https://arm.sputniknews.ru/20220211/emi-het-yndhanur-aviacion-gotin-tujl-kta-irakanacnel-matcheli-tapancik-aviapokhadrumner-38571155.html
ԵՄ–ի հետ ընդհանուր ավիացիոն գոտին թույլ կտա իրականացնել մատչելի, թափանցիկ ավիափոխադրումներ
ԵՄ–ի հետ ընդհանուր ավիացիոն գոտին թույլ կտա իրականացնել մատչելի, թափանցիկ ավիափոխադրումներ
Sputnik Արմենիա
Ավիացիայի ոլորտի փորձագետ Նավիկ Խաչատրյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն տեղեկատվությանը, ըստ որի` Հայաստանի և ԵՄ անդամ պետությունների միջև կլինի... 11.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-11T16:34+0400
2022-02-11T16:34+0400
2022-02-11T16:42+0400
հայաստան
եվրամիություն
քաղավիացիայի կոմիտե
ավիացիա
ռադիո
պոդկաստ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/0b/38573228_0:0:3073:1728_1920x0_80_0_0_c13b519fa58206aba2c0841df99cdef0.jpg
ԵՄ–ի հետ ընդհանուր ավիացիոն գոտին թույլ կտա իրականացնել մատչելի, թափանցիկ ավիափոխադրումներ
Sputnik Արմենիա
ԵՄ–ի հետ ընդհանուր ավիացիոն գոտին թույլ կտա իրականացնել մատչելի, թափանցիկ ավիափոխադրումներ
Հայաստանի և ԵՄ–ի միջև ընդհանուր ավիացիոն գոտին կհեշտացնի տարբեր երկրների ավիաընկերությունների հետ համագործակցությունը և ավելորդ բյուրոկրատիան, որը նախկինում կար, այժմ այլևս խանգարող հանգամանք չի հանդիսանա, Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ավիացիայի ոլորտի փորձագետ Նավիկ Խաչատրյանը։ «Նման համաձայնագիր արդեն կնքվել էր Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ։ Այն բավականին հեշտացնում է նաև նավիգացիոն բնույթի խնդիրները, մեկը մյուսի տարածքով թռչելու հարցերը։ Եթե առաջ ԻԿԱՕ–ի պահանջներով մի երկրից մեկ այլ պետություն, այնուհետև երրորդ երկիր մեկնելու համար առաջանում էին խնդիրներ, որը կոչվում էր «հինգերորդ ազատության խախտում» և վերաբերում էր հատկապես նրանց, որոնք ԵՄ անդամ երկրներ չէին, հիմա արդեն կարելի է խուսափել ավելորդ թղթաբանությունից և իրականացնել պարզ, մատչելի, թափանցիկ ավիափոխադրումներ միանգամից մի քանի երկրների միջև»,– ասաց ավիացիայի ոլորտի փորձագետը։Փորձագետի խոսքով` նախկինում եղել է ընթացակարգ, ըստ որի` դիմում էին Քաղավիացիայի գլխավոր վարչությանը դեպի Հայաստան թռիչքներ իրականացնելու թույլտվություն ստանալու համար, այժմ հարցը զգալիորեն դյուրացվել է. իհարկե, դարձյալ կարիք կլինի դիմել Քաղավիացիայի գլխավոր վարչությանը, սակայն մերժելու հիմքեր չկան, քանի որ Հայաստանը պետական մակարդակով միացել է ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագրին։Նշենք, որ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել 2021 թվականի նոյեմբերի 15-ին Բրյուսելում ստորագրված` Հայաստանի և ԵՄ անդամ պետությունների միջև ընդհանուր ավիացիոն գոտի ունենալու նախագծին։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ համաձայնագրի նպատակներն են ստեղծել ընդհանուր ավիացիոն գոտի` ապահովելով կողմերի շուկաների հասանելիությունը հավասար մրցակցային պայմաններով:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/0b/38573228_0:0:2731:2048_1920x0_80_0_0_1ae3ba5671774b12b7706f72a42ae5fc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, եվրամիություն, քաղավիացիայի կոմիտե, ավիացիա, аудио, պոդկաստ
հայաստան, եվրամիություն, քաղավիացիայի կոմիտե, ավիացիա, аудио, պոդկաստ
ԵՄ–ի հետ ընդհանուր ավիացիոն գոտին թույլ կտա իրականացնել մատչելի, թափանցիկ ավիափոխադրումներ
16:34 11.02.2022 (Թարմացված է: 16:42 11.02.2022) Ավիացիայի ոլորտի փորձագետ Նավիկ Խաչատրյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն տեղեկատվությանը, ըստ որի` Հայաստանի և ԵՄ անդամ պետությունների միջև կլինի ընդհանուր ավիացիոն գոտի։
Հայաստանի և ԵՄ–ի միջև ընդհանուր ավիացիոն գոտին կհեշտացնի տարբեր երկրների ավիաընկերությունների հետ համագործակցությունը և ավելորդ բյուրոկրատիան, որը նախկինում կար, այժմ այլևս խանգարող հանգամանք չի հանդիսանա,
Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ավիացիայի ոլորտի փորձագետ Նավիկ Խաչատրյանը։
«Նման համաձայնագիր արդեն կնքվել էր Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ։ Այն բավականին հեշտացնում է նաև նավիգացիոն բնույթի խնդիրները, մեկը մյուսի տարածքով թռչելու հարցերը։ Եթե առաջ ԻԿԱՕ–ի պահանջներով մի երկրից մեկ այլ պետություն, այնուհետև երրորդ երկիր մեկնելու համար առաջանում էին խնդիրներ, որը կոչվում էր «հինգերորդ ազատության խախտում» և վերաբերում էր հատկապես նրանց, որոնք ԵՄ անդամ երկրներ չէին, հիմա արդեն կարելի է խուսափել ավելորդ թղթաբանությունից և իրականացնել պարզ, մատչելի, թափանցիկ ավիափոխադրումներ միանգամից մի քանի երկրների միջև»,– ասաց ավիացիայի ոլորտի փորձագետը։
Խաչատրյանի դիտարկմամբ` ընդհանուր ավիացիոն գոտու պայմանագիրը զարկ կտա նոր ավիաընկերությունների ստեղծմանը տեղական շուկայում և կմեծացնի արտերկրից դեպի Հայաստան թռչող ավիաընկերությունների չվերթերի հաճախականությունը։ Խաչատրյանը նշեց, որ 2018 թվականին անձամբ ուսումնասիրել է պայմանագիրը, որը նախապես վավերացրել էին ԵՄ անդամ բոլոր երկրները, հետևաբար Հայաստանի համար նույնպես ողջունելի է։
Փորձագետի խոսքով` նախկինում եղել է ընթացակարգ, ըստ որի` դիմում էին Քաղավիացիայի գլխավոր վարչությանը դեպի Հայաստան թռիչքներ իրականացնելու թույլտվություն ստանալու համար, այժմ հարցը զգալիորեն դյուրացվել է. իհարկե, դարձյալ կարիք կլինի դիմել Քաղավիացիայի գլխավոր վարչությանը, սակայն մերժելու հիմքեր չկան, քանի որ Հայաստանը պետական մակարդակով միացել է ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագրին։
Նշենք, որ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել 2021 թվականի նոյեմբերի 15-ին Բրյուսելում ստորագրված` Հայաստանի և ԵՄ անդամ պետությունների միջև
ընդհանուր ավիացիոն գոտի ունենալու նախագծին։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ համաձայնագրի նպատակներն են ստեղծել ընդհանուր ավիացիոն գոտի` ապահովելով կողմերի շուկաների հասանելիությունը հավասար մրցակցային պայմաններով: