00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
45 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:40
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Արցախում նախագահական նոր ընտրությունները հղի են լուրջ վտանգներով

Բոզոյան. «Արցախում նախագահական նոր ընտրությունները հղի են լուրջ վտանգներով»
Բաժանորդագրվել
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի մոտալուտ հրաժարականի մասին հայկական մամուլում շրջանառվող լուրերին։
Կան լուրջ մտավախություններ, որ Արցախում, այն էլ այսպիսի պայմաններում, Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցը կարող է իր մեջ վտանգներ պարունակել, կարող է առիթ դառնալ, որ Ադրբեջանը նոր, ավելի կոշտ պայմաններ առաջադրի արդեն Արցախի ներսում խնդիրներ լուծելու համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ արցախյան հիմնահարցը բավականին փխրուն վիճակում է հայտնվել, հաշվի առնելով նաև տարածաշրջանային զարգացումներն ու հայ–թուրքական բանակցությունների գործընթացը, ինչպես նաև Բաքվից ու Անկարայից հնչող հայտարարությունները, պարզ է դառնում, որ հակառակորդը փորձում է հետզհետե սեղմել օղակը, անընդհատ փորձում է ճնշումներ գործադրել ռուս խաղաղապահների վրա` նկատի ունենալով, թե ինչպես են սրվել հարաբերությունները Ռուսաստանի և Արևմուտքի միջև»,– ասաց քաղաքագետը։

Բոզոյանի դիտարկմամբ` ՌԴ–ի համար օբյեկտիվորեն շահավետ չէ Թուրքիայի հետ նոր հակամարտության բռնկումը Հարավային Կովկասում, առավել ևս, որ Թուրքիան ամեն կերպ փորձում է մեծացնել իր ազդեցության շրջանակները տարածաշրջանում, հետևաբար Արցախում նոր նախագահական ընտրությունները կարող են իսկապես լուրջ ռիսկեր պարունակել։
«Այն ընտրությունները, որոնք Արցախում կազմակերպվում էին մինչպատերազմյան ժամանակաշրջանում, անցկացվում էին բոլորովին այլ իրավիճակում, քանի որ Արցախի անվտանգության այն ժամանակվա երաշխավորը Հայաստանն էր, բայց նույնիսկ այդ պայմաններում միջազգային հանրությունը միարժեքորեն չէր ընդունում ընտրությունների արդյունքները, հետևաբար նոր իրավիճակում եթե Ադրբեջանը նույնիսկ նոր քայլեր չձեռնարկի, ապա կփորձի աննախադեպ ճնշումներ գործադրել ռուսական կողմի վրա, որպեսզի նոր դիվիդենտներ կորզի Արցախի ներսում։ Ես ամենևին Արայիկ Հարությունյանի կողմնակիցը չեմ, բայց գտնում եմ, որ նոր ընտրությունների պարագայում կարող ենք կորուստներ ունենալ»,– ասաց քաղաքագետը։
Ե՞րբ կլքի պաշտոնը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը. պատասխան Ստեփանակերտից
Բոզոյանի կարծիքով` իրավիճակը թելադրում է, որ Արցախը դառնա մեկ բռունցք, բոլոր հակասությունները դրվեն մի կողմ, ներքաղաքական կյանքում բոլորը գնան փոխզիջումների` ձևավորելով միասնական համակարգ, որովհետև դա է թելադրում պահը, որովհետև իրավիճակն, ըստ նրա, իսկապես պայթյունավտանգ է, իսկ էսկալացիայի գնալու համար առիթներ փնտրող Թուրքիայի ու Ադրբեջանի համար արցախյան ընտրությունները կդիտվեն որպես սկուտեղի վրա մատուցված նվեր։
Նշենք`Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը Sputnik Արմենիային հայտնել է, որ պաշտոնից հեռանալու պատրաստակամության մասին նախագահ Հարությունյանը հետպատերազմյան շրջանում մի քանի անգամ հայտարարել է` նշելով, որ կգնա այդ քայլին, երբ Արցախում հնարավոր կլինի համապետական ընտրությունների անցկացումը։
Ճիշտ ձևով, ոչ թե շահարկումների. Բաբայանը կողմ է, որ պատերազմի հանգամանքները քննվեն
Ավելի վաղ «Հրապարակ» թերթը գրել էր, որ Արցախում քաղաքական վերադասավորումների ակտիվ փուլ է սկսվել: Գործող նախագահ Արայիկ Հարությունյանն օրեր առաջ հեռանալու պատրաստակամություն է հայտնել, և քաղաքական դաշտը սկսել է պատրաստվել հաջորդ տարի նախատեսվող ընտրական գործընթացին:
Հիշեցնենք, որ Արցախի ղեկավարը դեռ 2020 թվականի դեկտեմբերին ասել էր, որ առաջին իսկ հնարավորության դեպքում կհեռանա, եթե Արցախը ի վիճակի լինի հաղթահարել համապետական ընտրություններով պայմանավորված դժվարությունները։
Լրահոս
0