https://arm.sputniknews.ru/20220211/erevancinery-gnahatel-en-qaghaqapetarani-ashkhatanqy-marutjani-orvoq--gallupi-harcumy-38573647.html
Երևանցիները գնահատել են քաղաքապետարանի աշխատանքը Մարությանի օրոք. GALLUP–ի հարցումը
Երևանցիները գնահատել են քաղաքապետարանի աշխատանքը Մարությանի օրոք. GALLUP–ի հարցումը
Sputnik Արմենիա
Հարցմանը մասնակցած երևանցիներն ասել են նաև, թե որն է մայրաքաղաքի գլխավոր խնդիրն ըստ իրենց։ 11.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-11T14:52+0400
2022-02-11T14:52+0400
2022-02-11T15:09+0400
հայկ մարության
հարցում
երևան
երևանի քաղաքապետարան
https://cdn.am.sputniknews.ru/img/1687/55/16875566_0:23:1001:586_1920x0_80_0_0_b1d5160431bb5cbb97c6f05433099b99.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Երևանի գլխավոր խնդիրը, ըստ մայրաքաղաքի բնակիչների, հասարակական տրանսպորտն է։ Այս մասին են վկայում հունվարի 14-ից փետրվարի 10-ն անցկացրած հարցման արդյունքները, հայտնում է «GALLUP International Association»–ի հայկական ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը։Նրա խոսքով` հասարակական տրանսպորտի խնդիրը բարձրաձայնել է հարցվածների 35,8%–ը։ Հարցվածների 22,9%–ը կարծում է, որ առավել սուր է դրված աղբահանության հարցը, 11,5%–ը գլխավոր «թշնամի» են անվանել գնաճը։ ՀՀ–ում ամենաբարձր վարկանիշ ունեցող գործիչը Թաթոյանն է, ամենացածրը՝ Վանեցյանը. GallupԲնապահպանական խնդիրները նշել է հարցվածների 8,5%–ը, միևնույն ժամանակ 7,2%–ը նշել է քաղաքի կանաչապատման, 7%–ը` քաղաքի մաքրությունը խնդիրը, խցանումներից և կայանատեղիներից դժգոհել են 4,5%–ը, անվտանգությունից` 4,5%–ը, ճանապարհների վիճակից` 3,1%–ը, անտուն կենդանիների խնդիրն էլ բարձրացրել է երևանցիների 2,6%–ը։Միևնույն ժամանակ, հարցվածների 18,5%–ն ուզում է քաղաքում ավելի շատ կանաչ գոտիներ տեսնել, 16%–ն անհրաժեշտ է համարում շաբաթօրյակների անցկացումը, 14,2%–ը մշակութային կյանքի ակտիվացումն է կարևոր համարում, 9,7%–ն էլ` մանկական միջոցառումների անցկացումը։«Հարցվածների 11.6%–ը կարծում է, որ զբոսաշրջիկներին գրավելու համար անհրաժեշտ է ավելացնել կանաչ գոտիների քանակը, 8,9%–ը` զբաղվել հին շենքերի պահպանմամբ, 8,1%–ը` մաքրել քաղաքը աղբից, 7,7%–ն էլ` դադարել զբոսաշրջիկներին բարձր գներ առաջարկել, 7,2%–ը` ավարտին հասցնել «Հին Երևան» նախագիծը», – նշեց Նավասարդյանը։Հայկ Մարությանին անվստահություն հայտնելը չի բխում Երևանի շահերից. ավագանու անդամԲացի այդ, քաղաքի բնակիչներին խնդրել են հինգ բալանոց համակարգով գնահատել վարչական շրջանների ղեկավարների և նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի աշխատանքը։ Ամենաբարձր գնահատականը` 3,9 միավոր, ստացել են Շենգավիթ և Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարները, իսկ նախկին քաղաքապետն արժանացել է 3,7 միավորի։Ներկայիս քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի գործունեությունը չեն գնահատել, քանի որ նա բոլորովին վերջերս է ստանձնել պաշտոնը։Ի դեպ, հարցվածների 64,3%–ը բացասական է վերաբերվում Մարությանին անվստահություն հայտնելուն, իսկ 10,8%–ը` դրական, մյուսները չեզոք դիրքորոշում ունեն։Հայկ Մարությանը հրավիրվել է ոստիկանություն, բայց հրաժարվել է հաղորդում և բացատրություն տալ«60.8%–ն անհրաժեշտ է համարում Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների անցկացումը, 21,1%–ը` ոչ պարտադիր, 18,1%–ն էլ դժվարանում են պատասխանել», – նշեց GALLUP–ի ներկայացուցչության ղեկավարը։2022 թվականի դեկտեմբերին Երևանի ավագանին ձայների մեծամասնությամբ անվստահություն հայտնեց քաղաքապետ Հայկ Մարությանին։ Դրա համար պատճառ էր հանդիսացել Մարությանի և իշխող կուսակցության միջև առկա կոնֆլիկտը։ Դրանից հետո քաղաքապետի պաշտոնում ավագանին ընտրեց Հրաչյա Սարգսյանին։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1687/55/16875566_0:0:889:667_1920x0_80_0_0_2befbeb031845146179dbbbc03ee4598.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայկ մարության, հարցում, երևան, երևանի քաղաքապետարան
հայկ մարության, հարցում, երևան, երևանի քաղաքապետարան
Երևանցիները գնահատել են քաղաքապետարանի աշխատանքը Մարությանի օրոք. GALLUP–ի հարցումը
14:52 11.02.2022 (Թարմացված է: 15:09 11.02.2022) Հարցմանը մասնակցած երևանցիներն ասել են նաև, թե որն է մայրաքաղաքի գլխավոր խնդիրն ըստ իրենց։
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Երևանի գլխավոր խնդիրը, ըստ մայրաքաղաքի բնակիչների, հասարակական տրանսպորտն է։ Այս մասին են վկայում հունվարի 14-ից փետրվարի 10-ն անցկացրած հարցման արդյունքները, հայտնում է «GALLUP International Association»–ի հայկական ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը։
Նրա խոսքով` հասարակական տրանսպորտի խնդիրը բարձրաձայնել է հարցվածների 35,8%–ը։ Հարցվածների 22,9%–ը կարծում է, որ առավել սուր է դրված աղբահանության հարցը, 11,5%–ը գլխավոր «թշնամի» են անվանել գնաճը։
Բնապահպանական խնդիրները նշել է հարցվածների 8,5%–ը, միևնույն ժամանակ 7,2%–ը նշել է քաղաքի կանաչապատման, 7%–ը` քաղաքի մաքրությունը խնդիրը, խցանումներից և կայանատեղիներից դժգոհել են 4,5%–ը, անվտանգությունից` 4,5%–ը, ճանապարհների վիճակից` 3,1%–ը, անտուն կենդանիների խնդիրն էլ բարձրացրել է երևանցիների 2,6%–ը։
Հարցման մասնակիցների 39,5%–ը կարծում է, որ էապես բարելավվել է աղբահանության խնդիրը, 35,3%–ը նշել է հանրային տրանսպորտի աշխատանքում առկա դրական փոփխությունները, 12,5%–ը` վերելակների հետ կապված իրավիճակը, 8,5%–ը` զբոսայգիների բարեկարգման։
Միևնույն ժամանակ, հարցվածների 18,5%–ն ուզում է քաղաքում ավելի շատ կանաչ գոտիներ տեսնել, 16%–ն անհրաժեշտ է համարում շաբաթօրյակների անցկացումը, 14,2%–ը մշակութային կյանքի ակտիվացումն է կարևոր համարում, 9,7%–ն էլ` մանկական միջոցառումների անցկացումը։
«Հարցվածների 11.6%–ը կարծում է, որ զբոսաշրջիկներին գրավելու համար անհրաժեշտ է ավելացնել կանաչ գոտիների քանակը, 8,9%–ը` զբաղվել հին շենքերի պահպանմամբ, 8,1%–ը` մաքրել քաղաքը աղբից, 7,7%–ն էլ` դադարել զբոսաշրջիկներին բարձր գներ առաջարկել, 7,2%–ը` ավարտին հասցնել «Հին Երևան» նախագիծը», – նշեց Նավասարդյանը։
Բացի այդ, քաղաքի բնակիչներին խնդրել են հինգ բալանոց համակարգով գնահատել վարչական շրջանների ղեկավարների և նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի աշխատանքը։ Ամենաբարձր գնահատականը` 3,9 միավոր, ստացել են Շենգավիթ և Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարները, իսկ նախկին քաղաքապետն արժանացել է 3,7 միավորի։
Ներկայիս քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի գործունեությունը չեն գնահատել, քանի որ նա բոլորովին վերջերս է ստանձնել պաշտոնը։
Ի դեպ, հարցվածների 64,3%–ը բացասական է վերաբերվում Մարությանին անվստահություն հայտնելուն, իսկ 10,8%–ը` դրական, մյուսները չեզոք դիրքորոշում ունեն։
«60.8%–ն անհրաժեշտ է համարում Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների անցկացումը, 21,1%–ը` ոչ պարտադիր, 18,1%–ն էլ դժվարանում են պատասխանել», – նշեց GALLUP–ի ներկայացուցչության ղեկավարը։
2022 թվականի դեկտեմբերին Երևանի ավագանին ձայների մեծամասնությամբ անվստահություն հայտնեց քաղաքապետ Հայկ Մարությանին։ Դրա համար պատճառ էր հանդիսացել Մարությանի և իշխող կուսակցության միջև առկա կոնֆլիկտը։ Դրանից հետո քաղաքապետի պաշտոնում ավագանին ընտրեց Հրաչյա Սարգսյանին։