https://arm.sputniknews.ru/20220211/44-orja-paterazmin-hramanatari-teghakaly-pakhel-e-zvohvel-e-20-zintsarajvogh-datakhazutjun-38570351.html
44-օրյա պատերազմին հրամանատարի տեղակալը փախել է, զոհվել է 20 զինծառայող. դատախազություն
44-օրյա պատերազմին հրամանատարի տեղակալը փախել է, զոհվել է 20 զինծառայող. դատախազություն
Sputnik Արմենիա
Դատախազությունը զբաղվում է պատերազմի աղմկահարույց դրվագի հետաքննությամբ: 11.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-11T13:49+0400
2022-02-11T13:49+0400
2022-02-11T13:53+0400
արցախյան պատերազմ
հրամանատար
փախուստ
հհ դատախազություն
քրեական գործ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0a/02/24725334_0:63:1600:963_1920x0_80_0_0_6af3d09f099075b8a3c26a76289be973.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Իրավապահ մարմինները մեղադրանք են առաջադրել Արցախի ՊԲ հրետանային դիվիզիոններից մեկի շտաբի պետ-հրամանատարի տեղակալին, որը 44-օրյա պատերազմի ժամանակ մարտադաշտից փախուստի է դիմել, ինչը 20 զինվորի մահվան պատճառ է դարձել: Մայոր Գ.Գ–ին մեղադրում են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագայում իշխանության անգործության մեջ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։Պաշտոնի բերումով լինելով նույն դիվիզիոնի ժամկետային և կրտսեր սպայական կազմի ուղղակի պետը`44-օրյա պատերազմի ընթացքում` սեփական կյանքը փրկելու նպատակով, Գ.Գ.-ն դրսևորել է իշխանության անգործություն։ Նա կրակային դիրքը լքել է Վարանդայի «Ջուվառլու» կոչվող տեղամասում, երբ իրեն վստահված ստորաբաժանումը ենթարկվել է հակառակորդի ինտենսիվ գրոհի։Այս ամենը հիմնավորվել է նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով։Գ.Գ–ի կողմից կատարված գործողություններն առաջացրել են նյութական ծանր հետևանքներ. առանց պատշաճ ղեկավարման մնացած 1-ին մարտկոցի անձնակազմից զոհվել է թվով 20 զինծառայող:Գ.Գ.-ին վերաբերելի մասն անջատվել է ընդհանուր գործից առանձին վարույթում, այդ մասով հայտարարվել է նախաքննության ավարտ, գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննության համար:Քրեական գործի մնացած մասով նախաքննությունը շարունակվում է:ԱԺ–ում 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողով է ստեղծվելՀՀ զինվորական դատախազությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները՝ 2020թ. պատերազմին առնչվող նշված դրվագով, նշված տեղամասում ծավալված մարտական գործողությունների ընթացքում զինծառայողների համար ողբերգական հետևանքների առաջացման բոլոր հանգամանքները պարզելու և դրա համար պատասխանատու բոլոր անձանց արարքներին քրեաիրավական գնահատականներ տալու համար:Հիշեցնենք, որ դեռևս 2021 թվականին Ստեփանակերտի զորամասերից մեկի` «Ցորի» հրետանային դիվիզիոնի անհետ կորած զինծառայողների ծնողները բարձրաստիճան պաշտոնյաներին մեղադրում էին իրենց երեխաների մահվան մեջ։ Վարանդայի շրջանում մի ամբողջ ստորաբաժանում ոչնչացնելու մեջ նրանք հիմնական մեղավոր էին համարում, մասնավորապես, ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին և հրետանում պետ Գենադի Բաղդասարյանին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0a/02/24725334_118:0:1483:1024_1920x0_80_0_0_136c0290edfa62ab2a747e80af0cb07f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախյան պատերազմ, հրամանատար, փախուստ, հհ դատախազություն, քրեական գործ
արցախյան պատերազմ, հրամանատար, փախուստ, հհ դատախազություն, քրեական գործ
44-օրյա պատերազմին հրամանատարի տեղակալը փախել է, զոհվել է 20 զինծառայող. դատախազություն
13:49 11.02.2022 (Թարմացված է: 13:53 11.02.2022) Դատախազությունը զբաղվում է պատերազմի աղմկահարույց դրվագի հետաքննությամբ:
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Իրավապահ մարմինները մեղադրանք են առաջադրել Արցախի ՊԲ հրետանային դիվիզիոններից մեկի շտաբի պետ-հրամանատարի տեղակալին, որը 44-օրյա պատերազմի ժամանակ մարտադաշտից փախուստի է դիմել, ինչը 20 զինվորի մահվան պատճառ է դարձել: Մայոր Գ.Գ–ին մեղադրում են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագայում իշխանության անգործության մեջ։ Տեղեկությունը
հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Ըստ քրեական գործի` Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում` 2020 թվականի հոկտեմբերի 12-ին, ժամը 18։00-ի սահմաններում Վարանդայի շրջանում հակառակորդի կողմից զինված հարձակման ժամանակ մարտական գործողություններին մասնակցելու փոխարեն ՊԲ զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, կոչումով մայոր, Գ.Գ.-ն ԳԱԶ 33081 մակնիշի ավտոմեքենայով փախուստի է դիմել կրակային դիրքից: Վերջինս անգամ հետամուտ չի եղել տվյալ մեքենայի անձնակազմի նստեցումը կազմակերպելուն։
Պաշտոնի բերումով լինելով նույն դիվիզիոնի ժամկետային և կրտսեր սպայական կազմի ուղղակի պետը`44-օրյա պատերազմի ընթացքում` սեփական կյանքը փրկելու նպատակով, Գ.Գ.-ն դրսևորել է իշխանության անգործություն։ Նա կրակային դիրքը լքել է Վարանդայի «Ջուվառլու» կոչվող տեղամասում, երբ իրեն վստահված ստորաբաժանումը ենթարկվել է հակառակորդի ինտենսիվ գրոհի։
Այս ամենը հիմնավորվել է նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով։
Գ.Գ–ի կողմից կատարված գործողություններն առաջացրել են նյութական ծանր հետևանքներ. առանց պատշաճ ղեկավարման մնացած 1-ին մարտկոցի անձնակազմից զոհվել է թվով 20 զինծառայող:
Գ.Գ.-ին վերաբերելի մասն անջատվել է ընդհանուր գործից առանձին վարույթում, այդ մասով հայտարարվել է նախաքննության ավարտ, գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննության համար:
Քրեական գործի մնացած մասով նախաքննությունը շարունակվում է:
ՀՀ զինվորական դատախազությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները՝ 2020թ. պատերազմին առնչվող նշված դրվագով, նշված տեղամասում ծավալված մարտական գործողությունների ընթացքում զինծառայողների համար ողբերգական հետևանքների առաջացման բոլոր հանգամանքները պարզելու և դրա համար պատասխանատու բոլոր անձանց արարքներին քրեաիրավական գնահատականներ տալու համար:
Հիշեցնենք, որ դեռևս 2021 թվականին Ստեփանակերտի զորամասերից մեկի` «Ցորի» հրետանային դիվիզիոնի անհետ կորած զինծառայողների ծնողները բարձրաստիճան պաշտոնյաներին մեղադրում էին իրենց երեխաների մահվան մեջ։ Վարանդայի շրջանում մի ամբողջ ստորաբաժանում ոչնչացնելու մեջ նրանք հիմնական մեղավոր էին համարում, մասնավորապես, ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին և հրետանում պետ Գենադի Բաղդասարյանին։