00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
56 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
7 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
44 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուկրաինայում էսկալացիայի դեպքում բրիտանացի զինվորականներին դուրս կբերենք այնտեղից. Հիպի

© AP Photo / Brian IngangaՋեյմս Հիպի
Ջեյմս Հիպի - Sputnik Արմենիա, 1920, 12.02.2022
Բաժանորդագրվել
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարը բրիտանացի գործընկերոջից բացատրություններ էր պահանջել Ուկրաինայում բրիտանական հատուկ ջոկատայինների ներկայության վերաբերյալ:
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիպին հայտարարել է, որ Ուկրաինայում էսկալացիայի դեպքում այդ երկրում բրիտանացի զինվորականներ չեն լինի։ Տեղեկությունը հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Նրա խոսքով՝ Ուկրաինայում եղել են բրիտանացի զինվորականներ, որոնք զբաղվել են ուկրաինացի գործընկերների պատրաստմամբ:

«Մենք տասնյակ հազարավոր ուկրաինացի զինվորների ենք պատրաստել, վերջին շաբաթներին պաշտպանական հակատանկային համակարգեր ենք տրամադրել, նաև որոշ հրահանգիչներ ուղարկվել են, որ օգնեն ուկրաինացի զինվորականներին սպառազինության համակարգի հետ կապված, բայց Ռուսաստանի հետ հակամարտության դեպքում բրիտանացի զինվորականները Ուկրաինայում չեն լինի»,-հայտարարել է Հիպին Sky News հեռուստաալիքի եթերում:

Նա ավելացրել է, որ բրիտանացի ռազմական հրահանգիչները, որոնք ներկայում գտնվում են Ուկրաինայում, հանգստյան օրերին երկրից դուրս կբերվեն:
Ավելի վաղ ռուսական կողմը հայտարարել էր Ուկրաինայի տարածքում բրիտանական հատուկ նշանակության ջոկատի առկայության մասին։ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն իր բրիտանացի գործընկեր Բեն Ուոլեսի հետ Մոսկվայում փետրվարի 11-ին կայացած բանակցությունների ընթացքում պահանջել է բացատրել Ուկրաինայում բրիտանական հատուկջոկատայինների ներկայությունը:
Զելենսկին Արևմուտքից ապացույց է ուզում, որ ՌԴ–ն «կհարձակվի» Ուկրաինայի վրա փետրվարի 16-ին
Նա նաև առաջարկել է արևմտյան երկրներին իրենց ներդրումն ունենալ Եվրոպայում լարվածության թուլացման գործում ու դադարեցնել զենքի մատակարարումներն Ուկրաինա:
Ուկրաինայում Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության Orbital ուսումնական առաքելության շրջանակում, որը գործարկվել է 2015 թվականին, նախապատրաստություն է անցել շուրջ 22 հազար ուկրաինացի զինվորական, հունվարին Մեծ Բրիտանիան լրացուցիչ նոր ռազմական հրահանգիչներ ու երկու հազար հրթիռ է ուղարկել Ուկրաինա:

Ներկայում Ուկրաինայում գտնվում են 100 բրիտանացի ռազմական հրահանգիչներ։ Ընդ որում, Լոնդոնը բազմիցս հայտարարել է, որ իրավիճակի սրման դեպքում չի պատրաստվում բրիտանական բանակի մարտական ստորաբաժանումներ ուղարկել:

Հիշեցնենք, որ Արևմուտքը ՌԴ-ին մեղադրում է Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման ծրագրերի մեջ։ Մոսկվայում դա կտրականապես հերքում են ու մշտապես հայտարարում, որ ոչ մեկին ոչնչով չեն սպառնում, իսկ բոլոր նման հայտարարություններն օգտագործվում են որպես պատրվակ՝ ռուսական սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ավելի շատ ռազմական տեխնիկա տեղակայելու համար։
Լավրովը չի բացառել ռուսաստանյան դիվանագետների մասնակի տարհանումը Ուկրաինայից
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ ասել էր, որ Ռուսաստանը ոչ մի առիթ չի ստեղծում Ուկրաինայի շուրջ կոնֆլիկտային իրավիճակի համար: Նրա խոսքով՝ Ռուսաստանը չի բացառում, որ Արևմուտքի կողմից սանձազերծված Ուկրաինայի հիստերիկ արգործողությունն ուղղված են այն բանին, որ Կիևը սաբոտաժ անի Դոնբասի վերաբերյալ Մինսկի համաձայնագրերի մասով։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի տեղեկատվական հիստերիան առատորեն համեմված է ստերով ու ֆեյքերով:
Լրահոս
0