https://arm.sputniknews.ru/20220211/ardjvoq-mer-tntesvarvoghnery-kdimanan-mrcakcutjany-turqakan-sahmani-bacman-depqum-38585118.html
Արդյոք մեր տնտեսվարողները կդիմանան մրցակցությանը թուրքական սահմանի բացման դեպքում
Արդյոք մեր տնտեսվարողները կդիմանան մրցակցությանը թուրքական սահմանի բացման դեպքում
Sputnik Արմենիա
«Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե ինչպես... 11.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-11T23:46+0400
2022-02-11T23:46+0400
2022-02-11T23:46+0400
ռադիո
պոդկաստ
ռուբեն սաֆրաստյան
հայաստան
թուրքիա
տնտեսություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/0b/38580127_0:0:1600:901_1920x0_80_0_0_468f4ed8fe394a36c980bf4f698c06ac.jpg
Սաֆարյան. «Թուրքական սահմանի բացման դեպքում արդյո՞ք մեր տնտեսվարողները կդիմանան մրցակցությանը»
Sputnik Արմենիա
Սաֆարյան. «Թուրքական սահմանի բացման դեպքում արդյո՞ք մեր տնտեսվարողները կդիմանան մրցակցությանը»
ՀՀ կառավարությունը բարի կամք դրսևորեց և ինչպես մտցրել էր, այնպես էլ միակողմանի հանեց թուրքական ապրանքների էմբարգոն, բայց Թուրքիայի կառավարությունը չի հանել դեռ 1993 թվականի մայիսին Հայաստանի նկատմամբ սահմանած արգելքը։ Կողմերը տնտեսական արգելքներն ու սահմանափակումները պետք է երկուստեք չեղարկեն, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը։ Տրիկոտաժի արտահանումն աճում է. ՀՀ–ն պետք է սահմանափակի թուրքական արտադրանքի ներմուծումը«Արցախյան 44–օրյա պատերազմից հետո Թուրքիայի նկատմամբ մեր կառավարության էմբարգոն դրական ազդեցություն է ունեցել Հայաստանի տնտեսական վիճակի, մասնավորապես՝ արդյունաբերության որոշ ճյուղերի զարգացման և արտահանման ծավալների մեծացման վրա։Մեկ տարվա ընթացքում, երբ թուրքական ապրանքները Հայաստան չեն ներկրվել, հայ տնտեսվարողները հասցրել են հատկապես վերամշակող արդյունաբերության որոշ ճյուղերում արագ ներդրումների հաշվին ստանալ արտոնություններ և այսօր, օրինակ, տնտեսական ու մթերային խանութներում կարելի է տեսնել տեղական արտադրանք, որի մի մասն էլ արտահանվել է ԵԱՏՄ–ի ուղղությամբ, ինչը բավականին բարելավել է մեր տնտեսվարողների դիրքերը»,– նշեց Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգողը։Ըստ այդմ`Սաֆարյանին հետաքրրքում է այն հարցը, թե թուրքական էմբարգոն հանելու դեպքում, երբ թուրքական ապրանքները մտնեն Հայաստան ու այստեղից էլ հասնեն ԵԱՏՄ շուկաներ, արդյոք մեր արտադրողները կդիմանան մրցակցությանը։ Տնտեսագետների կարծիքով` իրավիճակը պարզ կդառնա երկու տարի անց, երբ պարզ կդառնա՝ արդյոք տեղի արտադրողները կարողացան առավելագույն չափով օգտվել 2021 թվականին տրված հնարավորությունից։Պարզ կդառնա նաև` պե՞տք է արդյոք, որ ՀՀ կառավարությունը որոշ ֆիտոսանիտարական, մաքսային և այլ կարգի ճշտումներ մտցնի Թուրքիայի հետ առևտրի հարցում, որի նպատակը կլինի ցածրորակ ապրանքների ներկրման առջև պատնեշ դնելը, ինչը թույլ կտա պաշտպանել հայ տնտեսվարողների արտադրանքը թուրքական նմանատիպ ապրանքներից։ 2 տարվա մեջ առաջին անգամ թուրքական ինքնաթիռը Ստամբուլից մեկնել է Երևան. տեսանյութՆշենք, որ երևանցիների 54.6 տոկոսը դեմ է հայ-թուրքական սահմանի բացմանը։ Այդ մասին հայտնել է «GALLUP International»-ի ղեկավար Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով Երևանում իրականացված հետազոտության արդյունքները։Հիշեցնենք, որ Թուրքիայի ու Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, 1993 թվականից սահմանը փակ է Անկարայի նախաձեռնությամբ։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/0b/38580127_117:0:1537:1065_1920x0_80_0_0_781258d8be01cf9f06301f39bcdae184.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պոդկաստ, ռուբեն սաֆրաստյան, հայաստան, թուրքիա, տնտեսություն, аудио
պոդկաստ, ռուբեն սաֆրաստյան, հայաստան, թուրքիա, տնտեսություն, аудио
Արդյոք մեր տնտեսվարողները կդիմանան մրցակցությանը թուրքական սահմանի բացման դեպքում
«Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե ինչպես կազդի ՀՀ տնտեսության վրա հայ–թուրքական սահմանի բացումը։
ՀՀ կառավարությունը բարի կամք դրսևորեց և ինչպես մտցրել էր, այնպես էլ միակողմանի հանեց թուրքական ապրանքների էմբարգոն, բայց Թուրքիայի կառավարությունը չի հանել դեռ 1993 թվականի մայիսին Հայաստանի նկատմամբ սահմանած արգելքը։ Կողմերը տնտեսական արգելքներն ու սահմանափակումները պետք է երկուստեք չեղարկեն,
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը։
«Արցախյան 44–օրյա պատերազմից հետո Թուրքիայի նկատմամբ մեր կառավարության էմբարգոն դրական ազդեցություն է ունեցել Հայաստանի տնտեսական վիճակի, մասնավորապես՝ արդյունաբերության որոշ ճյուղերի զարգացման և արտահանման ծավալների մեծացման վրա։
Մեկ տարվա ընթացքում, երբ թուրքական ապրանքները Հայաստան չեն ներկրվել, հայ տնտեսվարողները հասցրել են հատկապես վերամշակող արդյունաբերության որոշ ճյուղերում արագ ներդրումների հաշվին ստանալ արտոնություններ և այսօր, օրինակ, տնտեսական ու մթերային խանութներում կարելի է տեսնել տեղական արտադրանք, որի մի մասն էլ արտահանվել է ԵԱՏՄ–ի ուղղությամբ, ինչը բավականին բարելավել է մեր տնտեսվարողների դիրքերը»,– նշեց Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգողը։
Սաֆարյանի դիտարկմամբ` հայկական ապրանքների գները շատ մատչելի են, և պատահական չէ, որ 2016-19 թվականներին մենք ունեցել ենք արտահանման երկնիշ աճ, ինչն ահռելի ցուցանիշ է, շատ լուրջ հաջողություն և դա խոսում է այն մասին, որ ԵԱՏՄ շուկան, գլխավորապես ռուսաստանյան շուկան, մեծ տեղ և պոտենցիալ ունի մեր արտահանման ծավալները մեծացնելու համար։
Ըստ այդմ`Սաֆարյանին հետաքրրքում է այն հարցը, թե թուրքական էմբարգոն հանելու դեպքում, երբ թուրքական ապրանքները մտնեն Հայաստան ու այստեղից էլ հասնեն ԵԱՏՄ շուկաներ, արդյոք մեր արտադրողները կդիմանան մրցակցությանը։
Տնտեսագետների կարծիքով` իրավիճակը պարզ կդառնա երկու տարի անց, երբ պարզ կդառնա՝ արդյոք տեղի արտադրողները կարողացան առավելագույն չափով օգտվել 2021 թվականին տրված հնարավորությունից։
Պարզ կդառնա նաև` պե՞տք է արդյոք, որ ՀՀ կառավարությունը որոշ ֆիտոսանիտարական, մաքսային և այլ կարգի ճշտումներ մտցնի Թուրքիայի հետ առևտրի հարցում, որի նպատակը կլինի ցածրորակ ապրանքների ներկրման առջև պատնեշ դնելը, ինչը թույլ կտա պաշտպանել հայ տնտեսվարողների արտադրանքը թուրքական նմանատիպ ապրանքներից։
Նշենք, որ երևանցիների 54.6 տոկոսը դեմ է հայ-թուրքական սահմանի բացմանը։ Այդ մասին հայտնել է «GALLUP International»-ի ղեկավար Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով Երևանում իրականացված հետազոտության արդյունքները։
Հիշեցնենք, որ Թուրքիայի ու Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, 1993 թվականից սահմանը փակ է Անկարայի նախաձեռնությամբ։