https://arm.sputniknews.ru/20220214/aragatsvotni-nakhkin-marzpet-razmik-petrvosjany-pnum-pashtvon-e-stacel-38672647.html
Արագածոտնի նախկին մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը ՊՆ–ում պաշտոն է ստացել
Արագածոտնի նախկին մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը ՊՆ–ում պաշտոն է ստացել
Sputnik Արմենիա
Ռազմիկ Պետրոսյանն արդեն իսկ թղթաբանական հարցերն է լուծում` ՊՆ–ում աշխատանքի անցնելու համար։ 14.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-14T16:15+0400
2022-02-14T16:15+0400
2022-02-14T16:46+0400
ռազմիկ պետրոսյան
պաշտոն
հհ պաշտպանության նախարարություն (պն)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/1c/34754104_2:0:1600:899_1920x0_80_0_0_bf53cbfed554026c1f0cb5e049ac148d.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. «Ապարան» ջոկատի հրամանատար, Արագածոտնի նախկին մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի զինվորական գծով խորհրդական։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Պետրոսյանը։«Ծառայության եմ անցնելու պաշտպանության նախարարությունում։ Հիմա նախարարությունում եմ` փաստաթղթերի ձևակերպման հարցերով ենք զբաղվում»,–ասաց Պետրոսյանը։Հիշեցնենք, որ Ռազմիկ Պետրոսյանն Արագածոտնի մարզպետի պաշտոնը զբաղեցրել է 2021-ի հոկտեմբերից մինչև 2022թվական։ Նախկին մարզպետը 90-ականներին ակտիվորեն մասնակցել է Ղարաբաղյան պատերազմին, կռվել «Ապարան» կամավորական ջոկատի շարքերում, եղել է ՀՀ ԶՈւ հատուկ գնդի վաշտի հրամանատարի տեղակալ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/1c/34754104_251:0:1450:899_1920x0_80_0_0_d6bdaeaae642a5b852d600340d80556f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռազմիկ պետրոսյան, պաշտոն, հհ պաշտպանության նախարարություն (պն)
ռազմիկ պետրոսյան, պաշտոն, հհ պաշտպանության նախարարություն (պն)
Արագածոտնի նախկին մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը ՊՆ–ում պաշտոն է ստացել
16:15 14.02.2022 (Թարմացված է: 16:46 14.02.2022) Ռազմիկ Պետրոսյանն արդեն իսկ թղթաբանական հարցերն է լուծում` ՊՆ–ում աշխատանքի անցնելու համար։
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. «Ապարան» ջոկատի հրամանատար, Արագածոտնի նախկին մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի զինվորական գծով խորհրդական։
Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Պետրոսյանը։
«Ծառայության եմ անցնելու պաշտպանության նախարարությունում։ Հիմա նախարարությունում եմ` փաստաթղթերի ձևակերպման հարցերով ենք զբաղվում»,–ասաց Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ Ռազմիկ Պետրոսյանն Արագածոտնի մարզպետի պաշտոնը զբաղեցրել է 2021-ի հոկտեմբերից մինչև 2022թվական։ Նախկին մարզպետը 90-ականներին ակտիվորեն մասնակցել է Ղարաբաղյան պատերազմին, կռվել «Ապարան» կամավորական ջոկատի շարքերում, եղել է ՀՀ ԶՈւ հատուկ գնդի վաշտի հրամանատարի տեղակալ։