https://arm.sputniknews.ru/20220212/karapetjany-ev-senekaly-haghtaharecin-olimpiakan-pvordzutjuny-handes-kgan-naev-azat-tsragrum-38614899.html
Կարապետյանը և Սենեկալը հաղթահարեցին օլիմպիական փորձությունը, հանդես կգան նաև ազատ ծրագրում
Կարապետյանը և Սենեկալը հաղթահարեցին օլիմպիական փորձությունը, հանդես կգան նաև ազատ ծրագրում
Sputnik Արմենիա
Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերի գեղասահքի պարային զույգերի մեդալների համար պայքարը սկսեցին 23 զույգեր, որոնցից միայն 20-ը կշարունակեն պայքարը ազատ ծրագրում։ 12.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-12T16:59+0400
2022-02-12T16:59+0400
2022-02-12T17:11+0400
գեղասահք
թինա կարապետյան
օլիմպիական խաղեր
պեկինի օլիմպիական խաղեր
սիմոն պրու սենեկալ
պեկին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/0c/38614496_0:0:1600:901_1920x0_80_0_0_ac76395af86da71fecf72b69fc70a161.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան- Սիմոն Սենեկալ պարային զույգը ռիթմ-պարից (կարճ ծրագիր) հետո իրավունք վաստակեց օլիմպիական խաղերում հանդես գալ ազատ ծրագրում։Հայաստանը պարային զույգերի օլիմպիական մրցաշարում 16 տարի առաջ Թուրինում ներկայացրել էր Անաստասիա Գրեբյոնկինա-Վազգեն Ազրոյան զույգը, որը ձմեռային 20-րդ օլիմպիական խաղերում զբաղեցրեց 20-րդ տեղը։16 տարի անց Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը իրավունք վաստակեցին հանդես գալու օլիմպիական խաղերում։Մինչ Պեկինի օլիմպիադան, Հայաստանը ներկայացնող այս զույգը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել էր 14-րդ տեղը։Ռիթմ պարը հայկական զույգի մոտ Արետա Ֆրանկլինի Respect (Հարգանք) և Bridge Over Troubled Water (Կամուրջ վարար ջրի վրայով) երգերի հնչյունների ներքո էր։ Մեր զույգը սահադաշտ դուրս եկավ տասներորդը։Ստանալով 65,87 միավոր` Հայաստանը ներկայացնող զույգն արդեն հանդես եկած տասը զույգերի մեջ զբաղեցրեց վեցերորդ տեղը, ինչը նշանակում է, որ մեր մարզիկներն անցան որակավորումը և հանդես կգան նաև ազատ ծրագրով։Պարային զույգերում օլիմպիական չեմպիոն և մրցանակակիր զույգերը հայտնի կդառնան փետրվարի 14-ին։Այդ օրը ազատ ծրագրով հանդես կգան նաև Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը։
պեկին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/0c/38614496_67:0:1455:1041_1920x0_80_0_0_893a099071122e51099e763173924fd2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գեղասահք, թինա կարապետյան, օլիմպիական խաղեր, սիմոն պրու սենեկալ, պեկին
գեղասահք, թինա կարապետյան, օլիմպիական խաղեր, սիմոն պրու սենեկալ, պեկին
Կարապետյանը և Սենեկալը հաղթահարեցին օլիմպիական փորձությունը, հանդես կգան նաև ազատ ծրագրում
16:59 12.02.2022 (Թարմացված է: 17:11 12.02.2022) Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերի գեղասահքի պարային զույգերի մեդալների համար պայքարը սկսեցին 23 զույգեր, որոնցից միայն 20-ը կշարունակեն պայքարը ազատ ծրագրում։
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան- Սիմոն Սենեկալ պարային զույգը ռիթմ-պարից (կարճ ծրագիր) հետո իրավունք վաստակեց օլիմպիական խաղերում հանդես գալ ազատ ծրագրում։
Հայաստանը պարային զույգերի օլիմպիական մրցաշարում 16 տարի առաջ Թուրինում ներկայացրել էր Անաստասիա Գրեբյոնկինա-Վազգեն Ազրոյան զույգը, որը ձմեռային 20-րդ օլիմպիական խաղերում զբաղեցրեց 20-րդ տեղը։
16 տարի անց Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը իրավունք վաստակեցին հանդես գալու օլիմպիական խաղերում։
Մինչ Պեկինի օլիմպիադան, Հայաստանը ներկայացնող այս զույգը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել էր 14-րդ տեղը։
Ռիթմ պարը հայկական զույգի մոտ Արետա Ֆրանկլինի Respect (Հարգանք) և Bridge Over Troubled Water (Կամուրջ վարար ջրի վրայով) երգերի հնչյունների ներքո էր։ Մեր զույգը սահադաշտ դուրս եկավ տասներորդը։
Ստանալով 65,87 միավոր` Հայաստանը ներկայացնող զույգն արդեն հանդես եկած տասը զույգերի մեջ զբաղեցրեց վեցերորդ տեղը, ինչը նշանակում է, որ մեր մարզիկներն անցան որակավորումը և հանդես կգան նաև ազատ ծրագրով։
Պարային զույգերում օլիմպիական չեմպիոն և մրցանակակիր զույգերը հայտնի կդառնան փետրվարի 14-ին։
Այդ օրը ազատ ծրագրով հանդես կգան նաև Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը։