https://arm.sputniknews.ru/20220211/pashinjany-shnvorhavvorakan-ugherdzner-e-hghel-irani-hvogevvor-arajnvordin-ev-irani-nakhagahin-38563173.html
Փաշինյանը շնորհավորել է Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահին. նա Ռայիսիին հրավիրել է ՀՀ
Փաշինյանը շնորհավորել է Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահին. նա Ռայիսիին հրավիրել է ՀՀ
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը վստահություն է հայտնել, որ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հյուսված հայ-իրանական ջերմ հարաբերությունները նոր հորիզոններ կնվաճեն՝ ի նպաստ մեր... 11.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-11T11:11+0400
2022-02-11T11:11+0400
2022-02-11T11:22+0400
նիկոլ փաշինյան
հայաստան–իրան գործակցություն
իրանի իսլամական հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/1d/37017199_0:21:1089:634_1920x0_80_0_0_b1a30b5b73eac171911875288d5d67ab.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիին և նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 43-րդ տարեդարձի կապակցությամբ, հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:Նա ուրախությամբ փաստել է, որ այս տարի նշում ենք մեր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, որի ընթացքն արձանագրել է զարգացման անշեղ ուղի։«Վստահ եմ, որ փոխադարձ հարգանքի և վստահության վրա ամուր հյուսված հայ-իրանական ջերմ և բարիդրացիական հարաբերությունները նոր հորիզոններ կնվաճեն՝ ի նպաստ մեր երկրների զարգացման և ժողովուրդների բարօրության»,–ասված է վարչապետի ուղերձում։Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին ուղղված ուղերձում ընդգծվել է, որ Հայաստանի Հանրապետությունում բարձր են գնահատում բազմադարյա պատմություն ունեցող և փոխադարձ հարգանքի վրա խարսխված հայ-իրանական ջերմ ու բարիդրացիական հարաբերությունների բնականոն զարգացումը։«Կարևորելով ՀՀ և ԻԻՀ նպատակաուղղվածությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման գործում՝ վերահաստատում եմ Հայաստան այց կատարելու Ձեզ հասցեագրված պաշտոնական հրավերը՝ քննարկելու երկկողմ օրակարգի հարցերը»,–ասել է Փաշինյանը:Հայաստանն ու Իրանը պետք է ունենան համատեղ անվտանգության համակարգ. Վարդան ՈսկանյանՀՀ վարչապետը համոզվածություն է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ հայ-իրանական բարձր մակարդակի միջպետական հարաբերություններն ավելի կխորանան, և մեր համագործակցության բազմատարր օրակարգն առավել կընդլայնվի՝ ի բարօրություն մեր ժողովուրդների և երկրների։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/1d/37017199_40:0:1008:726_1920x0_80_0_0_a464dc95322efcf82854b6ef1790a2d6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն
նիկոլ փաշինյան, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն
Փաշինյանը շնորհավորել է Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահին. նա Ռայիսիին հրավիրել է ՀՀ
11:11 11.02.2022 (Թարմացված է: 11:22 11.02.2022) ՀՀ վարչապետը վստահություն է հայտնել, որ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հյուսված հայ-իրանական ջերմ հարաբերությունները նոր հորիզոններ կնվաճեն՝ ի նպաստ մեր երկրների զարգացման և ժողովուրդների բարօրության։
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիին և նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 43-րդ տարեդարձի կապակցությամբ,
հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:
«Հայաստանի Հանրապետության համար առանձնահատուկ կարևորություն ունի փոխադարձ վստահության և ջերմության մթնոլորտում թրծված հարաբերությունների անխաթար ընթացքը հարևան և բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության հետ»,– Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին ուղղված ուղերձում ասել է Փաշինյանը։
Նա ուրախությամբ փաստել է, որ այս տարի նշում ենք մեր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, որի ընթացքն արձանագրել է զարգացման անշեղ ուղի։
«Վստահ եմ, որ փոխադարձ հարգանքի և վստահության վրա ամուր հյուսված հայ-իրանական ջերմ և բարիդրացիական հարաբերությունները նոր հորիզոններ կնվաճեն՝ ի նպաստ մեր երկրների զարգացման և ժողովուրդների բարօրության»,–ասված է վարչապետի ուղերձում։
Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին ուղղված ուղերձում ընդգծվել է, որ Հայաստանի Հանրապետությունում բարձր են գնահատում բազմադարյա պատմություն ունեցող և փոխադարձ հարգանքի վրա խարսխված հայ-իրանական ջերմ ու բարիդրացիական հարաբերությունների բնականոն զարգացումը։
«Կարևորելով ՀՀ և ԻԻՀ նպատակաուղղվածությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման գործում՝ վերահաստատում եմ Հայաստան այց կատարելու Ձեզ հասցեագրված պաշտոնական հրավերը՝ քննարկելու երկկողմ օրակարգի հարցերը»,–ասել է Փաշինյանը:
ՀՀ վարչապետը համոզվածություն է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ հայ-իրանական բարձր մակարդակի միջպետական հարաբերություններն ավելի կխորանան, և մեր համագործակցության բազմատարր օրակարգն առավել կընդլայնվի՝ ի բարօրություն մեր ժողովուրդների և երկրների։