https://arm.sputniknews.ru/20220211/migracivon-qaghaqakanutjunum-arajnajiny-rd-azgajin-anvtangutjunn-u-shahern-en-medvedev-38579666.html
Միգրացիոն քաղաքականությունում առաջնայինը ՌԴ ազգային անվտանգությունն ու շահերն են. Մեդվեդև
Միգրացիոն քաղաքականությունում առաջնայինը ՌԴ ազգային անվտանգությունն ու շահերն են. Մեդվեդև
Sputnik Արմենիա
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահը հայտարարել է նախօրեին ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության հիմնական ուղղությունները՝ սփյուռքի հետ... 11.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-11T17:00+0400
2022-02-11T17:00+0400
2022-02-11T17:02+0400
դմիտրի մեդվեդև
ռուսաստան
միգրացիա
https://cdn.am.sputniknews.ru/img/2171/86/21718622_0:0:3073:1728_1920x0_80_0_0_28ae5901c3b7a04441913558c0354c9e.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Միգրանտների հոսքը Ռուսաստան աճում է, 2021 թվականին՝ 2020-ի համեմատ, այն մեկ երրորդով ավելացել է: Այդ մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը: Նա նշել է նաև, որ պետք է պրոֆիլակտիկ աշխատանք տանել սփյուռքի առաջնորդների հետ և ուժեղացնել վերահսկողությունը միգրանտների բնակության վայրերում տիրող իրավիճակի նկատմամբ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:Նախօրեին նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր էր ստորագրել Անվտանգության խորհրդի միգրացիոն պետական քաղաքականության կատարելագործման հարցերով միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին: Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը կգլխավորի նոր կառույցը։Հասարակությանը միգրանտների ադապտացման և ինտեգրման հարցերով խորհրդակցության ժամանակ Մեդվեդևը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ շատ միգրանտներ վատ են տիրապետում ռուսերենին և նշել է այդ խնդրի լուծման անհրաժեշտությունը:Նրա խոսքով՝ Ռուսաստանում ամենախոշոր օտարերկրյա համայնքների թիվը տատանվում է 1-5 միլիոն մարդու սահմաններում։ Միաժամանակ նա նշել է, որ դրանք հիմնականում Ռուսաստանի հարևան երկրներից ժամանած մարդիկ են։Միգրանտների բուժզննումը պետք է պարտադիր դառնա, նշել է Անվտանգության խորհրդի փոխնախագահը։«Միգրանտների հոսքը ներկայումս աճում է, հատկապես մի շարք երկրներում հակահամաճարակային միջոցառումների մեղմացումից հետո, և 2021թ․-ին 2020-ի համեմատ մեկ երրորդով ավելացել է։ Ամեն տարի մեր երկիր մի քանի միլիոն օտարերկրյա քաղաքացի է ժամանում»,-ասել է Մեդվեդևը»Միջգերատեսչական հանձնաժողովի ղեկավարը նաև ընդգծել է, որ օտարերկրացիների համար ՌԴ-ում պետք է պայմաններ ստեղծվեն, սակայն առաջնահերթությունը մնում են հենց ռուսաստանցիների ազգային անվտանգությունն ու շահերը:Նորաստեղծ հանձնաժողովը կզբաղվի միգրացիոն պետական քաղաքականությանը վերաբերող հարցերով։ Նրա խնդիրը միգրացիոն ոլորտում Ռուսաստանի ազգային անվտանգության ապահովումն է։ Նշվում է նաև հանձնաժողովի դերը միգրացիոն գործընթացների կարգավորման գործում՝ Ռուսաստանի սոցիալ-տնտեսական զարգացման արդյունավետության բարձրացման տեսանկյունից։ Իրականում քանի մարդ է հեռացել ՀՀ-ից. մասնագետը բացատրում է պաշտոնական թվերի նշանակությունըՀանձնաժողովի կազմում, մասնավորապես, ընդգրկվել են Ռուսաստանի գլխավոր դատախազը, ԱԴԾ տնօրենը, քննչական կոմիտեի նախագահը, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի, Առևտրաարդյունաբերական պալատի և Ռուսաստանի Արդյունաբերողների և գործարարների միության նախագահները:Հիշեցնենք՝ հունվարին Մեդվեդևը հայտարարել էր, որ ծառայությունների ստվերային քրեական շուկան և այդ ոլորտում վերահսկողության բացակայությունը լուրջ սպառնալիքներ են ստեղծում Ռուսաստանի անվտանգության համար։Ի դեպ, Դմիտրի Մեդվեդևը ղեկավարում է նաև նոր վարակներից պաշտպանության ազգային համակարգի ստեղծման և Արկտիկայում Ռուսաստանի ազգային շահերի ապահովման միջգերատեսչական հանձնաժողովները։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2171/86/21718622_0:0:2731:2048_1920x0_80_0_0_cc3020714ba2165932ed908d82aee455.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դմիտրի մեդվեդև, ռուսաստան, միգրացիա
դմիտրի մեդվեդև, ռուսաստան, միգրացիա
Միգրացիոն քաղաքականությունում առաջնայինը ՌԴ ազգային անվտանգությունն ու շահերն են. Մեդվեդև
17:00 11.02.2022 (Թարմացված է: 17:02 11.02.2022) Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահը հայտարարել է նախօրեին ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության հիմնական ուղղությունները՝ սփյուռքի հետ պրոֆիլակտիկ աշխատանք, ռուսաց լեզվի ուսուցում և բժշկական հետազոտություն:
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Միգրանտների հոսքը Ռուսաստան աճում է, 2021 թվականին՝ 2020-ի համեմատ, այն մեկ երրորդով ավելացել է: Այդ մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը: Նա նշել է նաև, որ պետք է պրոֆիլակտիկ աշխատանք տանել սփյուռքի առաջնորդների հետ և ուժեղացնել վերահսկողությունը միգրանտների բնակության վայրերում տիրող իրավիճակի նկատմամբ, հաղորդում է
ՌԻԱ Նովոստին:
Նախօրեին նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր էր ստորագրել Անվտանգության խորհրդի միգրացիոն պետական քաղաքականության կատարելագործման հարցերով միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին: Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը կգլխավորի նոր կառույցը։
Հասարակությանը միգրանտների ադապտացման և ինտեգրման հարցերով խորհրդակցության ժամանակ Մեդվեդևը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ շատ միգրանտներ վատ են տիրապետում ռուսերենին և նշել է այդ խնդրի լուծման անհրաժեշտությունը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանում ամենախոշոր օտարերկրյա համայնքների թիվը տատանվում է 1-5 միլիոն մարդու սահմաններում։ Միաժամանակ նա նշել է, որ դրանք հիմնականում Ռուսաստանի հարևան երկրներից ժամանած մարդիկ են։
«ՆԳՆ մարմինների տվյալներով՝ այսօր Ռուսաստանում ամենամեծ համայնքների թիվը տատանվում է 1 մլն-ից մինչև 5 մլն-ի սահմաններում։ Մտածում ես՝ ինչ չափի համայնքներ կարող են լինել։ Նրանք հիմնականում Կենտրոնական Ասիայի երկրներից են։ Բավականին տարասեռ խմբեր են, իրենց առանձնահատկություններով։ Հաճախ հակամարտությունների մեջ են»,-ասել է ԱԽ փոխնախագահը։
Միգրանտների բուժզննումը պետք է պարտադիր դառնա, նշել է Անվտանգության խորհրդի փոխնախագահը։
«Միգրանտների հոսքը ներկայումս աճում է, հատկապես մի շարք երկրներում հակահամաճարակային միջոցառումների մեղմացումից հետո, և 2021թ․-ին 2020-ի համեմատ մեկ երրորդով ավելացել է։ Ամեն տարի մեր երկիր մի քանի միլիոն օտարերկրյա քաղաքացի է ժամանում»,-ասել է Մեդվեդևը»
Միջգերատեսչական հանձնաժողովի ղեկավարը նաև ընդգծել է, որ օտարերկրացիների համար ՌԴ-ում պետք է պայմաններ ստեղծվեն, սակայն առաջնահերթությունը մնում են հենց ռուսաստանցիների ազգային անվտանգությունն ու շահերը:
Նորաստեղծ հանձնաժողովը կզբաղվի միգրացիոն պետական քաղաքականությանը վերաբերող հարցերով։ Նրա խնդիրը միգրացիոն ոլորտում Ռուսաստանի ազգային անվտանգության ապահովումն է։ Նշվում է նաև հանձնաժողովի դերը միգրացիոն գործընթացների կարգավորման գործում՝ Ռուսաստանի սոցիալ-տնտեսական զարգացման արդյունավետության բարձրացման տեսանկյունից։
Հանձնաժողովի կազմում, մասնավորապես, ընդգրկվել են Ռուսաստանի գլխավոր դատախազը, ԱԴԾ տնօրենը, քննչական կոմիտեի նախագահը, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի, Առևտրաարդյունաբերական պալատի և Ռուսաստանի Արդյունաբերողների և գործարարների միության նախագահները:
Հիշեցնենք՝ հունվարին Մեդվեդևը հայտարարել էր, որ ծառայությունների ստվերային քրեական շուկան և այդ ոլորտում վերահսկողության բացակայությունը լուրջ սպառնալիքներ են ստեղծում Ռուսաստանի անվտանգության համար։
Ի դեպ, Դմիտրի Մեդվեդևը ղեկավարում է նաև նոր վարակներից պաշտպանության ազգային համակարգի ստեղծման և Արկտիկայում Ռուսաստանի ազգային շահերի ապահովման միջգերատեսչական հանձնաժողովները։