Սուրեն Պապիկյանն այցելել է խաղաղապահ բրիգադ ու «Զառ» ուսումնական կենտրոն
19:02 11.02.2022 (Թարմացված է: 19:04 11.02.2022)
© Photo : official site of MoD of RAՍուրեն Պապիկյանն այցելել է խաղաղապահ բրիգադ ու «Զառ» ուսումնական կենտրոն
Սուրեն Պապիկյանն այցելել է խաղաղապահ բրիգադ ու «Զառ» ուսումնական կենտրոն
© Photo : official site of MoD of RA
Բաժանորդագրվել
Պաշտպանության նախարարը հանձնարարականներ է տվել զորամասի հրամանատարական կազմին։
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր այցելել է ԶՈւ խաղաղապահ բրիգադ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարին են ներկայացվել բրիգադի գործառույթները, զինծառայողների ուսումնական գործընթացի կազմակերպման և մարտավարամասնագիտական պատրաստության միջոցառումների ընթացքը։ Պապիկյանը ծանոթացել է զորամասի սոցիալ-կենցաղային պայմաններին և զինծառայողների սննդի կազմակերպման խնդիրներին:
© Photo : official site of MoD of RAՍուրեն Պապիկյանն այցելել է խաղաղապահ բրիգադ ու «Զառ» ուսումնական կենտրոն
Սուրեն Պապիկյանն այցելել է խաղաղապահ բրիգադ ու «Զառ» ուսումնական կենտրոն
© Photo : official site of MoD of RA
Խաղաղապահ բրիգադի հրամանատարական կազմի հետ հանդիպման ընթացքում նախարարն առանձնահատուկ կարևորել է զինծառայողների գիտելիքների և օտար լեզուների իմացության մակարդակի բարձրացման անհրաժեշտությունը:
Այցի ավարտին պաշտպանական գերատեսչության ղեկավարը հարգանքի տուրք է մատուցել մարտական գործողությունների ընթացքում զոհված խաղաղապահների հիշատակին։
© Photo : official site of MoD of RAՍուրեն Պապիկյանը հարգանքի տուրք է մատուցել մարտական գործողությունների ընթացքում զոհված խաղաղապահների հիշատակին
Սուրեն Պապիկյանը հարգանքի տուրք է մատուցել մարտական գործողությունների ընթացքում զոհված խաղաղապահների հիշատակին
© Photo : official site of MoD of RA
Այնուհետև Պապիկյանն այցելել է «Զառ» ուսումնական կենտրոն, տեղում հետևել նոր կառուցվող զորանոցի և ճաշարանի շինարարական աշխատանքների ընթացքին։
Պաշտպանության նախարարը արձանագրված խնդիրները սեղմ ժամկետներում վերացնելու վերաբերյալ հանձնարարականներ է տվել զորամասի հրամանատարական կազմին: