https://arm.sputniknews.ru/20220211/vorvonq-en-ajn-akhtanshannery-vorvonq-hatuk-en-henc-omikrvonin-38566751.html
Որոնք են այն ախտանշանները, որոնք հատուկ են հենց «Օմիկրոնին»
Որոնք են այն ախտանշանները, որոնք հատուկ են հենց «Օմիկրոնին»
Sputnik Արմենիա
Կորոնավիրուսային հիվանդության նոր ալիքը կապված է «Օմիկրոն» մանրէահիմքի հետ: 11.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-11T13:01+0400
2022-02-11T13:01+0400
2022-02-11T13:01+0400
«օմիկրոն» շտամ
կորոնավիրուս
կորոնավիրուսը աշխարհում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/1f/38156815_0:33:1600:934_1920x0_80_0_0_f68d3c5a0f848485c92064ee78e704b9.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Հեռուստահաղորդավար Եվգենի Կոմարովսկին պատմել է «Օմիկրոնի» այն ախտանշանների մասին, որոնք տարբերում են կորոնավիրուսի այդ մուտացիան մյուսներից:Նրա խոսքով՝ COVID-19-ի այս մանրէահիմքի դեպքում թուլությունն առաջանում է հիվանդության հենց սկզբում, իսկ «Դելտայի» կամ այլ մանրէահիմքերի դեպքում` միայն ժամանակի ընթացքում:Երկրորդ ախտանիշը կոկորդի ցավի վերաբերյալ հաճախակի բողոքներն են, ցավը կուլ տալու ժամանակ։ COVID–ի ախտանիշների թվում նախկինում նման բան չի նկատվել։ Համենայն դեպս, այդ ախտանշանն առաջացել է եզակի դեպքերում, իսկ «Օմիկրոնի» դեպքում ի հայտ է գալիս անմիջապես։«Օմիկրոն» մանրէահիմքը (կամ B.1.1.529-ը) առաջին անգամ հայտնաբերել են Բոտսվանայում և ՀԱՀ-ում, անցյալ տարվա նոյեմբերին: Հետազոտողների կարծիքով՝ դրանով կարող են վարակվել կորոնավիրուսից առողջացած ու պատվաստված մարդիկ։ Նոր տեսակը հայտնաբերվել է ավելի քան 110 երկրներում, այդ թվում Հայաստանում։Կորոնավիրուսից պաշտպանելու ամենաարդյունավետ միջոցը շարունակում է մնալ պատվաստումը։Վիրուսաբանը բացատրել է «Օմիկրոն» մանրէահիմքի արագ տարածման պատճառները
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/1f/38156815_156:0:1445:967_1920x0_80_0_0_02bf86b3064047e684640bb078bd9384.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«օմիկրոն» շտամ, կորոնավիրուս, կորոնավիրուսը աշխարհում
«օմիկրոն» շտամ, կորոնավիրուս, կորոնավիրուսը աշխարհում
Որոնք են այն ախտանշանները, որոնք հատուկ են հենց «Օմիկրոնին»
Կորոնավիրուսային հիվանդության նոր ալիքը կապված է «Օմիկրոն» մանրէահիմքի հետ:
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Հեռուստահաղորդավար Եվգենի Կոմարովսկին պատմել է «Օմիկրոնի» այն ախտանշանների մասին, որոնք տարբերում են կորոնավիրուսի այդ մուտացիան մյուսներից:
«Հենց «Օմիկրոնն» ունի երկու սկզբունքային ախտանշաններ, որոնք տարբերում են այդ մանրէահիմքը «Դելտայից» և Covid–ի այլ տեսակներից. դա շատ ուժեղ արտահայտված թուլությունն է և կոկորդի շատ ուժեղ ցավը», – ասել է բժշկական գիտությունների թեկնածուն:
Նրա խոսքով՝ COVID-19-ի այս մանրէահիմքի դեպքում թուլությունն առաջանում է հիվանդության հենց սկզբում, իսկ «Դելտայի» կամ այլ մանրէահիմքերի դեպքում` միայն ժամանակի ընթացքում:
Երկրորդ ախտանիշը կոկորդի ցավի վերաբերյալ հաճախակի բողոքներն են, ցավը կուլ տալու ժամանակ։ COVID–ի ախտանիշների թվում նախկինում նման բան չի նկատվել։ Համենայն դեպս, այդ ախտանշանն առաջացել է եզակի դեպքերում, իսկ «Օմիկրոնի» դեպքում ի հայտ է գալիս անմիջապես։
«Օմիկրոն» մանրէահիմքը (կամ B.1.1.529-ը) առաջին անգամ հայտնաբերել են Բոտսվանայում և ՀԱՀ-ում, անցյալ տարվա նոյեմբերին: Հետազոտողների կարծիքով՝ դրանով կարող են վարակվել կորոնավիրուսից առողջացած ու պատվաստված մարդիկ։ Նոր տեսակը հայտնաբերվել է ավելի քան 110 երկրներում, այդ թվում Հայաստանում։
Կորոնավիրուսից պաշտպանելու ամենաարդյունավետ միջոցը շարունակում է մնալ պատվաստումը։