00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
6 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
38 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հարվածում են ամենափոքրին ու տաղանդավորին. ո՞վ է փորձում վատություն անել Վալիևային

© Sputnik / Алексей Филиппов / Անցնել մեդիապահոցԿամիլա Վալիևա
Կամիլա Վալիևա - Sputnik Արմենիա, 1920, 11.02.2022
Կամիլա Վալիևա
Բաժանորդագրվել
15-ամյա Կամիլա Վալիևայի անվան շուրջ ծավալված աղմուկը չի լռում։ Դեկտեմբերի 25-ին ռուս գեղասահորդուհուց վերցված փորձանմուշի պատասխանը չգիտես ինչու հայտարարվել է ռուսների թիմային հաղթանակից ու Կամիլայի անհատական մրցումներից առաջ։ Պատահականությո՞ւն է։
Պեկինի օլիմպիական խաղերում Ռուսաստանի և ռուս մարզիկների նկատմամբ չարակամորեն տրամադրվածները հստակ նպատակ են դրել առավելագույնս բարոյալքել Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի թիմին: Թիրախ է ընտրվել գեղասահորդուհի Կամիլա Վալիևան, որն արդեն լեգենդ է դարձել իր ելույթներից հետո: Բայց մի մոռացեք, որ աղջնակն ընդամենը 15 տարեկան է, իսկ նրա վրա գործադրվող ճնշումը` աննախադեպ: Մարզուհու դեկտեմբերյան դոպինգ-թեստի հետաքննությունը դեռ չի ավարտվել, թիմային մրցումներից հետո նրան թույլատրել են մասնակցել անհատական մրցումներին, նմուշը դեկտեմբերին է վերցվել, ոչ թե հունվար-փետրվարին, թեև նրա արյան մեջ հայտնաբերված նյութն արգելված է, բայց ելույթների ցուցանիշները չի բարելավում։ Այս մասին գրում է Sputnik ռադիոկայանի մեկնաբան Մարիա Մերկուլովան:
Միջազգային օլիմպիական կոմիտեն փորձում է թույլ չտալ, որ Կամիլան ելույթ ունենա։ Նրա կարիերան կարող է ընդհատվել սկանդալի պատճառով։ Ռուսաստանցի գեղասահորդներին չեն պարգևատրում։ Հին նմուշառումները չգիտես ինչու բացել են հենց հիմա՝ Պեկինում թիմային հաղթանակից հետո։ Այն, ինչ տեղի է ունենում Վալիևայի հետ, սարսափելի երազի է նման։ Սակայն ոմանց դա էլ չի բավարարում։
«Վախենում եմ»․ Հարությունյանը խոսել է Չենի հաղթանակի և Վալիևայի հետ կապված սկանդալի մասին
Նահանգների հակադոպինգային ծառայության (USADA) ղեկավար Թրևիս Թայգարտը հայտնել է, որ ԱՄՆ-ում երիտասարդ մարզուհու դեմ կարող է քրեական գործ հարուցվել: Պատճառն ու հիմքը «Ռոդչենկովի ակտն է», որը 2020 թվականին է ընդունվել Ամերիկայում։ Այդ ակտով ամերիկացիները կարող են հետապնդել ու պատժել այն մարզիկներին, որոնք մեղադրվում են դոպինգ օգտագործելու մեջ, և որոնք մասնակցել են այն մրցումներին, որոնց նաև ԱՄՆ քաղաքացիներ են մասնակցել։

Պարտադիր չէ, որ Վաշինգտոնն այդ քայլին դիմի, հնարավոր է՝ ամեն ինչ ավարտվի Թայգարտի հայտարարությամբ։ Բայց միայն այդ փաստն արդեն իսկ աննկարագրելի ստորություն է, եթե հատկապես հաշվի առնենք Կամիլայի տարիքն ու միջադեպի բոլոր հանգամանքները:

Ամերիկացիները հայտարարում են, որ իրենց օրենքը միջազգային իրավունքից և այլ երկրների օրենքներից վեր է։ Եվ ոչ ոք նրանց չի հակաճառում։
Հուսանք՝ USADA-ի ղեկավարն ու Վալիևայի հասցեին հնչեցրած նրա սպառնալիքները գոնե բրիտանական «Daily Mail»-ի թղթակից Ռիատ Ալ Սամարայի ճակատագրին կարժանանան։ Վերջինս որոշել էր «կծել» աղջկան և նրան հարցրել էր` արդյոք մաքուր է անցել լրագրողների հետ շփման գոտին: Մարզուհին փակել էր դեմքը և չէր պատասխանել նրան, իսկ գրչակն իր «սխրանքով» պարծեցել էր Twitter-ում և անխնա հարվածերի արժանացել տարբեր երկրների մեկնաբաններից։ Ի դեպ, իսկ ամերիկացու հայտարարությունն անչափահասի համար վտանգ չի՞ ներկայացնում։ Դա ակնհայտ բուլինգ ու ծաղր է։
Իսկ հետո՞
Նոր մանրամասներ ի հայտ եկան փետրվարի 11-ին, և անսպասելի շրջադարձ եղավ։ Հայտնի դարձավ, որ Վալիևան փորձանմուշ է հանձնել ոչ թե մրցաշարից դուրս, այլ Ռուսաստանի առաջնությունում, ու ՄՕԿ-ը և Չմշկավազորդների միջազգային միությունը (ISU) որոշել են բողոքարկել նրա ժամանակավոր հեռացումը CAS-ում։ Պարզվել է, որ փետրվարի 9-ին, ռուսական հակադոպինգային գործակալության կանոնակարգի համաձայն, մարզուհու համար ավտոմատ կերպով ժամանակավոր որակազրկում է սահմանվել, սակայն աղջիկը հաջողությամբ բողոքարկել է այն:
Օլիմպիական չեմպիոն Չենն ասել է, որ ողջ կյանքում երախտապարտ կլինի մարզիչ Հարությունյանին
Ռուսաստանի օլիմպիական կոմիտեն պաշտոնական հայտարարություն է արել` նշելով, որ Պեկինում մարզուհու փորձանմուշը բացասական է եղել: Կոմիտեում նաև ուշադրություն են դարձրել այն հանգամանքին, որ Ռուսաստանի առաջնությունում թեստ հանձնելուց մինչև արդյունքների հրապարակումը ավելի քան 20 օր է անցել:

«Տարօրինակ է, որ փորձանմուշը Սանկտ Պետերբուրգից մեկ ամսում է հասել։ Տպավորություն է, որ ինչ-որ մեկն այն պահել է մինչև օլիմպիադայում գեղասահորդների թիմային մրցաշարի ավարտի պահը», — ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է կազմակերպության նախագահ Ստանիսլավ Պոզդնյակովը։

Ի դեպ, Ռուսաստանյան հակադոպինգային գործակալությունը հետաքննություն է սկսել Կամիլա Վալիևայի անձնակազմի նկատմամբ։ Գործակալության հայտարարության մեջ նշվում է, որ գործընթաց են սկսել , քանի որ մարզիկն անչափահաս է։
Ի գիտություն
Գեղասահքը այն մարզատեսակը չէ, որտեղ արգելված դեղամիջոցները կարող են արդյունավետ լինել։ Սա ոչ թե ուժային, ցիկլային, այլ բարդ կոորդինացիոն սպորտ է, ու ոչ մի հաբ չի օգնի քառացատկ սովորել կամ պատմության մեջ առաջին անգամ կատարել այն օլիմպիադայում, գրում է lenta.ru–ի վերլուծաբանը։ Միակ բանը, որի մասին կարելի է խոսել, դիմացկունության բարելավումն է, որպեսզի ավելի հեշտ լինի հաղթահարել ծանրաբեռնվածությունը։
Նույնիսկ տարօրինակ է հնչում, որ Վալիևայի ելույթների տիեզերական մակարդակը սրտի համար նախատեսված դեղամիջոցն է ապահովում։
Վալիևային անհատական մրցաշարին մասնակցելու թույլտվություն տալու որոշումն ընդունվել է CAS-ի արտագնա նիստի արդյունքում: Գեղասահորդուհու շահերը ներկայացնելու է Schellenberg Wittmer շվեյցարական իրավաբանական ընկերությունը:
Մարզուհու գործը պետք է քննվի մինչև փետրվարի 15-ը. այդ օրը Պեկինի օլիմպիական խաղերում մեկնարկելու է կանանց անհատական մրցաշարը:
Վալիևայի հասցեին աջակցության խոսքեր են հնչում ինչպես Կրեմլից, այնպես էլ գործընկերներից ու տիտղոսակիր մարզիկներից ու մարզիչներից: Աջակցության խոսքեր են գրում նաև սոցցանցերի օգտատերերը. «Կամիլա, առաջ», «Խնդրում եմ, թույլ մի տվեք, որ մերոնց վիրավորեն։ Ինչքան ուժ ունեք, պաշտպանեք», «Մենք սիրում ենք քեզ։ Համբերություն ու իմաստության», «Ամբողջ երկիրն ապրումակցում է», «Աստված իմ, խեղճ երեխա... Անցյալ տարի մեծերի այդքան մրցումներ եղան, և ահա... սկսեցին օլիմպիադայում հարվածել», «Հարվածում են ամենափոքրին ու ամենատաղանդավորին»։ «Լրիվ գժվե՞լ են, ինչ է․․․ խոսքեր չկան», «Հատուկ ծաղրում են առաջատարին։ Խայտառակություն է»։
Լրահոս
0