https://arm.sputniknews.ru/20220211/kalifvorniaji-ev-sjuniqi-mijev-hastatvel-en-qujr-nahangajin-haraberutjunner-38575028.html
Կալիֆոռնիայի և Սյունիքի միջև հաստատվել են «քույր-նահանգային» հարաբերություններ
Կալիֆոռնիայի և Սյունիքի միջև հաստատվել են «քույր-նահանգային» հարաբերություններ
Sputnik Արմենիա
Այս բանաձևը կարող դրական ազդեցություն ունենալՍյունիքի սոցիալ-տնտեսական առաջընթացի ու տարածքային համաչափ զարգացման վրա։ 11.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-11T15:18+0400
2022-02-11T15:18+0400
2022-02-11T15:22+0400
կալիֆոռնիա
սյունիք
քույր
ամն
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/08/36205401_0:84:1600:984_1920x0_80_0_0_006e2b141eee4c1530584034cd1ae279.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Կալիֆոռնիայի նահանգային սենատը փետրվարի 10-ին ընդունել է բանաձև, որով Կալիֆոռնիայի և ՀՀ Սյունիքի մարզի միջև հաստատվում են նահանգային-մարզային համագործակցության հարաբերություններ։ Տեղեկությունը հայտնում է ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակը, նշելով, որ բանաձևն ընդունվել է Հայ դատի ԱՄՆ արևմտյան ափի հանձնախմբի ջանքերով։Կալիֆոռնիայի օրենսդիր մարմնի 62 անդամ հանդես են եկել որպես հիշյալ բանաձևի համահեղինակ։Շեշտվում է, որ Սյունիքի շուրջ ներկայում ստեղծված տարածաշրջանային լարված իրավիճակի պարագայում Կալիֆոռնիայի նահանգային Սենատի այս որոշումը կարևոր ազդակ է ինչպես Սյունիքի ժողովրդին, այնպես էլ միջազգային հանրությանը և ուղղակիորեն պայմանավորված է Սյունիքի նկատմամբ ադրբեջանաթուրքական ագրեսիայի սպառնալիքներով։Երևանի տոնին մասնակցում են քույր քաղաքների ներկայացուցիչները«Այս որոշումը մեկ անգամ ևս ցուցում է այն վտանգներն ու սպառնալիքները, որոնց առջև կանգնած է Սյունիքի ժողովուրդը»,–հայտնում են հայտարարության մեջ։Ընդգծվում է, որ Կալիֆոռնիայի նման տնտեսապես զարգացած նահանգի և Սյունիքի միջև հարաբերությունների հաստատումը և հետագա նպատակադրված աշխատանքը կարող է էական ազդեցություն ունենալ նաև Սյունիքի սոցիալ-տնտեսական առաջընթացի ու տարածքային համաչափ զարգացման վրա։
կալիֆոռնիա
սյունիք
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/08/36205401_89:0:1512:1067_1920x0_80_0_0_4d43dfb80966145f6b1130c5f3415c84.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կալիֆոռնիա, սյունիք, քույր, ամն, հայաստան
կալիֆոռնիա, սյունիք, քույր, ամն, հայաստան
Կալիֆոռնիայի և Սյունիքի միջև հաստատվել են «քույր-նահանգային» հարաբերություններ
15:18 11.02.2022 (Թարմացված է: 15:22 11.02.2022) Այս բանաձևը կարող դրական ազդեցություն ունենալՍյունիքի սոցիալ-տնտեսական առաջընթացի ու տարածքային համաչափ զարգացման վրա։
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Կալիֆոռնիայի նահանգային սենատը փետրվարի 10-ին ընդունել է բանաձև, որով Կալիֆոռնիայի և ՀՀ Սյունիքի մարզի միջև հաստատվում են նահանգային-մարզային համագործակցության հարաբերություններ։ Տեղեկությունը հայտնում է ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակը, նշելով, որ բանաձևն ընդունվել է Հայ դատի ԱՄՆ արևմտյան ափի հանձնախմբի ջանքերով։
Կալիֆոռնիայի օրենսդիր մարմնի 62 անդամ հանդես են եկել որպես հիշյալ բանաձևի համահեղինակ։
«Ընդունված բանաձևով Կալիֆոռնիան համերաշխություն է հայտնում ՀՀ Սյունիքի մարզին, դրանով նաև ենթադրվում է իրականացնել երկուստեք փոխշահավետ կրթական, տնտեսական և մշակութային փոխանակումներ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Շեշտվում է, որ Սյունիքի շուրջ ներկայում ստեղծված տարածաշրջանային լարված իրավիճակի պարագայում Կալիֆոռնիայի նահանգային Սենատի այս որոշումը կարևոր ազդակ է ինչպես Սյունիքի ժողովրդին, այնպես էլ միջազգային հանրությանը և ուղղակիորեն պայմանավորված է Սյունիքի նկատմամբ ադրբեջանաթուրքական ագրեսիայի սպառնալիքներով։
«Այս որոշումը մեկ անգամ ևս ցուցում է այն վտանգներն ու սպառնալիքները, որոնց առջև կանգնած է Սյունիքի ժողովուրդը»,–հայտնում են հայտարարության մեջ։
Ընդգծվում է, որ Կալիֆոռնիայի նման տնտեսապես զարգացած նահանգի և Սյունիքի միջև հարաբերությունների հաստատումը և հետագա նպատակադրված աշխատանքը կարող է էական ազդեցություն ունենալ նաև Սյունիքի սոցիալ-տնտեսական առաջընթացի ու տարածքային համաչափ զարգացման վրա։