https://arm.sputniknews.ru/20220210/vrastani-imedi-herustaynkerutjuny-hajastanic-pashtvonapes-nervoghutjun-e-khndrel-38529405.html
Վրաստանի «Իմեդի» հեռուստաընկերությունը պաշտոնապես ներողություն է խնդրել Հայաստանից
Վրաստանի «Իմեդի» հեռուստաընկերությունը պաշտոնապես ներողություն է խնդրել Հայաստանից
Sputnik Արմենիա
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը դիմել է Վրաստանի ԱԳ նախարարություն և պարզաբանում պահանջել։ Ժամեր անց հեռուստաընկերությունը պաշտոնապես ներողություն է... 10.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-10T15:47+0400
2022-02-10T15:47+0400
2022-02-10T15:52+0400
վրաստանի հանրապետություն
տոլմա
մածուն
հայաստան
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/0a/38530164_0:0:1077:605_1920x0_80_0_0_f54edd869cd551ee22a69fe6379c2534.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Վրաստանի «Իմեդի» հեռուստաընկերությունը Հայաստանից պաշտոնապես ներողություն է խնդրել «Քրոնիկոն» լրատվական հաղորդման ընթացքում սյուժեներից մեկում օգտագործված լուսանկարի համար։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։Նշենք, որ սոցիալական ցանցում աղմուկ էր բարձրացել վրացական հեռուստաընկերության եթերում հայտնված լուսանկարի պատճառով։ Մասնավորապես մածունի արտահանման արգելքի մասին հեռուստաընկերության տեսանյութում հաղորդավարների հետին պլանում ապակյա տարաների վրա հայերեն տառերով գրված է եղել «Ղարաբաղը Ադրբեջան է», «Տոլման նույնպես ադրբեջանական է»։«Փետրվարի 9-ին վրացական «Իմեդի» հեռուստաընկերության 20։00-ի «Քրոնիկոն» լրատվական հաղորդման ընթացքում սյուժեներից մեկում օգտագործված լուսանկարի վրա պատկերված են եղել խնդրահարույց և անընդունելի գրություններ։ Խնդրի առնչությամբ Վրաստանում ՀՀ դեսպանությունը անմիջապես կապ է հաստատել Վրաստանի արտաքին գործերի նախարարության հետ և հարցի առնչությամբ պարզաբանում խնդրել։ Փետրվարի 10-ին «Իմեդի» հեռուստաընկերությունը պաշտոնապես ներողություն է խնդրել տեղի ունեցած միջադեպի համար»,- նշված է Վրաստանում Հայաստանի դեսպանության հաղորդագրությունում:Դեսպանությունը նաև հրապարակել է «Իմեդի» հեռուստաընկերության պաշտոնական կայքում հրապարակված տեքստը:Հեռուստաընկերությունը պարզաբանում է, որ դա եղել է տեխնիկական սխալ և ափսոսանք է հայտնում` ներողություն հայցելով թույլ տված սխալի համար։Շեշտվում է, որ սյուժեի այդ հատվածը կհեռացվի հոլդինգի բոլոր սոցիալական հարթակներից:«Սա հայկական ուտեստ է, Ալիևը սխալվում էր»․ ՀՀ–ում կկայանա տոլմայի հոբելյանական փառատոնըՀիշեցնենք` հայկական արտադրության մածունը` «մածուն» գրությամբ, չի կարող արտահանվել Վրաստան կամ այդ տարածքով Ռուսաստանի Դաշնություն, քանի որ այդ երկիրը որպես աշխարհագրական նշում է ձևակերպել «մացոնի»–ն։
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/0a/38530164_185:0:992:605_1920x0_80_0_0_9bbf2f4080dfbbc6d571835053198556.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վրաստան իմեդի հեռուստաընկերություն ներողություն հայաստան մածուն տոլմա
վրաստան իմեդի հեռուստաընկերություն ներողություն հայաստան մածուն տոլմա
Վրաստանի «Իմեդի» հեռուստաընկերությունը պաշտոնապես ներողություն է խնդրել Հայաստանից
15:47 10.02.2022 (Թարմացված է: 15:52 10.02.2022) Վրաստանում Հայաստանի դեսպանությունը դիմել է Վրաստանի ԱԳ նախարարություն և պարզաբանում պահանջել։ Ժամեր անց հեռուստաընկերությունը պաշտոնապես ներողություն է խնդրել:
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Վրաստանի «Իմեդի» հեռուստաընկերությունը Հայաստանից պաշտոնապես ներողություն է խնդրել «Քրոնիկոն» լրատվական հաղորդման ընթացքում սյուժեներից մեկում օգտագործված լուսանկարի համար։ Տեղեկությունը հայտնում է
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։
Նշենք, որ սոցիալական ցանցում աղմուկ էր բարձրացել վրացական հեռուստաընկերության եթերում հայտնված լուսանկարի պատճառով։ Մասնավորապես մածունի արտահանման արգելքի մասին հեռուստաընկերության տեսանյութում հաղորդավարների հետին պլանում ապակյա տարաների վրա հայերեն տառերով գրված է եղել «Ղարաբաղը Ադրբեջան է», «Տոլման նույնպես ադրբեջանական է»։
«Փետրվարի 9-ին վրացական «Իմեդի» հեռուստաընկերության 20։00-ի «Քրոնիկոն» լրատվական հաղորդման ընթացքում սյուժեներից մեկում օգտագործված լուսանկարի վրա պատկերված են եղել խնդրահարույց և անընդունելի գրություններ։ Խնդրի առնչությամբ Վրաստանում ՀՀ դեսպանությունը անմիջապես կապ է հաստատել Վրաստանի արտաքին գործերի նախարարության հետ և հարցի առնչությամբ պարզաբանում խնդրել։ Փետրվարի 10-ին «Իմեդի» հեռուստաընկերությունը պաշտոնապես ներողություն է խնդրել տեղի ունեցած միջադեպի համար»,- նշված է Վրաստանում Հայաստանի դեսպանության հաղորդագրությունում:
Դեսպանությունը նաև հրապարակել է «Իմեդի» հեռուստաընկերության պաշտոնական կայքում հրապարակված տեքստը:
««Իմեդի» հեռուստաընկերությունը ներողություն է հայցում տեխնիկական սխալի համար: «Քրոնիկոնի» 20։00-ի հաղորդման ընթացքում տեղի է ունեցել սխալ։ Մասնավորապես, «Վրացական մածոնին ընդդեմ մածունի» սյուժեի ցուցադրության ընթացքում օգտագործված լուսանկարի վրայի գրությունը չի համապատասխանել բնօրինակին»,–նշված է հեռուստաընկերության հաղորդագրության մեջ։
Հեռուստաընկերությունը պարզաբանում է, որ դա եղել է տեխնիկական սխալ և ափսոսանք է հայտնում` ներողություն հայցելով թույլ տված սխալի համար։
Շեշտվում է, որ սյուժեի այդ հատվածը կհեռացվի հոլդինգի բոլոր սոցիալական հարթակներից:
Հիշեցնենք` հայկական արտադրության մածունը` «մածուն» գրությամբ, չի կարող արտահանվել Վրաստան կամ այդ տարածքով Ռուսաստանի Դաշնություն, քանի որ այդ երկիրը որպես աշխարհագրական նշում է ձևակերպել «մացոնի»–ն։