https://arm.sputniknews.ru/20220210/emn-pataskhanel-e-lavrvovi-namakin-38545310.html
ԵՄ–ն պատասխանել է Լավրովի նամակին
ԵՄ–ն պատասխանել է Լավրովի նամակին
Sputnik Արմենիա
ԵՄ արտաքին գործերի բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտնել է, որ Եվրամիության երկրների անունից պատասխանել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ եվրոպական... 10.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-10T17:48+0400
2022-02-10T17:48+0400
2022-02-10T17:57+0400
սերգեյ լավրով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/02/0d/26445053_0:0:2245:1264_1920x0_80_0_0_3c22c3fbe6d82b6453822b5432bb8219.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի` Եվրամիության երկրների անվտանգության երաշխիքների վերաբերյալ նամակի պատասխանը պատրաստվել է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համակարգմամբ։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն։Ավելի վաղ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտնել էր, որ Եվրամիության բոլոր երկրների անունից պատասխանել է Ռուսաստանի ԱԳ նախարարի նամակին: Նա հերթական անգամ հավելել է, որ ԵՄ-ն Ռուսաստանին կոչ է անում գնալ ապաէսկալացիայի Ուկրաինայի սահմանների մոտ, ինչպես նաև Բելառուսում և դադարեցնել զորքերի կուտակումը:Միության արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն հստակեցրել է, որ Բորելի պատասխանը ԵՄ երկրների ընդհանուր դիրքորոշումն է ռուս նախարարի բարձրացրած հարցերի վերաբերյալ:ՌԴ ԱԳ նախարարը հունվարի 26–ին ուղերձ է հղել ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի երկրներում, Շվեյցարիայում իր գործընկերներին. ընդհանուր առմամբ 37 հասցեատեր է եղել: Դրանցում խնդրագիր է պարունակվում` բացատրել, թե ինչպես են այդ պետությունները մտադիր գործնականում կատարել ԵԱՀԿ շրջանակներում բարձր մակարդակով ստանձնած պարտավորությունները` անվտանգության անբաժանելիության, իրենց անվտանգության անշեղացման վերաբերյալ։Կիևը և արևմտյան պետությունները վերջին ժամանակներս մտահոգություն են հայտնում Ուկրաինայի սահմանների մոտ Ռուսաստանի կողմից իբր ագրեսիվ գործողությունների ուժեղացման առթիվ: Մոսկվան բազմիցս հերքել է նման մեղադրանքները՝ հայտարարելով, որ ոչ մեկին չի սպառնում և ոչ մեկի վրա չի պատրաստվում հարձակվել, իսկ «ՌԴ ագրեսիայի» մասին հայտարարություններն օգտագործվում են որպես պատրվակ՝ ռուսական սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ավելի շատ ռազմական տեխնիկա տեղակայելու համար:Ստոլտենբերգը նամակ է ուղարկել Լավրովին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/02/0d/26445053_89:0:2245:1617_1920x0_80_0_0_8778e56244d34996809ee90d9c30db18.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերգեյ լավրով
ԵՄ–ն պատասխանել է Լավրովի նամակին
17:48 10.02.2022 (Թարմացված է: 17:57 10.02.2022) ԵՄ արտաքին գործերի բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտնել է, որ Եվրամիության երկրների անունից պատասխանել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ եվրոպական անվտանգության հարցերով նամակին:
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի` Եվրամիության երկրների անվտանգության երաշխիքների վերաբերյալ նամակի պատասխանը պատրաստվել է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համակարգմամբ։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն։
Ավելի վաղ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտնել էր, որ Եվրամիության բոլոր երկրների անունից պատասխանել է Ռուսաստանի ԱԳ նախարարի նամակին: Նա հերթական անգամ հավելել է, որ ԵՄ-ն Ռուսաստանին կոչ է անում գնալ ապաէսկալացիայի Ուկրաինայի սահմանների մոտ, ինչպես նաև Բելառուսում և դադարեցնել զորքերի կուտակումը:
«ՆԱՏՕ-ի հետ համակարգմամբ Եվրոպական անվտանգության վերաբերյալ ռուսական նամակին ԵՄ–ի պատասխանը եղել է վճռական և միասնական։ Մենք շարունակում ենք ամուր պահպանել եվրոպական անվտանգության համակարգը, որը հիմնված է միջազգային իրավունքի վրա: Մեր պայմանավորվածի իրագործումը Եվրոպան կդարձնի ավելի անվտանգ»,– գրել է Լինդեն։
Միության արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն հստակեցրել է, որ Բորելի պատասխանը ԵՄ երկրների ընդհանուր դիրքորոշումն է ռուս նախարարի բարձրացրած հարցերի վերաբերյալ:
ՌԴ ԱԳ նախարարը հունվարի 26–ին ուղերձ է հղել ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի երկրներում, Շվեյցարիայում իր գործընկերներին. ընդհանուր առմամբ 37 հասցեատեր է եղել: Դրանցում խնդրագիր է պարունակվում` բացատրել, թե ինչպես են այդ պետությունները մտադիր գործնականում կատարել ԵԱՀԿ շրջանակներում բարձր մակարդակով ստանձնած պարտավորությունները` անվտանգության անբաժանելիության, իրենց անվտանգության անշեղացման վերաբերյալ։
Կիևը և արևմտյան պետությունները վերջին ժամանակներս մտահոգություն են հայտնում Ուկրաինայի սահմանների մոտ Ռուսաստանի կողմից իբր ագրեսիվ գործողությունների ուժեղացման առթիվ: Մոսկվան բազմիցս հերքել է նման մեղադրանքները՝ հայտարարելով, որ ոչ մեկին չի սպառնում և ոչ մեկի վրա չի պատրաստվում հարձակվել, իսկ «ՌԴ ագրեսիայի» մասին հայտարարություններն օգտագործվում են որպես պատրվակ՝ ռուսական սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ավելի շատ ռազմական տեխնիկա տեղակայելու համար: