00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արտագա՞ղթն է շատ, թե՞ ներգաղթը. նայած՝ ում որ թիվն է «սրտամոտ»

© Sputnik / Asatur YesayantsПассажир с багажом в аэропорту "Звартноц"
Пассажир с багажом в аэропорту Звартноц - Sputnik Արմենիա, 1920, 11.02.2022
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Տեսե՞լ եք արդյոք մեկ այլ երկիր, որտեղ ներգաղթի և արտագաղթի խնդիրներն այդքան բուռն ու անզիջում վեճեր առաջացնեին, որքան Հայաստանում։
Կարելի է, իհարկե, ենթադրել, որ դա վաղուցվանից՝ դեռ Սովետի ժամանակներից է գալիս, երբ սկզբից համազգային ոգևորության ալիքի վրա թափ հավաքեց հայրենադարձությունը, իսկ հետո Հայաստան հայրենադարձվածները կամաց-կամաց սկսեցին հեռանալ։ Նույնիսկ էսպիսի անեկդոտ էր տարածված։
Ատլանտյան օվկիանոսում հանդիպում են երկու նավեր՝ մեկը Ամերիկայից հայերին բերում է Հայաստան, մյուսն ընդհակառակը՝ հայերին տանում է Ամերիկա։ Երբ նավերը մոտենում են իրար, մարդիկ հավաքվում են, զարմանքով նայում միմյանց ու մատը պտտեցնում քունքի մոտ։ Այսինքն, օտար ափերից Հայաստան եկողները հասկացնում են մյուս նավի ուղևորներին՝ դուք հո գի՞ժ չեք, ուր եք գնում այդ դրախտավայրից, Ամերիկա մեկնողներն էլ թե՝ գիժը դուք եք, որ վերադառնում եք այդ անտանելի երկիրը։
Արտագաղթ, որը զարմանալիորեն հիշեցնում է «Նեսոյի քարաբաղնիսը»
Տասնամյակներ են անցել, փոխվել է հասարակարգը, Հայաստանն անկախություն է ձեռք բերել, բայց մինչև հիմա էլ չեն դադարում վեճերը՝ ո՞րն է միտումը, արդյոք առանց այն էլ դժվար պայմաններում գտնվող մեր հայրենիքը դատարկվո՞ւմ է, եթե մարդիկ զանգվածաբար գնում են, ո՞վ է դրանում մեղավոր, և վերջապես հնարավո՞ր է արդյոք շտկել իրավիճակը և խորհրդային հայրենադարձության նման մի բան ապահովել։
Խիստ կասկածում եմ, որ մոտ ապագայում մենք կստանանք այդ բազում հարցերի պատասխանները մի շատ պարզ պատճառով՝ արտագաղթի մասին ստույգ վիճակագրական տվյալներ չկան։ Ու, կներե′ք, երբեք էլ չեն եղել։
Պատկերացնում եմ ձեր անկեղծ զարմանքը՝ ինչպե՞ս թե, բա մեր Վիճակագրական կոմիտեն ամեն տարի ի՞նչ թվեր է հրապարակում։ Հրապարակում է հիմնականում Հայաստանի սահմանը հատածների վերաբերյալ տվյալներ, բայց դրանցով ամենևին չի կարելի դատել արտագաղթի ցուցանիշների մասին։
Մարդիկ 1000 ու մի պատճառով են հատում սահմանը՝ ասենք, Ռուսաստանում բնակվող հարազատներին տեսնելու ու նրանց հետ մի երկու տարի անցկացնելու համար։ Շատերը ուսման են մեկնում, տարիներով սովորում, օրինակ, Հարվարդում, բայց ի վերջո վերադառնում են։ Ոմանք արտասահմանից աշխատանքի հրավեր են ստանում, բայց դա էլ բոլորովին չի նշանակում, որ ընդմիշտ արտագաղթել են։
Իրականում քանի մարդ է հեռացել ՀՀ-ից. մասնագետը բացատրում է պաշտոնական թվերի նշանակությունը
Իհարկե, արտասահմանում մնալու ցանկություն ունեցողներ էլ հաստատ կան, բայց դա պարզելու համար պիտի օրուգիշեր հերթապահեք, ասենք, «Զվաթնոցում» ու մեկ-մեկ բոլոր մեկնողներին հարցնեք. «Դուք այլևս չեք վերադառնալո՞ւ»։ Այն էլ այնքան միամիտ պիտի լինեք, որ հավատաք ամեն մեկի ասածին։
Իսկ եթե նման ֆանտաստիկ համընդհանուր հարցում չեք անցկացնում ու դատում եք միայն սահմանի հատումների քանակով, ստացվում է, որ առնվազն երեք տարի շարունակ՝ 2004-ին, 2005-ին և 2006-ին, ունեցել ենք գնացածների և եկածների, ինչպես ասում են, դրական սալդո. ավելի շատ վերադարձել են, քան մեկնել։ Իսկ դա ում պաշտոնավարման ժամանակաշրջանն էր՝ Հայաստանի երկրորդ նախագահի, հպարտությամբ փաստում են ընդդիմադիրները։
Ճիշտ է, ըստ այդ նույն մեթոդաբանության, Թավշյա հեղափոխությանը հաջորդած երեք տարիների ընթացքում էլ է ներգաղթ եղել։ Բայց անցած տարի ամեն ինչ կտրուկ փոխվել է՝ ըստ վերջերս հրապարակված տվյալների, 2021 թվականին մոտ 44 հազար հայաստանցի մեկնել է ու չի վերադարձել։ Մի՞թե սա ահավոր արտագաղթ չէ։
Ո′չ, ասում են մասնագետները։ Կա բոլորովին այլ մեթոդաբանություն, որը կոչվում է միգրացիոն մնացորդ և շատ ավելի օբյեկտիվ է արտացոլում արտագաղթի իրական պատկերը։ Այս դեպքում վիճակագիրները օգտվում են ոստիկանության, իսկ ավելի կոնկրետ, այսպես կոչված՝ ՕՎԻՐ-ի տվյալներից։
Տրամաբանությունը մոտավորապես սա է՝ եթե մարդ հաստատապես որոշել է լքել հայրենիքը, ինքը գնում է ՕՎԻՐ և դուրս է գալիս գրանցումից։ Եվ հակառակը՝ եթե հայաստանցին վերջնականապես որոշել է վերադառնալ, նա կվերականգնի նաև գրանցումը։ Ներկա իշխանություններն ակնհայտորեն գերադասում են հենց այս մեթոդաբանությունը, ըստ որի, Ռոբերտ Քոչարյանի օրոք բացարձակ ոչ մի ներգաղթ չի եղել, իսկ անցած տարի Հայաստանը լքել ու չի վերադարձել ոչ թե 44 հազար, այլ տասն անգամ պակաս՝ ընդամենը 4200 մարդ։ Համաձայնե′ք, այնքան էլ սարսափելի թիվ չէ։
Իհարկե, այս մեթոդաբանությունն էլ իր թերություններն ունի։ Բայց կարևորը, որ ընտրություն կա։ Կուզեմ ապացուցել, որ այս իշխանությունների օրոք արտագաղթն աննախադեպ է՝ կհենվեմ սահմանը հատածների թվի վրա։ Կցանկանամ բռնացել ընդդիմախոսներիս սուտը ու հիմնավորել, որ հենց այս իշխանություններն են գրեթե զրոյի հասցրել արտագաղթը՝ կվկայակոչեմ ՕՎԻՐ-ին։ Ախր այս ամենը ավելի քան 100 տարի առաջ փայլուն նկարագրել է հայ մեծանուն գրողն իր հայտնի պատմվածքում։ Այո, շատ ճիշտ եք՝ կոչվում է «Նեսոյի քարաբաղնիսը»։
Премьер-министр Канады Джастин Трюдо во время рабочего обеда на саммите G-20 (28 июня 2019). Осака - Sputnik Արմենիա, 1920, 10.02.2022
Կանադական պարադոքս. ուզում էին փոխել վարչապետին, բայց փոխվեց ընդդիմության առաջնորդը
Լրահոս
0