00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:22
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ում Moderna–ի պատվաստանյութի 1150 դեղաչափի պիտանելիության ժամկետն անցել է

© Sputnik / Asatur YesayantsModerna պատվաստանյութ
Moderna պատվաստանյութ - Sputnik Արմենիա, 1920, 13.02.2022
Moderna պատվաստանյութ
Բաժանորդագրվել
QR կոդերի կիրառումը հետաձգելով մինչև հունվարի 22-ը` ՀՀ առողջապահության նախարարությունը հասցրել է օգտագործել ստացված 207 հազար դեղաչափ պատվաստանյութի ողջ խմբաքանակը, թեև գերատեսչությունում պնդում են, որ սահմանափակումները պայմանավորված են եղել համաճարակային իրավիճակով։
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Հայաստանում եղած «Մոդեռնայի» արտադրած «Սպայկվաքս» պատվաստանյութի շուրջ 1000 դեղաչափի պիտանելիության ժամկետը լրացել է, Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Ավելի վաղ Sputnik Արմենիան գրել էր, որ ամենայն հավանականությամբ QR կոդերը Հայաստանում հունվարի 22-ից են կիրառվել ոչ թե համաճարակային իրավիճակի, այլ պատվաստանյութի «դեդլայնին» հասցնելու համար (Նորվեգիայից ստացված մեծ խմբաքանակի` «Մոդեռնայի» պատվաստանյութի ավելի քան 207 հազար դեղաչափի պիտանելիության ժամկետը մոտենում էր ավարտին)։

«Նորվեգիայից ստացված «Սպայվաքս» (Moderna) պատվաստանյութի 207600 դեղաչափից կիրառվել է 206450 դեղաչափը։ Տվյալ խմբաքանակից 1150 դեղաչափ «Սպայվաքս» (Moderna) պատվաստանյութ խոտանվել է` պիտանելիության ժամկետը լրանալու պատճառով», – ասվում է նախարարության պատասխանի մեջ։

Հարցին, թե արդյո՞ք Հայաստանում հենց հունվարի 22-ից QR կոդերի կիրառումը կապված է այն հանգամանքի հետ, որ պատվաստանյութերն անհրաժեշտ էր կիրառել մինչև պիտանելիության ժամկետի ավարտը, առողջապահության նախարարությունից ստացել ենք հետևյալ պատասխանը։
«Հանրային վայրեր մուտքի սահմանափակումները ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում պայմանավորված են կորոնավիրուսային հիվանդության լարված համաճարակային իրավիճակով, ինչպես նաև այն հանգամանքով, որ սույն թվականի նոյեմբերի 26-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ահազանգել է կորոնավիրուսային հիվանդության հարուցիչի նոր ենթատեսակի` «Օմիկրոնի» մասին` սահմանելով այն, որպես անհանգստություն առաջացնող (մտահոգիչ)», – նշել են գերատեսչությունից։
Հաշվի առնելով այն, որ «Օմիկրոնը» նախորդ շտամերից ավելի արագ է տարածվում, վարակի տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով մշակվել են նոր կանխարգելիչ միջոցառումներ, որոնք սահմանված կարգով և ժամկետներում քննարկվել են բոլոր շահագրգիռ կողմերի հետ։
«Սակայն հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ տնտեսվարող սուբյեկտներին ևս ժամանակ էր անհրաժեշտ նախապատրաստվելու համար, սահմանափակումները ուժի մեջ են մտել հրապարակվելուց 15 օր անց», – ասում են առողջապահության նախարարությունից։
Պատվաստված քաղաքացին վտանգավոր է 7 օր, չպատվաստվածը` 10. նախարար
Այսպիսով, առողջապահության նախարարությունը պնդում է, որ սահմանափակումները կիրառվել էին հաշվի առնելով համաճարակային իրավիճակը։ Մյուս կողմից, ստացված տվյալների համաձայն` հունվարի 22-ից կիրառելով սահմանափակումները գերատեսչությունը հասցրել է տեղավորվել պատվաստանյութի պիտանելիության ժամկետների մեջ` 207 600 դեղաչափից չկիրառելով ընդամենը 1150–ը։
Մինչ այդ գերատեսչությունից հայտնել էին, որ ամբողջությամբ կիրառվել է Moderna–ի պատվաստանյութի մեկ այլ խմբաքանակ (13300 դեղաչափ), որի պիտանելիության ժամկետն ավարտվում էր հունվարի 14-ին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանում խոտանվել են կորոնավիրուսի դեմ Moderna ընկերության և AstraZeneca պատվաստանյութերի ուրիշ խմբաքանակներ։

Պատվաստանյութի կիրառման արդյունավետության տեսանկյունից սահմանափակումների ժամկետի հետաձգումը կարելի է հաջող համարել, եթե իհարկե մի կողմ դնենք այն փաստը, որ սահմանափակումները պետք է կիրառվեին հաշվի առնելով համաճարակային իրավիճակը (ինչի վերաբերյալ դեռ կասկածներ կան)։

Հիշեցնենք, որ առողջապահության նախարարության վերջին տվյալներով` մինչ վերջերս պիտանելիության ժամկետն ավարտվելու պատճառով չի օգտագործվել երկիր ներմուծված պատվաստանյութերի միայն 2,3%–ը։
Հիշեցնենք նաև, որ հունվարի 22-ից ռեստորաններ ու սրճարաններ, հյուրանոցներ ու մարզասրահներ, ինչպես նաև մշակութային հաստատություններ մուտքն արգելված է առանց պատվաստումը հավաստող փաստաթղթի կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունքի (որը պետք է արված լինի վերջին 72 ժամվա ընթացքում)։
Լրահոս
0