Հռոմի պապը կոչ է արել հավատացյալներին աղոթել Ուկրաինայում խաղաղության համար
16:15 13.02.2022 (Թարմացված է: 16:18 13.02.2022)
© AP Photo / Gregorio BorgiaՀռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Պետրոսի տաճարի գլխավոր պատշգամբից՝ Urbi et Orbi (լատիներեն՝ «Քաղաքին և աշխարհին») Սուրբ Ծննդյան օրհնությունը սկսելուց առաջ (25 դեկտեմբերի, 2021թ)․ Վատիկան
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Պետրոսի տաճարի գլխավոր պատշգամբից՝ Urbi et Orbi (լատիներեն՝ «Քաղաքին և աշխարհին») Սուրբ Ծննդյան օրհնությունը սկսելուց առաջ (25 դեկտեմբերի, 2021թ)․ Վատիկան. Արխիվային լուսանկար
© AP Photo / Gregorio Borgia
Բաժանորդագրվել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը քաղաքական գործիչներին կոչ է արել ամեն ինչ անել Ուկրաինայում խաղաղություն հաստատելու համար։
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալներին առաջարկել է լուռ աղոթել Ուկրաինայի խաղաղության համար։ Նա նաև կոչ է արել քաղաքական գործիչներին ամեն ջանք գործադրել դրան հասնելու համար, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Լուրերը, որ գալիս են Ուկրաինայից, շատ անհանգստացնող են: Ես հույս ունեմ, որ դրա համար պատասխանատու քաղաքական գործիչները ցանկացած ջանք կգործադրեն հանուն խաղաղության», - ասել է Ֆրանցիսկոսը հավատացյալներին ուղղված կիրակնօրյա ավանդական ուղերձի ժամանակ:
Հունվարի վերջին Հռոմի Պապը կրկին հայտարարել էր, որ մտահոգությամբ է հետևում Ուկրաինայի շուրջ աճող լարվածությանը և կոչ էր արել հունվարի 26-ին խաղաղության համար աղոթքի օր կազմակերպել։