00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:09
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միայն ՔՊ–ից պետք է լինես, որ Անկարայից դրական ազդակներ տեսնես. Մամիջանյանը` Միրզոյանին

© Sputnik / Asatur YesayantsՀայկ Մամիջանյան
Հայկ Մամիջանյան - Sputnik Արմենիա, 1920, 10.02.2022
Բաժանորդագրվել
Պատգամավորը նշեց, որ ամեն անգամ, երբ Նիկոլ Փաշինյանը դրական ազդակներ է տեսնում, հայկական կողմը շատ լուրջ հողային ու մարդկային կորուստներ է ունենում։
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, պատգամավոր Հայկ Մամիջանյանը վստահ է` Անկարայից դրական ազդակներ տեսնելու համար պետք է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից լինել։
Նա նման հայտարարություն արեց ԱԺ–ում ճեպազրույցների ժամանակ` անդրադառնալով ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի` Հայաստան–Թուրքիա սահմանի բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ արած հայտարարությանը։
Միրզոյանը շեշտել էր, որ Թուրքիայից ստացվող ազդակները դրական բնույթի են։
«Փորձեմ թվարկել Թուրքիայից եկող «դրական» ազդակները։ Թուրքիայի նախագահը բազմիցս հայտարարել է, որ նախորդիվ թուրքական կողմից հրապարակված բոլոր նախապայմաններն ուժի մեջ են և դրանց ավելացել է ևս մեկը` «միջանցքային տրամաբանությամբ» ցամաքային կապի տրամադրումն Ադրբեջանին և Նախջևանին։ Նոյեմբեր–դեկտեմբեր ամիսներին էլ իրենց երկրի փոխնախագահը հայտարարել էր, որ Թուրքիայի հատուկ ծառայություններն ակտիվորեն ներգրավված են եղել 44-օրյա պատերազմում։ Չավուշօղլուն էլ հայտարարել էր, որ օդային կապի վերականգնման հարցում (խոսքը Երևան–Ստամբուլ չվերթի մասին է) պայմանավորվածությունների հետ կապված իրենք խորհրդակցել են Ադրբեջանի հետ»,– նշեց Մամիջանյանը։
Նա ընդգծեց, որ Թուրքիայից այլ ազդակներ չի տեսել և նախորդ փորձը ցույց է տալիս` երբ Նիկոլ Փաշինյանը դրական ազդակներ է տեսնում, հայկական կողմը շատ լուրջ հողային ու մարդկային կորուստներ է ունենում։
Պատգամավորն անգամ չցանկացավ պատկերացնել, թե ինչ կարող է լինել այդ «դրական ազդակների» վերջը։
Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան. 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարները դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություններ ստորագրեցին, սակայն այդ փաստաթղթերն այդպես էլ չվավերացվեցին։
Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորմանն ուղղված հստակ քայլեր ձեռնարկել և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին, Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
Հունվարի 14-ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները հանդիպեցին Մոսկվայում։
Ավելի ուշ ԱԳՆ–ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։
Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հաջորդ հանդիպումը նախատեսված է փետրվարի 24-ին Վիեննայում։
Լրահոս
0