https://arm.sputniknews.ru/20220211/spanutjan-pvordz-erevanum-danaky-mtcrel-en-36amja-tghamardu-vorvovajny-38565180.html
Սպանության փորձ Երևանում. դանակը մտցրել են 36–ամյա տղամարդու որովայնը
Սպանության փորձ Երևանում. դանակը մտցրել են 36–ամյա տղամարդու որովայնը
Sputnik Արմենիա
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` սպանության փորձ կատարելու հոդվածով: 11.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-11T11:50+0400
2022-02-11T11:50+0400
2022-02-11T12:00+0400
սպանություն
վթար, պատահար, սպանություն, գողություն
հհ քննչական կոմիտե
ձերբակալություն
հիվանդանոց
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/02/0b/38564910_0:52:1600:953_1920x0_80_0_0_c6d6ab55d7ddd57aa115f4acad50f82a.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Երեկ` փետրվարի 10–ին, Երևանում տեղի է ունեցել սպանության փորձ, հանցագործության ենթադրյալ կատարողն արդեն հայտնաբերվել և ձերբակալվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։Նշվում է, որ փետրվարի 10-ին` ժամը 17։25-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «Կտրած-ծակած, հարթ եզրերով արյունահոսող, այդ թվում` որովայնի խոռոչ թափանցող վերքեր՝ ստամոքսի վնասումով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 36-ամյա տղամարդ։Ձեռնարկված գործողությունների արդյունքում պարզվել են տեղի ունեցած դեպքի որոշ մանրամասներ` այդ թվում՝ դեպքի վայրը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Երևան քաղաքի 1992 թվականին ծնված բնակիչ է, ինչպես նաև հայտնաբերվել է որպես հանցագործության գործիք հանդիսացող դանակը:Սպանության փորձ Գյումրիում. երիտասարդը կացնով հարձակում է գործել, ապա նկարել և տարածել այնԿատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ, առգրավվել են տուժողի և առերևույթ հանցագործություն կատարած անձի հագին՝ դեպքի պահին եղած հագուստները:Տուժողի մարմնական վնասվածքի բնույթը, ծանրության աստիճանը, առաջացման մեխանիզմը և մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:Նախաքննությունը շարունակվում է:Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:Մինչև Արտաշատի խճուղի հետապնդել է և 2 կրակոց արձակել․ սպանության փորձի մանրամասներըԴեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով (Սպանության փորձ կատարելը):
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/02/0b/38564910_176:0:1600:1068_1920x0_80_0_0_ae848105ee3a9983befe911978802c80.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սպանություն, վթար, պատահար, սպանություն, գողություն, հհ քննչական կոմիտե, ձերբակալություն, հիվանդանոց
սպանություն, վթար, պատահար, սպանություն, գողություն, հհ քննչական կոմիտե, ձերբակալություն, հիվանդանոց
Սպանության փորձ Երևանում. դանակը մտցրել են 36–ամյա տղամարդու որովայնը
11:50 11.02.2022 (Թարմացված է: 12:00 11.02.2022) Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` սպանության փորձ կատարելու հոդվածով:
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Երեկ` փետրվարի 10–ին, Երևանում տեղի է ունեցել սպանության փորձ, հանցագործության ենթադրյալ կատարողն արդեն հայտնաբերվել և ձերբակալվել է։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ փետրվարի 10-ին` ժամը 17։25-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «Կտրած-ծակած, հարթ եզրերով արյունահոսող, այդ թվում` որովայնի խոռոչ թափանցող վերքեր՝ ստամոքսի վնասումով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 36-ամյա տղամարդ։
Ձեռնարկված գործողությունների արդյունքում պարզվել են տեղի ունեցած դեպքի որոշ մանրամասներ` այդ թվում՝ դեպքի վայրը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Երևան քաղաքի 1992 թվականին ծնված բնակիչ է, ինչպես նաև հայտնաբերվել է որպես հանցագործության գործիք հանդիսացող դանակը:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ, առգրավվել են տուժողի և առերևույթ հանցագործություն կատարած անձի հագին՝ դեպքի պահին եղած հագուստները:
Տուժողի մարմնական վնասվածքի բնույթը, ծանրության աստիճանը, առաջացման մեխանիզմը և մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
«29-ամյա երիտասարդը հայտնաբերվել և ձերբակալվել է՝ 36-ամյա տղամարդու նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով, և հարցաքննվել է դեպքի հանգամանքների շուրջ»,–ասվում է ՔԿ հաղորդագրության մեջ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով (Սպանության փորձ կատարելը):