https://arm.sputniknews.ru/20220211/gvortsy-korcneluc-heto-6-amis-kogtvenq-apahovagrutjunic-nakhararn-asac-vorqan-kvtsharenq-38550883.html
Գործը կորցնելուց հետո 6 ամիս կօգտվենք ապահովագրությունից. նախարարն ասաց` որքան կվճարենք
Գործը կորցնելուց հետո 6 ամիս կօգտվենք ապահովագրությունից. նախարարն ասաց` որքան կվճարենք
Sputnik Արմենիա
Sputnik Արմենիայի հետ զրուցում Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է ինչպես առողջապահության ապահովագրման, այնպես էլ դեղերի շուկայում հնարավոր գնիջեցման հարցերին։ 11.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-11T14:29+0400
2022-02-11T14:29+0400
2022-02-11T14:29+0400
անահիտ ավանեսյան
հարցազրույց
ապահովագրություն
հիվանդություն
հայաստան
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/0b/38572018_0:13:1600:913_1920x0_80_0_0_99073ac38d5c95a24633497d58e07c1e.jpg
Առողջապահական ապահովագրում ունենալու համար ըստ մշակված նախնական հայեցակարգի` աշխատող քաղաքացիներն իրենց եկամտից կվճարեն 3 տոկոս և դրան գումարած` գործատուն էլ իր կողմից պետք է 3 տոկոս վճարի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` անդրադառնալով 2023-ից նախատեսված առողջապահական ապահովագրման ներդրմանը։«Աշխատանքը կորցնելուց հետո 6 ամիս կպահպանվի փաթեթը։ Անհատ ձեռնարկատերերը ևս վճարումներ կկատարեն։ Իսկ այն քաղաքացիները, որոնք այսօր պետպատվերի շրջանակում են բուժօգնություն ստանում, կրկին պետության կողմից կսուբսիդավորեն ապահովագրության համար»,–ասաց նախարարը։ Ե՞րբ կհանվի QR կոդով ժամանցի վայրեր այցելելու սահմանափակումը. նախարարի պատասխանըԻնչ վերաբերում է գյուղաբնակներին, ապա այս դեպքում էլ, Ավանեսյանի խոսքով, պետությունը որոշակի կսուբսիդավորի ապահովագրման փաթեթ ունենալու համար, նրանք էլ իրենց կողմից որոշ գումարներ պետք է վճարեն։ Նախարարը հայտնեց` նախնական հայեցակարգը այժմ կառավարությունում է` քննարկման փուլում։Ավանեսյանը նշում է, որ Հայաստանում վճարում ենք, երբ հիվանդանում ենք, ինչի պատճառով մեծ ծախսերի առաջ ենք կանգնում։ Իսկ առողջապահական ապահովագրումը կօգնի, որ այն մեծ գումարները, որը ըստ կարիքի ենք վճարում, կանխավ և փոքր չափաբաժիններով վճարենք։Այս, ինչպես նաև Թուրքիայից դեղորայք ներմուծելու հեռանկարների, դեղերի հնարավոր գնիջեցման և այլ թեմաների մասին նախարարի զրույցը կարող եք նայել Sputnik Արմենիայի տեսանյութում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/0b/38572018_176:0:1600:1068_1920x0_80_0_0_7e28173fd20021a0338d408fc1b48927.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անահիտ ավանեսյան, հարցազրույց, ապահովագրություն, հիվանդություն, հայաստան, տեսանյութ, տեսանյութեր, видео
անահիտ ավանեսյան, հարցազրույց, ապահովագրություն, հիվանդություն, հայաստան, տեսանյութ, տեսանյութեր, видео
Գործը կորցնելուց հետո 6 ամիս կօգտվենք ապահովագրությունից. նախարարն ասաց` որքան կվճարենք
Sputnik Արմենիայի հետ զրուցում Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է ինչպես առողջապահության ապահովագրման, այնպես էլ դեղերի շուկայում հնարավոր գնիջեցման հարցերին։
Առողջապահական ապահովագրում ունենալու համար ըստ մշակված նախնական հայեցակարգի` աշխատող քաղաքացիներն իրենց եկամտից կվճարեն 3 տոկոս և դրան գումարած` գործատուն էլ իր կողմից պետք է 3 տոկոս վճարի։
Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` անդրադառնալով 2023-ից նախատեսված առողջապահական ապահովագրման ներդրմանը։
«Աշխատանքը կորցնելուց հետո 6 ամիս կպահպանվի փաթեթը։ Անհատ ձեռնարկատերերը ևս վճարումներ կկատարեն։ Իսկ այն քաղաքացիները, որոնք այսօր պետպատվերի շրջանակում են բուժօգնություն ստանում, կրկին պետության կողմից կսուբսիդավորեն ապահովագրության համար»,–ասաց նախարարը։
Ինչ վերաբերում է գյուղաբնակներին, ապա այս դեպքում էլ, Ավանեսյանի խոսքով, պետությունը որոշակի կսուբսիդավորի ապահովագրման փաթեթ ունենալու համար, նրանք էլ իրենց կողմից որոշ գումարներ պետք է վճարեն։ Նախարարը հայտնեց` նախնական հայեցակարգը այժմ կառավարությունում է` քննարկման փուլում։
Ավանեսյանը նշում է, որ Հայաստանում վճարում ենք, երբ հիվանդանում ենք, ինչի պատճառով մեծ ծախսերի առաջ ենք կանգնում։ Իսկ առողջապահական ապահովագրումը կօգնի, որ այն մեծ գումարները, որը ըստ կարիքի ենք վճարում, կանխավ և փոքր չափաբաժիններով վճարենք։
Այս, ինչպես նաև Թուրքիայից դեղորայք ներմուծելու հեռանկարների, դեղերի հնարավոր գնիջեցման և այլ թեմաների մասին նախարարի զրույցը կարող եք նայել
Sputnik Արմենիայի տեսանյութում։