Հայ դահուկորդներն ավարտեցին իրենց ելույթները օլիմպիական խաղերում. ի՞նչ արդյունքներ կան
Հայ դահուկորդներն ավարտեցին իրենց ելույթները օլիմպիական խաղերում. ի՞նչ արդյունքներ կան
Sputnik Արմենիա
Չինաստանում մեր երկիրը դահուկավազքի մրցումներում ներկայացնում էին երեք դահուկորդներ։ Նրանցից Միքայել Միքայելյանն օլիմպիական խաղերի իր վերջին մրցելույթում... 11.02.2022, Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Պեկինի ձմեռային 24-րդ օլիմպիական խաղերում դահուկավազքի մրցումներում Հայաստանը ներկայացնող Միքայել Միքայելյանը զբաղեցրեց 61-րդ տեղը 15 կմ դասական ոճով մրցատարածությունում։15 կմ դասական ոճով մրցատարածության մրցումներին մեկնարկ պետք վերցնեին 100 դահուկորդներ, բայց չեխ Յան Պեխոսեկը և բելառուս Ալեքսանդր Վորոնովը հրաժարվեցին մեկնարկից` մեկնարկողների թիվը դարձնելով 98։ Մեդալների համար պայքարը ձևավորվելու էր հիմնականում նորվեգացի, ռուս և ֆին դահուկորդների միջև։ Ուժեղ մրցակցության պայմաններում Միքայել Միքայելյանը մեկնարկեց 59-րդը։ Սկիաթլոնում 47-րդ տեղը զբաղեցրած հայ դահուկորդը Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում նշել էր, որ այս մրցումներից ավելին է սպասում։Միքայելյանը ի վերջո զբաղեցրեց 61-րդ տեղը։ Իսկ օլիմպիական չեմպիոնի կոչումը նվաճեց ֆին Իվո Նիսկանենը։ Ռուս Ալեքսանդր Բոլշունովը երկրորդն էր, բրոնզե մեդալը բաժին հասավ նորվեգացի Յոհանես Կլեբոյին։Հիշեցնենք, որ օլիմպիական խաղերում հանդես եկան նաևԿատյա Գալստյանն ու Անգելինա Մուրադյանը։ Գալստյանը սպրինտում(արագավազք) զբաղեցրեց 80-րդ տեղը, իսկ 10 կմ դասական ոճով մրցումներում նա 74-րդն էր։ Օլիմպիական խաղերի նորեկ Անգելինա Մուրադյանը 10 կմ դասական ոճով մրցատարածությունում 94-րդ էր։
Չինաստանում մեր երկիրը դահուկավազքի մրցումներում ներկայացնում էին երեք դահուկորդներ։ Նրանցից Միքայել Միքայելյանն օլիմպիական խաղերի իր վերջին մրցելույթում հանդես եկավ 15 կմ դասական ոճով դահուկավազքում։
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Պեկինի ձմեռային 24-րդ օլիմպիական խաղերում դահուկավազքի մրցումներում Հայաստանը ներկայացնող Միքայել Միքայելյանը զբաղեցրեց 61-րդ տեղը 15 կմ դասական ոճով մրցատարածությունում։
Հայ դահուկորդ Միքայել Միքայելյանը 22-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի դասական ոճով 15 կմ անհատական մրցավազքի ժամանակ (11 փետրվարի, 2022թ). Պեկին
15 կմ դասական ոճով մրցատարածության մրցումներին մեկնարկ պետք վերցնեին 100 դահուկորդներ, բայց չեխ Յան Պեխոսեկը և բելառուս Ալեքսանդր Վորոնովը հրաժարվեցին մեկնարկից` մեկնարկողների թիվը դարձնելով 98։ Մեդալների համար պայքարը ձևավորվելու էր հիմնականում նորվեգացի, ռուս և ֆին դահուկորդների միջև։ Ուժեղ մրցակցության պայմաններում Միքայել Միքայելյանը մեկնարկեց 59-րդը։ Սկիաթլոնում 47-րդ տեղը զբաղեցրած հայ դահուկորդը Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում նշել էր, որ այս մրցումներից ավելին է սպասում։
Միքայելյանը ի վերջո զբաղեցրեց 61-րդ տեղը։ Իսկ օլիմպիական չեմպիոնի կոչումը նվաճեց ֆին Իվո Նիսկանենը։ Ռուս Ալեքսանդր Բոլշունովը երկրորդն էր, բրոնզե մեդալը բաժին հասավ նորվեգացի Յոհանես Կլեբոյին։
Հիշեցնենք, որ օլիմպիական խաղերում հանդես եկան նաևԿատյա Գալստյանն ու Անգելինա Մուրադյանը։ Գալստյանը սպրինտում(արագավազք) զբաղեցրեց 80-րդ տեղը, իսկ 10 կմ դասական ոճով մրցումներում նա 74-րդն էր։ Օլիմպիական խաղերի նորեկ Անգելինա Մուրադյանը 10 կմ դասական ոճով մրցատարածությունում 94-րդ էր։