https://arm.sputniknews.ru/20220210/tghamardy-danaki-sparnaliqvov-zvartnvoc-odanavakajani-ashkhatakcuhuc-tvoms-e-pahanjel-38525157.html
Տղամարդը դանակի սպառնալիքով «Զվարթնոց» օդանավակայանի աշխատակցուհուց տոմս է պահանջել
Տղամարդը դանակի սպառնալիքով «Զվարթնոց» օդանավակայանի աշխատակցուհուց տոմս է պահանջել
Sputnik Արմենիա
28–ամյա տղամարդն անթույլատրելի արարքի համար ձերբակալվել է։ Հարուցվել է քրեական գործ։ 10.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-10T14:58+0400
2022-02-10T14:58+0400
2022-02-10T15:01+0400
«զվարթնոց» օդանավակայան
տղամարդ
տոմս
հհ ոստիկանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/02/38223030_0:150:1600:1050_1920x0_80_0_0_bf31675e80c2f6dadab1e5c43d3a8c8d.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. «Զվարթնոց» օդանավակայանում մի քաղաքացի դանակի սպառնալիքով ավիատոմս վաճառող ընկերության աշխատակցուհուց պահանջել է, որ իր համար չվերթ ապահովեն և արտերկիր մեկնելու տոմս տան։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ոստիկանությունից։Նշվում է, որ փետրվարի 9-ին, ժամը 17.00-ի սահմաններում, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի ծառայողները օդանավակայանի մեկնման սրահում ծառայություն իրականացնելու ժամանակ նկատել են, որ օդանավակայանի 4-րդ հարկում գործող ավիաընկերությունները սպասարկող դրամարկղերից մեկի մոտ խնդիրներ են առաջացել։Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Տղամարդը ձերբակալվել է:Կատարվում է նախաքննություն:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/02/38223030_0:0:1600:1200_1920x0_80_0_0_04f4dc0a683dfeb7669f442bff71379d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«զվարթնոց» օդանավակայան, տղամարդ, տոմս, հհ ոստիկանություն
«զվարթնոց» օդանավակայան, տղամարդ, տոմս, հհ ոստիկանություն
Տղամարդը դանակի սպառնալիքով «Զվարթնոց» օդանավակայանի աշխատակցուհուց տոմս է պահանջել
14:58 10.02.2022 (Թարմացված է: 15:01 10.02.2022) 28–ամյա տղամարդն անթույլատրելի արարքի համար ձերբակալվել է։ Հարուցվել է քրեական գործ։
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. «Զվարթնոց» օդանավակայանում մի քաղաքացի դանակի սպառնալիքով ավիատոմս վաճառող ընկերության աշխատակցուհուց պահանջել է, որ իր համար չվերթ ապահովեն և արտերկիր մեկնելու տոմս տան։ Տեղեկությունը
հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Նշվում է, որ փետրվարի 9-ին, ժամը 17.00-ի սահմաններում, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի ծառայողները օդանավակայանի մեկնման սրահում ծառայություն իրականացնելու ժամանակ նկատել են, որ օդանավակայանի 4-րդ հարկում գործող ավիաընկերությունները սպասարկող դրամարկղերից մեկի մոտ խնդիրներ են առաջացել։
«28-ամյա տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին։ Տուժողից ընդունվել է հաղորդում»,–նշված է հաղորդագրության մեջ:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Տղամարդը ձերբակալվել է:Կատարվում է նախաքննություն: