https://arm.sputniknews.ru/20220214/gjumrin-u-samarghandy-kdarnan-qujr-qaghaqner-gvortsakcutjuny-klini-tarber-volvortnerum-38677735.html
Գյումրին ու Սամարղանդը կդառնան քույր քաղաքներ. գործակցությունը կլինի տարբեր ոլորտներում
Գյումրին ու Սամարղանդը կդառնան քույր քաղաքներ. գործակցությունը կլինի տարբեր ոլորտներում
Sputnik Արմենիա
Շիրակի մարզպետը հույս է հայտնել, որ ձեռքբերված պայմանավորվածությամբ կարող են առավել ամրապնդվել գործընկերային կապերը։ 14.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-14T17:57+0400
2022-02-14T17:57+0400
2022-02-14T17:59+0400
գյումրի
ուզբեկստան
շիրակի մարզ
նազելի բաղդասարյան
վարդգես սամսոնյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/0e/38677587_0:17:1560:895_1920x0_80_0_0_7a562f25897f40f7c901df793e129856.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն ու Գյումրիի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն Ուզբեկստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արամ Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն են ձեռքբերել Գյումրի և Սամարղանդ քաղաքները քույր քաղաքներ հռչակելու մասին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ Շիրակի մարզպետարանի մամուլի ծառայությունը։Համաձայնագրով կողմերը կգործակցեն տնտեսության, մշակույթի, պատմամշակութային ժառանգության պահպանման, զբոսաշրջության բնագավառներում։«Լիահույս եմ, որ Հայաստանի և Ուզբեկստանի միջև արդեն ձևավորված բարիդրացիական ու գործընկերային կապերն առավել կամրապնդվեն նաև ապակենտրոնացված մակարդակով։ Գյումրին ու Սամարղանդը կկարողանան համագործակցել և դա հիմք կհանդիսանա տնտեսական ու արդյունաբերական նոր կապերի հաստատման համար»,- նշել է Շիրակի մարզպետը։Կողմերը պատրաստակամություն են հայտնել անել հնարավորը բարեկամական կապերը խորացնելու և համագործակցության նոր օրակարգ ունենալու համար։
գյումրի
ուզբեկստան
շիրակի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/0e/38677587_22:0:1406:1038_1920x0_80_0_0_76adfe88da329fd5d1fc96f2074a4d8b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գյումրի, ուզբեկստան, շիրակի մարզ, նազելի բաղդասարյան, վարդգես սամսոնյան
գյումրի, ուզբեկստան, շիրակի մարզ, նազելի բաղդասարյան, վարդգես սամսոնյան
Գյումրին ու Սամարղանդը կդառնան քույր քաղաքներ. գործակցությունը կլինի տարբեր ոլորտներում
17:57 14.02.2022 (Թարմացված է: 17:59 14.02.2022) Շիրակի մարզպետը հույս է հայտնել, որ ձեռքբերված պայմանավորվածությամբ կարող են առավել ամրապնդվել գործընկերային կապերը։
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն ու Գյումրիի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն Ուզբեկստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արամ Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն են ձեռքբերել Գյումրի և Սամարղանդ քաղաքները քույր քաղաքներ հռչակելու մասին։ Տեղեկությունը
հայտնում է ՀՀ Շիրակի մարզպետարանի մամուլի ծառայությունը։
Համաձայնագրով կողմերը կգործակցեն տնտեսության, մշակույթի, պատմամշակութային ժառանգության պահպանման, զբոսաշրջության բնագավառներում։
«Լիահույս եմ, որ Հայաստանի և Ուզբեկստանի միջև արդեն ձևավորված բարիդրացիական ու գործընկերային կապերն առավել կամրապնդվեն նաև ապակենտրոնացված մակարդակով։ Գյումրին ու Սամարղանդը կկարողանան համագործակցել և դա հիմք կհանդիսանա տնտեսական ու արդյունաբերական նոր կապերի հաստատման համար»,- նշել է Շիրակի մարզպետը։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել անել հնարավորը բարեկամական կապերը խորացնելու և համագործակցության նոր օրակարգ ունենալու համար։