https://arm.sputniknews.ru/20220210/rus-khaghaghapahnery-mardasirakan-akcia-en-kazmakerpel-arcakhci-erekhaneri-hamar-38510055.html
Ռուս խաղաղապահները մարդասիրական ակցիա են կազմակերպել արցախցի երեխաների համար
Ռուս խաղաղապահները մարդասիրական ակցիա են կազմակերպել արցախցի երեխաների համար
Sputnik Արմենիա
Մաճկալաշենի գյուղապետը մաղթել է, որ ռուս խաղաղապահները խաղաղ երկնքի տակ ծառայեն։ 10.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-10T09:35+0400
2022-02-10T09:35+0400
2022-02-10T09:38+0400
խաղաղապահներն արցախում
արցախ
տեսանյութ
տեսանյութեր
երեխա
դպրոց
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/0a/38509337_0:0:1920:1080_1920x0_80_0_0_d80946f83b9b20bce2421e79f008e2f8.jpg
Ռուս խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնի մասնագետները մարդասիրական ակցիա են կազմակերպել ու իրականացրել Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջանում: Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։Ռուս խաղաղապահները գրենական պիտույքներ և դպրոցական պարագաներ են նվիրել Մաճկալաշեն գյուղի դպրոցի ավելի քան 100 երեխաներին:«Այսօր մեր դպրոց խաղաղապահ ուժեր են եկել։ Ռուս խաղաղապահները երեխաներին նվերներ են բերել։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ այս ամենի համար և մաղթել, որ խաղաղ երկնքի տակ ծառայեք, որ միշտ պաշտպանեք մեր անվտանգությունը», - ասել է Մաճկալաշենի գյուղապետ Լյովիկ Հովհաննիսյանը:Ընթացիկ տարվա սկզբից ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողները Լեռնային Ղարաբաղի քաղաքներում ու հեռավոր շրջաններում ավելի քան 10 մարդասիրական ակցիա են անցկացրել կարիքավոր բնակիչների համար:Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Ռուս խաղաղապահները մարդասիրական ակցիա են անցկացրել Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի դպրոցում
Sputnik Արմենիա
Ռուս խաղաղապահները մարդասիրական ակցիա են անցկացրել Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի դպրոցում
2022-02-10T09:35+0400
true
PT1M25S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/0a/38509337_343:0:1783:1080_1920x0_80_0_0_d15438da0afefcc50b4eceda65d684cc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
խաղաղապահ երեխա դպրոց տեսանյութ արցախ
խաղաղապահ երեխա դպրոց տեսանյութ արցախ
Ռուս խաղաղապահները մարդասիրական ակցիա են կազմակերպել արցախցի երեխաների համար
09:35 10.02.2022 (Թարմացված է: 09:38 10.02.2022) Մաճկալաշենի գյուղապետը մաղթել է, որ ռուս խաղաղապահները խաղաղ երկնքի տակ ծառայեն։
Ռուս խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնի մասնագետները մարդասիրական ակցիա են կազմակերպել ու իրականացրել Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջանում: Տեղեկությունը հայտնում է
ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Այսօր մարդասիրական ակցիա է անցկացվել Մարտունու շրջանի Մաճկալաշեն բնակավայրում։ Երեխաները դպրոցական հավաքածուներ են ստացել։ Վաղը նախատեսվում է մարդասիրական ակցիա անցկացնել Ստեփանակերտի մանկապարտեզում», - ասել է ռուս խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ալեքսանդր Կուդրինը։
Ռուս խաղաղապահները գրենական պիտույքներ և դպրոցական պարագաներ են նվիրել Մաճկալաշեն գյուղի դպրոցի ավելի քան 100 երեխաներին:
«Այսօր մեր դպրոց խաղաղապահ ուժեր են եկել։ Ռուս խաղաղապահները երեխաներին նվերներ են բերել։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ այս ամենի համար և մաղթել, որ խաղաղ երկնքի տակ ծառայեք, որ միշտ պաշտպանեք մեր անվտանգությունը», - ասել է Մաճկալաշենի գյուղապետ Լյովիկ Հովհաննիսյանը:
Ընթացիկ տարվա սկզբից ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողները Լեռնային Ղարաբաղի քաղաքներում ու հեռավոր շրջաններում ավելի քան 10 մարդասիրական ակցիա են անցկացրել կարիքավոր բնակիչների համար:
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ
հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ
հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: