեղի ունեցավ նախատոնակ, ապա կատարվեց նաև տարվա առաջին Անդաստանի արարողությունը, որի ընթացքում օրհնվեցին աշխարհի չորս կողմերը»,-նշված է հաղորդագրության մեջ:
Արարողությունից հետո եկեղեցականաց թափորն ուղղվել է դեպի Մայր Աթոռի միաբանական շենքի շրջափակ, ուր Մուշեղ Սրբազանը վառել է Տեառնընդառաջի խարույկը, որի շուրջ համախմբված Գևորգյան հոգևոր ճեմարանի սաները հանդես են եկել հոգևոր և ազգային երգերի կատարումներով:
Տեառնընդառաջի տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակվել է որպես նորապսակների օրհնության օր: Այս կապակցությամբ փետրվարի 14-ին, եկեղեցիներում մատուցվող Սուրբ Պատարագի ավարտին, կկատարվի նորապսակ զույգերի օրհնության կարգ: