https://arm.sputniknews.ru/20220211/adrbejancinery-krakaherter-en-ardzakel-taghavardi-ev-karmir-shukaji-bnakeli-tneri-ughghutjamb-38563663.html
Ադրբեջանցիները կրակահերթեր են արձակել Թաղավարդի և Կարմիր Շուկայի բնակելի տների ուղղությամբ
Ադրբեջանցիները կրակահերթեր են արձակել Թաղավարդի և Կարմիր Շուկայի բնակելի տների ուղղությամբ
Sputnik Արմենիա
Ադրբեջանական կողմը ուղիղ թիրախավորել է խաղաղ բնակիչների տները, որի հետևանքով վնասվել են բնակելի տներ՝ տան պատեր, տանիքներ։ 11.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-11T11:19+0400
2022-02-11T11:19+0400
2022-02-11T12:07+0400
գեղամ ստեփանյան
կրակոց
թաղավարդ
կարմիր շուկա
արցախ
խաղաղապահներն արցախում
արցախյան պատերազմ
ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/0b/38563599_0:171:660:542_1920x0_80_0_0_7a7c54af3ba0a738222451e3747a2e09.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Փետրվարի 11-ին՝ ժամը 05:50-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր Շուկա և Թաղավարդ համայնքների հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերից կրակահերթեր են արձակվել դիտարկվող բնակելի տների ուղղությամբ։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։Նրա խոսքով`ադրբեջանական կողմը ուղիղ թիրախավորել է խաղաղ բնակիչների տները, որի հետևանքով վնասվել են բնակելի տներ՝ տան պատեր, տանիքներ։ «Խաղաղ բնակիչներին ահաբեկելուն ուղղված նույն գործողությունների ընթացքում խոցվել է նաև Կարմիր Շուկա համայնքի բնակչի տան պատուհանը, իսկ գնդակը ներթափանցել է տան հյուրասենյակ, որտեղ գտնվում էին կրակոցների ձայնից քնից արթնացած տանտիրոջ անչափահաս երեք երեխաները և կինը»,–գրել է Ստեփանյանը: Նա շեշտել է, որ կատարվածը վերջին օրերին ադրբեջանական զինված ուժերի ահաբեկչական պարբերական ակտիվացած գործողությունների հերթական դրսևորումն էր:Կարմիր Շուկայում և Թաղավարդում վերանորոգում են 44-օրյա պատերազմում վնասված տներըԱՀ մարդու իրավունքների պաշտպանը նորից փաստում է, որ ադրբեջանցի զինծառայողների հայատյաց ու ահաբեկչական գործողությունները ուղիղ և անառարկելի սպառնալիք են Արցախի բնակչության իրավունքների՝ մասնավորապես կյանքի իրավունքի համար:Պաշտպանը ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակելու է Արցախի ժողովրդի դեմ ուղղված իր հանցավոր փորձերը, քանի դեռ միջազգային հանրությունը միաձայն չի դատապարտել մարդկության դեմ ուղղված ադրբեջանական բացահայտ անօրինականությունները:
թաղավարդ
կարմիր շուկա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/0b/38563599_0:85:660:580_1920x0_80_0_0_5d0e4519af10765d2f89c5a34097048a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գեղամ ստեփանյան, կրակոց, թաղավարդ, կարմիր շուկա, արցախ, խաղաղապահներն արցախում, արցախյան պատերազմ, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
գեղամ ստեփանյան, կրակոց, թաղավարդ, կարմիր շուկա, արցախ, խաղաղապահներն արցախում, արցախյան պատերազմ, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
Ադրբեջանցիները կրակահերթեր են արձակել Թաղավարդի և Կարմիր Շուկայի բնակելի տների ուղղությամբ
11:19 11.02.2022 (Թարմացված է: 12:07 11.02.2022) Ադրբեջանական կողմը ուղիղ թիրախավորել է խաղաղ բնակիչների տները, որի հետևանքով վնասվել են բնակելի տներ՝ տան պատեր, տանիքներ։
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Փետրվարի 11-ին՝ ժամը 05:50-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր Շուկա և Թաղավարդ համայնքների հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերից կրակահերթեր են արձակվել դիտարկվող բնակելի տների ուղղությամբ։ Տեղեկությունը
Facebook–ի իր էջում հայտնում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
Նրա խոսքով`ադրբեջանական կողմը ուղիղ թիրախավորել է խաղաղ բնակիչների տները, որի հետևանքով վնասվել են բնակելի տներ՝ տան պատեր, տանիքներ։
«Խաղաղ բնակիչներին ահաբեկելուն ուղղված նույն գործողությունների ընթացքում խոցվել է նաև Կարմիր Շուկա համայնքի բնակչի տան պատուհանը, իսկ գնդակը ներթափանցել է տան հյուրասենյակ, որտեղ գտնվում էին կրակոցների ձայնից քնից արթնացած տանտիրոջ անչափահաս երեք երեխաները և կինը»,–գրել է Ստեփանյանը:
Նա շեշտել է, որ կատարվածը վերջին օրերին ադրբեջանական զինված ուժերի ահաբեկչական պարբերական ակտիվացած գործողությունների հերթական դրսևորումն էր:
ԱՀ մարդու իրավունքների պաշտպանը նորից փաստում է, որ ադրբեջանցի զինծառայողների հայատյաց ու ահաբեկչական գործողությունները ուղիղ և անառարկելի սպառնալիք են Արցախի բնակչության իրավունքների՝ մասնավորապես կյանքի իրավունքի համար:
Պաշտպանը ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակելու է Արցախի ժողովրդի դեմ ուղղված իր հանցավոր փորձերը, քանի դեռ միջազգային հանրությունը միաձայն չի դատապարտել մարդկության դեմ ուղղված ադրբեջանական բացահայտ անօրինականությունները: