https://arm.sputniknews.ru/20220214/eapes-nvazel-en-depi-rd-evropa-ev-amn-pvostajin-tsarajutjunneri-sakagnery-38677207.html
Էապես նվազել են դեպի ՌԴ, Եվրոպա և ԱՄՆ փոստային ծառայությունների սակագները
Էապես նվազել են դեպի ՌԴ, Եվրոպա և ԱՄՆ փոստային ծառայությունների սակագները
Sputnik Արմենիա
Առաջիկայում հանրային ծառայությունների մատուցման միասնական գրասենյակ կբացվի Վանաձորում: 14.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-14T17:50+0400
2022-02-14T17:50+0400
2022-02-14T17:52+0400
հայփոստ
ծանրոց
առաքում
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/0e/38677024_0:87:1670:1026_1920x0_80_0_0_0f2850a15f06ef3bbf2165aeebaba75a.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Էապես նվազել են դեպի ՌԴ, Եվրոպա և ԱՄՆ փոստային ծառայությունների սակագները: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ վարչապետին ասել են «Հայփոստի» պատասխանատուները:Անդրադարձ է կատարվել «Հայփոստի» կապիտալ ներդրումներին, որոնք միտված են լինելու փոստային 486 բաժանմունքների վերանորոգմանը, ավտոպարկի թարմացմանը, թվային տրանսֆորմացիայի ամբողջականացմանը:«Փաշինյանը կարևորել է թվային լուծումների գնալու քաղաքականությունը և ընդգծել, որ «Հայփոստի» խնդիրն է՝ մատուցվող նորանոր ծառայությունների միջոցով նպաստել քաղաքացիների կյանքի որակի բարելավմանը: Նրա խոսքով՝ «Հայփոստը» պետք է շարունակի էլեկտրոնային առևտրում ներգրավվելու քայլերը, ինչը թույլ կտա նաև հեռավոր շրջաններում բնակվող մեր քաղաքացիներին առավել դյուրին օգտվել այդ ծառայություններից՝ հաշվի առնելով «Հայփոստի» բաժանմունքների լայն սփռվածությունը»,–նշված է հաղորդագրության մեջ։Առաջիկայում հանրային ծառայությունների մատուցման միասնական գրասենյակ կբացվի Վանաձորում:Հիշեցնենք, որ ընկերությունն այս տարեսկզբին հայտարարել էր` գնային փոփոխություններ են լինելու նամակագրական թղթակցության և մինչև 20 կգ ծանրոցների առաքման սակագների դեպքում։1կգ 100գ –ից 2կգ քաշով ծանրոցների առաքման համար «Հայփոստն» առաջարկում է 1300 դրամից սակագինն իջեցնել 1000 դրամի, 7 կգ 100 գ-ից 8 կգ քաշի դեպքում ներկայում գործում է 2500 դրամ սակագինը, սակայն այն կարող է նվազել մինչև 1600 դրամ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/0e/38677024_93:0:1577:1113_1920x0_80_0_0_2808c60d8efd9ec755529f5386631149.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայփոստ, ծանրոց, առաքում, նիկոլ փաշինյան
հայփոստ, ծանրոց, առաքում, նիկոլ փաշինյան
Էապես նվազել են դեպի ՌԴ, Եվրոպա և ԱՄՆ փոստային ծառայությունների սակագները
17:50 14.02.2022 (Թարմացված է: 17:52 14.02.2022) Առաջիկայում հանրային ծառայությունների մատուցման միասնական գրասենյակ կբացվի Վանաձորում:
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Էապես նվազել են դեպի ՌԴ, Եվրոպա և ԱՄՆ փոստային ծառայությունների սակագները: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ վարչապետին ասել են «Հայփոստի» պատասխանատուները:
Անդրադարձ է կատարվել «Հայփոստի» կապիտալ ներդրումներին, որոնք միտված են լինելու փոստային 486 բաժանմունքների վերանորոգմանը, ավտոպարկի թարմացմանը, թվային տրանսֆորմացիայի ամբողջականացմանը:
«Փաշինյանը կարևորել է թվային լուծումների գնալու քաղաքականությունը և ընդգծել, որ «Հայփոստի» խնդիրն է՝ մատուցվող նորանոր ծառայությունների միջոցով նպաստել քաղաքացիների կյանքի որակի բարելավմանը: Նրա խոսքով՝ «Հայփոստը» պետք է շարունակի էլեկտրոնային առևտրում ներգրավվելու քայլերը, ինչը թույլ կտա նաև հեռավոր շրջաններում բնակվող մեր քաղաքացիներին առավել դյուրին օգտվել այդ ծառայություններից՝ հաշվի առնելով «Հայփոստի» բաժանմունքների լայն սփռվածությունը»,–
նշված է հաղորդագրության մեջ։Առաջիկայում հանրային ծառայությունների մատուցման միասնական գրասենյակ կբացվի Վանաձորում:
Հիշեցնենք, որ ընկերությունն այս տարեսկզբին հայտարարել էր` գնային փոփոխություններ են լինելու նամակագրական թղթակցության և մինչև 20 կգ ծանրոցների առաքման սակագների դեպքում։
1կգ 100գ –ից 2կգ քաշով ծանրոցների առաքման համար «Հայփոստն» առաջարկում է 1300 դրամից սակագինն իջեցնել 1000 դրամի, 7 կգ 100 գ-ից 8 կգ քաշի դեպքում ներկայում գործում է 2500 դրամ սակագինը, սակայն այն կարող է նվազել մինչև 1600 դրամ։