https://arm.sputniknews.ru/20220212/rd-divanagetnery-sksel-en-lqel-ukrainan-38602655.html
ՌԴ դիվանագետները սկսել են լքել Ուկրաինան
ՌԴ դիվանագետները սկսել են լքել Ուկրաինան
Sputnik Արմենիա
Կիևում ՌԴ դեսպանատունն աշխատում է սովորական ռեժիմով, մասնակի տարհանման մասին որոշում դեռ չի ընդունվել։ Սակայն դիվանագիտական առաքելության մամուլի կցորդ Դենիս... 12.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-12T11:15+0400
2022-02-12T11:15+0400
2022-02-12T11:16+0400
ռուսաստան
ուկրաինա
դիվանագետ
նատօ
https://cdn.am.sputniknews.ru/img/2031/71/20317143_0:320:3072:2048_1920x0_80_0_0_90acf5970a7e5e1b69d6c7c61770b475.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Ռուսաստանի հյուպատոսությունների դիվանագետներն ու աշխատակիցները սկսել են հեռանալ Ուկրաինայից։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է իրազեկ աղբյուրը:«Ուկրաինայի քաղաքացիների խոսքով՝ ռուս դիվանագետներն ու Ուկրաինայի հյուպատոսությունների աշխատակիցները սկսել են մեկնել Ռուսաստան։ Այդ մասին, մասնավորապես, վկայում են հյուպատոսություն ու դեսպանատուն ընդունելության ժամանակ առաջացած դժվարությունները», - հայտնել է նա։Աղբյուրի խոսքով՝ «մի շարք արևմտյան երկրների կողմից պաշտոնապես հայտարարված տարհանման ֆոնին դա հանգեցնում է այն մտքին, որ Մոսկվան որոշել է նույն ճանապարհով գնալ»:Ավելի վաղ Սերգեյ Լավրովը չի բացառել, որ ՌԴ-ն կարող է որոշում կայացնել դիվանագիտական հաստատություններից ժամանակավոր տարհանել դիվանագիտական առաքելության ոչ հիմնական անձնակազմը:Ռուսաստանի կողմից էսկալացիայի պատճառով (որը Մոսկվան հերքում է) դեսպանությունների աշխատակիցների մի մասին տարհանելու ծրագրերի մասին ավելի վաղ հայտարարել են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Գերմանիան ու Ավստրալիան:Արևմուտքը ՌԴ-ին մեղադրում է Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման ծրագրերի մեջ։ Մոսկվայում դա կտրականապես հերքում են ու մշտապես հայտարարում, որ ոչ մեկին ոչնչով չեն սպառնում, իսկ բոլոր նման հայտարարություններն օգտագործվում են որպես պատրվակ՝ ռուսական սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ավելի շատ ռազմական տեխնիկա տեղակայելու համար։ՆԱՏՕ-ի ուժերի ավելացումը սահմանների մոտ սպառնալիք է ստեղծում ամբողջ ՀԱՊԿ-ի համար․ ԶասՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ ասել էր, որ Ռուսաստանը ոչ մի առիթ չի ստեղծում Ուկրաինայի շուրջ կոնֆլիկտային իրավիճակի համար: Նրա խոսքով՝ Ռուսաստանը չի բացառում, որ Արևմուտքի կողմից սանձազերծված Ուկրաինայի հիստերիկ արգործողությունն ուղղված են այն բանին, որ Կիևը սաբոտաժ անի Դոնբասի վերաբերյալ Մինսկի համաձայնագրերի մասով։ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի տեղեկատվական հիստերիան առատորեն համեմված է ստերով ու ֆեյքերով:
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2031/71/20317143_341:0:3072:2048_1920x0_80_0_0_1f672d9f84a38a872a2b6b8c6cd217b0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, դիվանագետ, նատօ
ռուսաստան, ուկրաինա, դիվանագետ, նատօ
ՌԴ դիվանագետները սկսել են լքել Ուկրաինան
11:15 12.02.2022 (Թարմացված է: 11:16 12.02.2022) Կիևում ՌԴ դեսպանատունն աշխատում է սովորական ռեժիմով, մասնակի տարհանման մասին որոշում դեռ չի ընդունվել։ Սակայն դիվանագիտական առաքելության մամուլի կցորդ Դենիս Գոլենկոն ավելի վաղ ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ այդ հարցը քննարկվում է ԱԳՆ-ի կողմից։
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Ռուսաստանի հյուպատոսությունների դիվանագետներն ու աշխատակիցները սկսել են հեռանալ Ուկրաինայից։ Տեղեկությունը
ՌԻԱ Նովոստիին հայտնել է իրազեկ աղբյուրը:
«Ուկրաինայի քաղաքացիների խոսքով՝ ռուս դիվանագետներն ու Ուկրաինայի հյուպատոսությունների աշխատակիցները սկսել են մեկնել Ռուսաստան։ Այդ մասին, մասնավորապես, վկայում են հյուպատոսություն ու դեսպանատուն ընդունելության ժամանակ առաջացած դժվարությունները», - հայտնել է նա։
Աղբյուրի խոսքով՝ «մի շարք արևմտյան երկրների կողմից պաշտոնապես հայտարարված տարհանման ֆոնին դա հանգեցնում է այն մտքին, որ Մոսկվան որոշել է նույն ճանապարհով գնալ»:
«Ի դեպ, նման սցենարի հնարավորությանն ակնարկել էր ՌԴ արտործնախարար Սերգեյ Լավրովը Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Էլիզաբեթ Տրասի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ», - հիշեցրել է աղբյուրը:
Ավելի վաղ Սերգեյ Լավրովը չի բացառել, որ ՌԴ-ն կարող է որոշում կայացնել դիվանագիտական հաստատություններից ժամանակավոր տարհանել դիվանագիտական առաքելության ոչ հիմնական անձնակազմը:
Ռուսաստանի կողմից էսկալացիայի պատճառով (որը Մոսկվան հերքում է) դեսպանությունների աշխատակիցների մի մասին տարհանելու ծրագրերի մասին ավելի վաղ հայտարարել են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Գերմանիան ու Ավստրալիան:
Արևմուտքը ՌԴ-ին մեղադրում է Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման ծրագրերի մեջ։ Մոսկվայում դա կտրականապես հերքում են ու մշտապես հայտարարում, որ ոչ մեկին ոչնչով չեն սպառնում, իսկ բոլոր նման հայտարարություններն օգտագործվում են որպես պատրվակ՝ ռուսական սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ավելի շատ ռազմական տեխնիկա տեղակայելու համար։
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ ասել էր, որ Ռուսաստանը ոչ մի առիթ չի ստեղծում Ուկրաինայի շուրջ կոնֆլիկտային իրավիճակի համար: Նրա խոսքով՝ Ռուսաստանը չի բացառում, որ Արևմուտքի կողմից սանձազերծված Ուկրաինայի հիստերիկ արգործողությունն ուղղված են այն բանին, որ Կիևը սաբոտաժ անի Դոնբասի վերաբերյալ Մինսկի համաձայնագրերի մասով։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի տեղեկատվական հիստերիան առատորեն համեմված է ստերով ու ֆեյքերով: