https://arm.sputniknews.ru/20220210/qervobjany-patmec-nakhkinum-orakan-qani-tup-er-tskhum-hajastanum-ev-qanisy-artasahmanum-38519844.html
Քերոբյանը պատմեց` նախկինում օրական քանի տուփ էր ծխում Հայաստանում և քանիսը` արտասահմանում
Քերոբյանը պատմեց` նախկինում օրական քանի տուփ էր ծխում Հայաստանում և քանիսը` արտասահմանում
Sputnik Արմենիա
Վահան Քերոբյանը նշեց, որ հանրային սննդի վայրերում ծխելն արգելելուց հետո տնտեսական շրջանառությունն ընկնում է առաջին 1-2 ամիսներին, սակայն հետո շատ արագ էլ... 10.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-10T12:56+0400
2022-02-10T12:56+0400
2022-02-10T13:10+0400
վահան քերոբյան
ծխախոտ
արգելք
էկոնոմիկայի նախարարություն
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/1a/25514529_0:24:1600:924_1920x0_80_0_0_d875f5368b00b3588927bc004b66d785.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը 4 տարի առաջ թողել է ծխելը։ Նա այս մասին հայտնեց կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում։Նրա խոսքով` հանրային սննդի վայրերում ծխելն արգելելով` օգնում են ծխողներին, որ իրենց առողջությանն ավելի քիչ վնաս հասցնեն։ Քերոբյանը վստահեցնում է, որ այս ճանապարհով են անցել շատ երկրներ։ Նման սահմանափակումների ներդրման դեպքում, ըստ Քերոբյանի, հանրային սննդի օբյեկտներում տնտեսական շրջանառությունն ընկնում է առաջին 1-2 ամիսներին, սակայն հետո շատ արագ էլ վերականգնվում է։ Սահմանափակումներ կիրառելը կարևորագույն ներդրում է ՀՀ մարդկային կապիտալի մեջ. ՔերոբյանՀարցն այն է, որ զբոսաշրջիկները, չծխողները հաճախ խուսափում են այնպիսի օբյեկտներից օգտվել, որտեղ ծխում են։ Ավելին, անգամ ծխողներն են երբեմն նման վայրեր գնալուց խուսափում։Քերոբյանը հավելեց, որ ցանկացած հանրային տարածքում չի կարելի ստեղծել այնպիսի առանձնացված տարածք, որտեղ կարելի է ծխել։ Նրա խոսքով` շատ տնտեսվարողներ որպես հարցի լուծում առանձին ծխարաններ կկառուցեն։ Նախարարը հավելեց, որ եթե ուզում են սուրճի հետ ծխել, ապա կարող են սուրճը վերցնել իրենց հետ ու ծխելով խմել փողոցում։Հիշեցենք, որ հունվարի 1-ից ուժի մեջ են մտել Հակածխախոտային օրենքով պայմանավորված սահմանափակումները, համաձայն որի ՀՀ քաղաքացիներն այսուհետև խանութներում չեն տեսնի ծխախոտի տուփերը՝ ցուցատախտակները պետք է փակ լինեն։Նշենք, որ ծխախոտի գովազդն արդեն տևական ժամանակ է, ինչ արգելված է հանրային տարածքներում։Նշենք, որ գործող օրենքով` եթե գովազդվում է ծխախոտը, ապա տուգանքը կազմում է 750-800 հազար դրամ, իսկ եթե այն տեղադրվում կամ ցուցադրվում է վաճառքի համար նախատեսված տարածքներում, այդ թվում՝ վաճառասրահներում՝ սպառողի համար տեսանելի վայրում, ապա տուգանքը կլինի՝ 150-200 հազար դրամ։Նույն տուգանքը նախատեսված է նաև ծխախոտի դատարկ տուփերի, բոքսերի, բլոկների, մեծացրած տուփերի, ապրանքային նշանը իմիտացնող գունային պաստառների, դրանց ապրանքային նշանների կամ խորհրդանիշերի առկայության համար։ Եթե 18 տարին չլրացած անձանց ներգրավում են որևէ եղանակով դրանք իրացնելու մեջ, ապա այդ դեպքում տուգանքը նույնպես կազմում է 150-200 հազար դրամ։Վերոնշյալ բոլոր խախտումների դեպքում վարչական տույժի կիրառումից հետո՝ 6 ամսվա ընթացքում, նույն խախտման համար նախատեսված է տուգանք կիրառված վարչական տույժի կրկնակիի չափով:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/1a/25514529_0:0:1424:1068_1920x0_80_0_0_5a7bc804ec727f0cd4c9d583dfd7c524.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
քերոբյան տուփ ծխել սիգարետ արգելք սրճարան հայաստան արտասահման
քերոբյան տուփ ծխել սիգարետ արգելք սրճարան հայաստան արտասահման
Քերոբյանը պատմեց` նախկինում օրական քանի տուփ էր ծխում Հայաստանում և քանիսը` արտասահմանում
12:56 10.02.2022 (Թարմացված է: 13:10 10.02.2022) Վահան Քերոբյանը նշեց, որ հանրային սննդի վայրերում ծխելն արգելելուց հետո տնտեսական շրջանառությունն ընկնում է առաջին 1-2 ամիսներին, սակայն հետո շատ արագ էլ վերականգնվում է։
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը 4 տարի առաջ թողել է ծխելը։ Նա այս մասին հայտնեց կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում։
«Նախկինում ես օրական 3 տուփ ծխախոտ էի ծխում։ Սակայն երբ գործուղման էի գնում արտասահման, որտեղ հանրային սննդի վայրերում ծխելն արգելվում էր, ինձ հաջողվում էր ծխել միայն մեկ տուփ։ Այսինքն` միջավայրը ստիպում էր, որ ծխողներն ավելի քիչ ծխեն»,–ասաց Քերոբյանը։
Նրա խոսքով` հանրային սննդի վայրերում ծխելն արգելելով` օգնում են ծխողներին, որ իրենց առողջությանն ավելի քիչ վնաս հասցնեն։ Քերոբյանը վստահեցնում է, որ այս ճանապարհով են անցել շատ երկրներ։
Նման սահմանափակումների ներդրման դեպքում, ըստ Քերոբյանի, հանրային սննդի օբյեկտներում տնտեսական շրջանառությունն ընկնում է առաջին 1-2 ամիսներին, սակայն հետո շատ արագ էլ վերականգնվում է։
Հարցն այն է, որ զբոսաշրջիկները, չծխողները հաճախ խուսափում են այնպիսի օբյեկտներից օգտվել, որտեղ ծխում են։ Ավելին, անգամ ծխողներն են երբեմն նման վայրեր գնալուց խուսափում։
Քերոբյանը հավելեց, որ ցանկացած հանրային տարածքում չի կարելի ստեղծել այնպիսի առանձնացված տարածք, որտեղ կարելի է ծխել։ Նրա խոսքով` շատ տնտեսվարողներ որպես հարցի լուծում առանձին ծխարաններ կկառուցեն։ Նախարարը հավելեց, որ եթե ուզում են սուրճի հետ ծխել, ապա կարող են սուրճը վերցնել իրենց հետ ու ծխելով խմել փողոցում։
Հիշեցենք, որ հունվարի 1-ից ուժի մեջ են մտել Հակածխախոտային օրենքով պայմանավորված սահմանափակումները, համաձայն որի ՀՀ քաղաքացիներն այսուհետև խանութներում չեն տեսնի ծխախոտի տուփերը՝ ցուցատախտակները պետք է փակ լինեն։
Նշենք, որ ծխախոտի գովազդն արդեն տևական ժամանակ է, ինչ արգելված է հանրային տարածքներում։
Նշենք, որ գործող
օրենքով` եթե գովազդվում է ծխախոտը, ապա տուգանքը կազմում է 750-800 հազար դրամ, իսկ եթե այն տեղադրվում կամ ցուցադրվում է վաճառքի համար նախատեսված տարածքներում, այդ թվում՝ վաճառասրահներում՝ սպառողի համար տեսանելի վայրում, ապա տուգանքը կլինի՝ 150-200 հազար դրամ։
Նույն տուգանքը նախատեսված է նաև ծխախոտի դատարկ տուփերի, բոքսերի, բլոկների, մեծացրած տուփերի, ապրանքային նշանը իմիտացնող գունային պաստառների, դրանց ապրանքային նշանների կամ խորհրդանիշերի առկայության համար։ Եթե 18 տարին չլրացած անձանց ներգրավում են որևէ եղանակով դրանք իրացնելու մեջ, ապա այդ դեպքում տուգանքը նույնպես կազմում է 150-200 հազար դրամ։
Վերոնշյալ բոլոր խախտումների դեպքում վարչական տույժի կիրառումից հետո՝ 6 ամսվա ընթացքում, նույն խախտման համար նախատեսված է տուգանք կիրառված վարչական տույժի կրկնակիի չափով: