00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սա մշակութային ցեղասպանություն է. Բաբայանը` Ադրբեջանի վարած քաղաքականության մասին

© Sputnik / Aram NersesyanԴավիթ Բաբայան
Դավիթ Բաբայան - Sputnik Արմենիա, 1920, 12.02.2022
Բաժանորդագրվել
Դավիթ Բաբայանը հռետորական հարց է տալիս, թե մինչև ե՞րբ պետք է հայերը միայնակ պայքարեն Ադրբեջանի վանդալիզմի և Հայաստանի մշակութայի ժառանգության յուրացման դեմ։
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը մշակութային ցեղասպանություն անվանեց Ադրբեջանի իշխանությունների գործողությունները հայկական պատմական և մշակույթի հուշարձանների հանդեպ։ Լրագրողների հետ զրույցում Բաբայանը հայտարարեց, որ Ադրբեջանը սիստեմատիկ կերպով ոչնչացնում է հայկական հուշարձանները, քանդում ու ավերում գերեզմանատներն ու եկեղեցիները։

«Սա մշակութային ցեղասպանություն է, ու դա տարբեր եղանակներով է իրականացվում։ Առաջին` դա բարբարոսություն է, որով ոչնչացվում են մեր կոթողները, եկեղեցիները, գերեզմանաքարերը։ Երկրորդ` փորձ է արվում հայազրկել այդ մշակութային կոթողները։ Ինչ–որ «ալբանական թեզ» են շրջանառում։ Դա ուղղակի անհեթեթություն է։ Դա կիրառվում է այն դեպքում, երբ չեն կարողանում ոչնչացնել կոթողը։ Օրինակ` Դադիվանքը եթե իրենցով լիներ, վաղուց կոչնչացնեին, բայց փորձում են այսկերպ ոչնչացնել հայկականությունը և դարձնել ոչ հայկական մշակույթի կոթող»,–ասաց Բաբայանը։

Նրա կարծիքով՝ հայկական հուշարձանների «ալբանացումը» նույնքան ծիծաղելի է, որքան այն պնդումները, թե շումերներն են եղել ադրբեջանցիների նախնիները, թեև ադրբեջանական ազգի ձևավորման մասին պաշտոնապես հայտարարվել է 1936թվականին։
«Քաղաքակիրթ աշխարհն էլ գոնե մի ձևով պետք է արձագանքի։ Ինչքան պետք է մենք միայնակ պայքարենք այս ամենի դեմ։ Իհարկե, մենք շարունակելու ենք պայքարը։ Սրա համար պետք է միասնություն, համախմբվածություն և ճիշտ աշխարհաքաղաքականություն»,- նշել է ԱՀ արտգործնախարարը։
Ռուսաստանը հանդես է գալիս Արցախում ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության արագ կազմակերպման օգտին
Հիշեցնենք` ավելի վաղ Ադրբեջանի մշակույթի նախարարը հայտնել էր, որ ստեղծվել է փորձագետների աշխատանքային խումբ՝ վերացնելու «հայերի կողմից ալբանական կրոնական տաճարների վրա կատարված կեղծ գրությունները»։
Հայտարարությունը մեծ աղմուկ առաջացրեց Հայաստանում։ Հանրությունը իշխանություններից պահանջում է դիմել ՄԱԿ–ի միջազգային դատարան։
Ադրբեջանի հերթական սադրանքը ՅՈւՆԵՍԿՕ-ում․ ՀՀ ԱԳՆ-ն՝ Շուշիի վերաբերյալ նախաձեռնության մասին
Լրահոս
0