00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:52
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գերեվարված Արթուր Մարտիրոսյանի նկատմամբ դաժան վերաբերմունքը նրա մահվան պատճառ է դարձել. ՔԿ

© Sputnik / Aram NersesyanБушлат
Бушлат  - Sputnik Արմենիա, 1920, 11.02.2022
Բաժանորդագրվել
Զինծառայող Արթուր Մարտիրոսյանի դին հայկական կողմին է հանձնվել 2021 թվականի նոյեմբերին` Սյունիքի մարզում տեղի ունեցած մարտերից հետո։
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. 2021 թվականի նոյեմբերի 16-ին Սյունիքից գերեվարված հայ զինծառայողների նկատմամբ Ադրբեջանում ցուցաբերվել է անմարդկային վերաբերմունք, որի հետևանքով ռազմագերի Արթուր Մարտիրոսյանը մահացել է։ Տեղեկությունը «Փաստինֆոյի» գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։
2021 թվականի նոյեմբերին Ծիծեռնաքարում տեղի ունեցած մարտերի երեք մասնակիցների՝ Գուրգեն Սարգսյանի, Արթուր Մարտիրոսյանի և Դավիթ Ամիրյանի դիերը ռուսական կողմի միջնորդությամբ բախումներից մի քանի օր անց հանձնվել էին հայկական կողմին։
Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ ասվում է, որ նախաքննության փուլում փաստական տվյալներ են ձեռք բերվել նոյեմբերին գերեվարված զինծառայողների նկատմամբ խոշտանգումների, անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, դիտավորությամբ դաժան տառապանք պատճառելու, ռազմագերի Արթուր Ջիվանի Մարտիրոսյանի մահվան մասին. վերջինս մնացել էր առանց անհրաժեշտ բժշկական օգնության։
Բաքվի թվերը ծիծաղելի են. Կապրիելյանը` հայկական կողմում մնացած ադրբեջանցիների դիերի մասին
Նախաքննական մարմնից հայտնել են, որ քրեական վարույթի շրջանակներում քննության առարկա են դարձվել հայ զինծառայողների նկատմամբ իրականացված միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող արարքների կատարման դեպքերը, այդ թվում՝ սպանությունների, խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի և այլ գործողություններ կատարելու փաստերը։
ՔԿ-ի փոխանցմամբ՝ մի շարք դեպքերում պարզվել են նաև հանցագործություն կատարած անձանց ինքնությունները, վերջիններս ներգրավված են որպես մեղադրյալ և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված կալանավորումը։ Մեղադրյալ ներգրավված ադրբեջանցի զինվորականների թիվը ՔԿ-ն չի տրամադրել։
Հիշեցնենք` նոյեմբերի 16–ին` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն էին նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ Արդյունքում հայկական կողմը 2 մարտական դիրք կորցրեց։ Գուրգեն Սարգսյանի, Արթուր Մարտիրոսյանի և Դավիթ Ամիրյանի սպանված դիերը 2021թ. նոյեմբերի 17-ին և 20-ին փոխանցվել են հայկական կողմին, ևս 7 զինծառայողներ հայկական կողմին են վերադարձվել նոյեմբերի 26-ին և դեկտեմբերի 4-ին։
Լրահոս
0