https://arm.sputniknews.ru/20220210/prteq-pvokheq-havatarimnerin-bereq-inch-hrahang-en-stacel-erevani-pvokhqaghaqapetnery-38512565.html
«Փրթեք, փոխեք, հավատարիմներին բերեք». ինչ հրահանգ են ստացել Երևանի փոխքաղաքապետները
«Փրթեք, փոխեք, հավատարիմներին բերեք». ինչ հրահանգ են ստացել Երևանի փոխքաղաքապետները
Sputnik Արմենիա
«Հրապարակ» թերթը գրում է, որ նոր փոխաքաղաքապետները պետք է փոխեն Հայկ Մարությանի և առհասարակ հնուց մնացած կադրերին։ 10.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-10T10:40+0400
2022-02-10T10:40+0400
2022-02-10T10:54+0400
երևան
քաղաքապետարան
փոխքաղաքապետ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/17/45674280_0:13:1600:913_1920x0_80_0_0_e5adb7818dabe35fd249feb6b4f1674b.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Երևանի նոր փոխքաղաքապետների թիմն իր վերադասից հրահանգ է ստացել «մաքրել» քաղաքապետարանն ու ենթակա կառույցները։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» օրաթերթը։Ըստ օրաթերթի` վերադասից նաև հրահանգ են ստացել՝ փրթել, փոխել, փոխարենը յուրայիններին ու հավատարիմներին բերել։«Պետք է ենթադրել, որ փոփոխություններ են տեղի ունենալու առաջին հերթին Երևանի վարչական շրջանների ղեկավարների կազմում, ապա՝ քաղաքապետարանի բուն աշխատակազմում, հատկապես բարձր դասի պաշտոններում։ Կփոխվեն ենթակա կառույցների ղեկավարները՝ տարբեր ծառայություններ, առողջապահության և կրթության ոլորտներ, սպասարկումներ, համայնքային հիմնարկներ։ Մի խոսքով, ատամները սրած՝ գործի են անցնելու»,– եզրափակում է «Հրապարակը»։Ո՞վ կդառնա ՀՀ առողջապահության փոխնախարար. «Հրապարակ»Հիշեցնենք` Երևանի փոխքաղաքապետներ Սերգեյ Հարությունյանը, Սերգեյ Ներսեսյանը, Գայանե Մելքոմ Մելքոմյանը Հրաչյա Սարգսյանի՝ քաղաքապետ ընտրվելուց հետո աշխատանքից ազատվելու դիմումներ գրեցին։Փետրվարի 8-ին Երևանի ավագանու նիստում քաղաքապետի տեղակալներ ընտրվեցին Ստեփան Մաչյանը, Սուրեն Գրիգորյանը և Գևորգ Սիմոնյանը։ Մաչյանը մինչ այդ զբաղեցնում էր «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը, իսկ Գրիգորյանն ու Սիմոնյանը փոխնախարարներ էին։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/17/45674280_166:0:1590:1068_1920x0_80_0_0_896eafad51377dc472a76a5a4376b5b6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երևան, քաղաքապետարան, փոխքաղաքապետ
երևան, քաղաքապետարան, փոխքաղաքապետ
«Փրթեք, փոխեք, հավատարիմներին բերեք». ինչ հրահանգ են ստացել Երևանի փոխքաղաքապետները
10:40 10.02.2022 (Թարմացված է: 10:54 10.02.2022) «Հրապարակ» թերթը գրում է, որ նոր փոխաքաղաքապետները պետք է փոխեն Հայկ Մարությանի և առհասարակ հնուց մնացած կադրերին։
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Երևանի նոր փոխքաղաքապետների թիմն իր վերադասից հրահանգ է ստացել «մաքրել» քաղաքապետարանն ու ենթակա կառույցները։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» օրաթերթը։
««Մաքրել» ասելով՝ նկատի ունեն Հայկ Մարությանի և առհասարակ հնուց մնացած կադրերին փոխելը։ Երեքն էլ շատ երիտասարդ են և, ըստ այդմ, իշխանատենչ ու մաքսիմալիստ։ Իսկ նոր պաշտոնները համարում են նոր հնարավորություն ինքնահաստատվելու, կայանալու համար»,– նշում է պարբերականը։
Ըստ օրաթերթի` վերադասից նաև հրահանգ են ստացել՝ փրթել, փոխել, փոխարենը յուրայիններին ու հավատարիմներին բերել։
«Պետք է ենթադրել, որ փոփոխություններ են տեղի ունենալու առաջին հերթին Երևանի վարչական շրջանների ղեկավարների կազմում, ապա՝ քաղաքապետարանի բուն աշխատակազմում, հատկապես բարձր դասի պաշտոններում։ Կփոխվեն ենթակա կառույցների ղեկավարները՝ տարբեր ծառայություններ, առողջապահության և կրթության ոլորտներ, սպասարկումներ, համայնքային հիմնարկներ։ Մի խոսքով, ատամները սրած՝ գործի են անցնելու»,– եզրափակում է «Հրապարակը»։
Հիշեցնենք` Երևանի փոխքաղաքապետներ Սերգեյ Հարությունյանը, Սերգեյ Ներսեսյանը, Գայանե Մելքոմ Մելքոմյանը Հրաչյա Սարգսյանի՝ քաղաքապետ ընտրվելուց հետո աշխատանքից ազատվելու դիմումներ գրեցին։
Փետրվարի 8-ին Երևանի ավագանու նիստում
քաղաքապետի տեղակալներ ընտրվեցին Ստեփան Մաչյանը, Սուրեն Գրիգորյանը և Գևորգ Սիմոնյանը։ Մաչյանը մինչ այդ զբաղեցնում էր «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը, իսկ Գրիգորյանն ու Սիմոնյանը փոխնախարարներ էին։