https://arm.sputniknews.ru/20220210/rusastany-pataskhan-e-patrastum-natoin-ev-vashingtvonin-putin-38555155.html
Ռուսաստանը պատասխան է պատրաստում ՆԱՏՕ–ին և Վաշինգտոնին. Պուտին
Ռուսաստանը պատասխան է պատրաստում ՆԱՏՕ–ին և Վաշինգտոնին. Պուտին
Sputnik Արմենիա
ՌԴ նախագահն ասել է, որ արևմտյան գործընկերների հետ բանակցությունները շարունակվում են և՛ բաց, և՛ փակ ռեժիմում։ 10.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-10T20:51+0400
2022-02-10T20:51+0400
2022-02-10T20:56+0400
վլադիմիր պուտին
ռուսաստան
նատօ
ամն
արևմուտք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/01/38197380_232:51:1636:841_1920x0_80_0_0_56eb6b8d88d3781561b2612f1ed4adea.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Ռուսաստանը անվտանգության երաշխիքների վերաբերյալ պատասխան է պատրաստում ՆԱՏՕ–ին և Վաշինգտոնին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։2021 թվականի վերջին Ռուսաստանն անվտանգության երաշխիքների վերաբերյալ ԱՄՆ–ի հետ պայմանագրի և ՆԱՏՕ–ի հետ համաձայնագրի նախագիծ էր հրապարակել։ Մոսկվան մասնավորապես արևմտյան գործընկերներից երաշխիքներ է պահանջում դեպի արևելք ՆԱՏՕ–ի հետագա ընդլայնումից, Ուկրաինայի` դաշինքին միանալուց և հետխորհրդային երկրներում ռազմաբազաներ ստեղծելուց հրաժարվելու վերաբերյալ։Բացի այդ առաջարկները դրույթ են պարունակում ՌԴ սահմանների մոտ ՆԱՏՕ–ի հարվածային սպառազինությունը չտեղակայելու վերաբերյալ և Արևելյան Եվրոպայում դաշինքի ուժերի հետքաշում 1997 թվականի դիրքերին։ Ավելի ուշ ԱՄՆ–ն և ՆԱՏՕ–ն ի պատասխան անվտանգության երաշխիքների վերաբերյալ ՌԴ–ի առաջարկին Մոսկվա գրավոր նամակ էին փոխանցել։ԵՄ–ն պատասխանել է Լավրովի նամակին
ամն
արևմուտք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/01/38197380_0:0:1806:1355_1920x0_80_0_0_2cc260cfe0d4f2230025ec6eda002e70.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր պուտին, ռուսաստան, նատօ, ամն, արևմուտք
վլադիմիր պուտին, ռուսաստան, նատօ, ամն, արևմուտք
Ռուսաստանը պատասխան է պատրաստում ՆԱՏՕ–ին և Վաշինգտոնին. Պուտին
20:51 10.02.2022 (Թարմացված է: 20:56 10.02.2022) ՌԴ նախագահն ասել է, որ արևմտյան գործընկերների հետ բանակցությունները շարունակվում են և՛ բաց, և՛ փակ ռեժիմում։
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Ռուսաստանը անվտանգության երաշխիքների վերաբերյալ պատասխան է պատրաստում ՆԱՏՕ–ին և Վաշինգտոնին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ինչ վերաբերում է մեր եվրոպացի և ամերիկացի գործընկերների հետ հետագա բանակցություններին, ապա դրանք շարունակվում են և՛ բաց, և՛ փակ ռեժիմով։ Մենք պատասխան ենք նախապատարստում և՛ ՆԱՏՕ–ին, և՛ Վաշինգտոնին», –Ղազախստանի նախագահ Կասիմ–Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպումից հետո ասել է Պուտինը։
2021 թվականի վերջին Ռուսաստանն անվտանգության երաշխիքների վերաբերյալ ԱՄՆ–ի հետ պայմանագրի և ՆԱՏՕ–ի հետ համաձայնագրի նախագիծ էր հրապարակել։ Մոսկվան մասնավորապես արևմտյան գործընկերներից երաշխիքներ է պահանջում դեպի արևելք ՆԱՏՕ–ի հետագա ընդլայնումից, Ուկրաինայի` դաշինքին միանալուց և հետխորհրդային երկրներում ռազմաբազաներ ստեղծելուց հրաժարվելու վերաբերյալ։
Բացի այդ առաջարկները դրույթ են պարունակում ՌԴ սահմանների մոտ ՆԱՏՕ–ի հարվածային սպառազինությունը չտեղակայելու վերաբերյալ և Արևելյան Եվրոպայում դաշինքի ուժերի հետքաշում 1997 թվականի դիրքերին։ Ավելի ուշ ԱՄՆ–ն և ՆԱՏՕ–ն ի պատասխան անվտանգության երաշխիքների վերաբերյալ ՌԴ–ի առաջարկին Մոսկվա գրավոր նամակ էին փոխանցել։