https://arm.sputniknews.ru/20220214/arajik-harutjunjany-hadruti-ir-ajginery-paterazmic-araj-chi-vatsharel-datakhazutjun-38674201.html
Արայիկ Հարությունյանը Հադրութի իր այգիները պատերազմից առաջ չի վաճառել. դատախազություն
Արայիկ Հարությունյանը Հադրութի իր այգիները պատերազմից առաջ չի վաճառել. դատախազություն
Sputnik Արմենիա
Արցախի դատախազությունը քրեական գործ էր հարուցել, որի շրջանակում էլ պարզվել է Արայիկ Հարությունյանի մասին շրջանառվող լուրերի իսկությունը։ 14.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-14T17:03+0400
2022-02-14T17:03+0400
2022-02-14T17:03+0400
արցախ
հադրութ
արցախի նախագահ արայիկ հարությունյան
հող
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/17/36810487_0:84:1600:984_1920x0_80_0_0_c720f2e15b95637e6708505c6bc437be.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Արցախի դատախազությունը հերքում է լուրերը, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նախքան 44-օրյա պատերազմը վաճառել է իր ունեցած հողամասերը։ Դատախազությունը հայտարարություն է տարածել` անդրադառնալով լուրերին, թե Հարությունյանն օտարել էր Հադրութի շրջանում և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած այլ համայնքներում ունեցած վարելահողերը և այգիները:Արցախի դատախազությունը նման բովանդակությամբ հաղորդում էր ստացել, որի հիման վրա էլ քրգործ է հարուցվել։Նշվում է նաև, որ գույքի միջնորդավորված օտարման հնարավոր դեպքերը վերհանելու համար հանձնարարություններ էին տրվել հետաքննության մարմիններին։ Սակայն ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույնպես նման դեպքեր չեն հայտնաբերվել:
հադրութ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/17/36810487_89:0:1512:1067_1920x0_80_0_0_e5596d28ed1b56cdcb4368c052f9d336.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, հադրութ, արցախի նախագահ արայիկ հարությունյան, հող
արցախ, հադրութ, արցախի նախագահ արայիկ հարությունյան, հող
Արայիկ Հարությունյանը Հադրութի իր այգիները պատերազմից առաջ չի վաճառել. դատախազություն
Արցախի դատախազությունը քրեական գործ էր հարուցել, որի շրջանակում էլ պարզվել է Արայիկ Հարությունյանի մասին շրջանառվող լուրերի իսկությունը։
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Արցախի դատախազությունը հերքում է լուրերը, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նախքան 44-օրյա պատերազմը վաճառել է իր ունեցած հողամասերը։ Դատախազությունը
հայտարարություն է տարածել` անդրադառնալով լուրերին, թե Հարությունյանն օտարել էր Հադրութի շրջանում և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած այլ համայնքներում ունեցած վարելահողերը և այգիները:
Արցախի դատախազությունը նման բովանդակությամբ հաղորդում էր ստացել, որի հիման վրա էլ քրգործ է հարուցվել։
«Հարուցված քրգործի նախաքննության ընթացքում պահանջվել ու տեղեկություններ են ստացվել ԱՀ կադաստրի և պետգույքի կառավարման կոմիտեից, ԱՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստրից: Ստացված տվյալների համաձայն՝ 2020թ. 44-օրյա պատերազմից անմիջապես առաջ և ավելի վաղ ԱՀ նախագահին և նրա ընտանիքի անդամներին սեփականության կամ օգտագործման իրավունքով պատկանող գույքի, այդ թվում բաժնետոմսերի օտարում, այլ անձի տեղի չէր ունեցել»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ գույքի միջնորդավորված օտարման հնարավոր դեպքերը վերհանելու համար հանձնարարություններ էին տրվել հետաքննության մարմիններին։ Սակայն ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույնպես նման դեպքեր չեն հայտնաբերվել: