https://arm.sputniknews.ru/20220210/bakeri-argelapakvocnery-patuhas-en-dardzel-shtapognutjan-ev-ain-i-glkhin-sargsjan-38544523.html
Բակերի արգելափակոցները պատուհաս են դարձել շտապօգնության և ԱԻՆ-ի գլխին. Սարգսյան
Բակերի արգելափակոցները պատուհաս են դարձել շտապօգնության և ԱԻՆ-ի գլխին. Սարգսյան
Sputnik Արմենիա
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աշոտ Սարգսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է մայրաքաղաքի շատ բակերում տեղադրված էլեկտրոնային... 10.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-10T23:15+0400
2022-02-10T23:15+0400
2022-02-10T23:15+0400
հայաստան
աշոտ սարգսյան
արգելափակոց
երևան
ռադիո
պոդկաստ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/0a/38548272_0:0:1600:901_1920x0_80_0_0_21a8dee90379d99072ebe765de4b8be3.jpg
Սարգսյան. Բակերի արգելափակոցները պատուհաս են դարձել շտապօգնության և ԱԻՆ-ի գլխին
Sputnik Արմենիա
Սարգսյան. Բակերի արգելափակոցները պատուհաս են դարձել շտապօգնության և ԱԻՆ-ի գլխին
Բակերում էլեկտրոնային արգելափակոցները պատուհաս են դարձել շտապօգնության և ԱԻՆ-ի գլխին. բակ մտնելու համար ստիպված են երկար սպասել և կորցնում են թանկագին ժամանակը, Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աշոտ Սարգսյանը։«Դեռ օրենքով կարգավորված չէ, թե ովքեր որտեղ պետք է տեղադրեն բակային արգելափակոցներ։ Դրանք ոչ թե պետք է ընդհանրապես հանվեն կամ արգելվեն, այլ անհրաժեշտ է որոշակի լուծում գտնել, որովհետև հարցը երկու կողմ ունի։ Կան բակեր, որտեղ արգելափակոցը նույնիսկ անհրաժեշտություն է, հատկապես մայրաքաղաքի կենտրոնում գտնվող նեղ բակերում, որտեղ կայանելու հետ կապված առաջանում են խնդիրներ, և բակի հետ կապ չունեցող վարորդներն իրենց մեքենաները թողնում են այդտեղ` հարուցելով լրացուցիչ խոչընդոտներ»,– ասաց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամը։Էլեկտրական ավտոբուսներ Երևանում. քաղաքապետը հանդիպել է միջազգային գործընկերների հետՍարգսյանի խոսքով` եթե նեղ բակ ունեցող շենքերում լինում են նաև խանութներ, ապա օրվա ընթացքում հաճախակի գալիս են մատակարարները, և այդ հատվածները գրեթե միշտ փակ են լինում, հետևաբար բնակիչները փորձում են լուծում գտնել։ Այդուհանդերձ ավագանու անդամը պնդում է, որ բակային արգելափակոցների խնդիրը պետք է կարգավորվի օրենքով` եթե կա անհրաժեշտություն, արգելափակոցները պետք է տեղակայվեն, հակառակ դեպքում պետք է ինքնակամ մոտեցումներն արգելվեն։Ըստ Սարգսյանի` ինչպիսի լուծում էլ գտնվի, առաջնահերթությունը պետք է լինի այն, որ բակերը բաց լինեն շտապ և անհետաձգելի ծառայություններ մատուցող մեքենաների համար։Նշենք, որ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը թաղապետարանների ղեկավարներին հանձնարարել է առնվազն տասնօրյա ժամկետում առաջարկություններ ներկայացնել և քայլեր ձեռնարկել բակային արգելափակոցների վերաբերյալ այնպիսի համակարգ ներդնելու ուղղությամբ, որը հասանելի կլինի շտապօգնության և ԱԻՆ կառույցներին:«Փրթեք, փոխեք, հավատարիմներին բերեք». ինչ հրահանգ են ստացել Երևանի փոխքաղաքապետները
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/0a/38548272_29:0:1453:1068_1920x0_80_0_0_251cb94195296f2c698ca4b5eb14233b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, աշոտ սարգսյան, արգելափակոց, երևան, պոդկաստ, аудио
հայաստան, աշոտ սարգսյան, արգելափակոց, երևան, պոդկաստ, аудио
Բակերի արգելափակոցները պատուհաս են դարձել շտապօգնության և ԱԻՆ-ի գլխին. Սարգսյան
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աշոտ Սարգսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է մայրաքաղաքի շատ բակերում տեղադրված էլեկտրոնային արգելափակոցների խնդրին։
Բակերում էլեկտրոնային արգելափակոցները պատուհաս են դարձել շտապօգնության և ԱԻՆ-ի գլխին. բակ մտնելու համար ստիպված են երկար սպասել և կորցնում են թանկագին ժամանակը,
Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աշոտ Սարգսյանը։
«Դեռ օրենքով կարգավորված չէ, թե ովքեր որտեղ պետք է տեղադրեն բակային արգելափակոցներ։ Դրանք ոչ թե պետք է ընդհանրապես հանվեն կամ արգելվեն, այլ անհրաժեշտ է որոշակի լուծում գտնել, որովհետև հարցը երկու կողմ ունի։ Կան բակեր, որտեղ արգելափակոցը նույնիսկ անհրաժեշտություն է, հատկապես մայրաքաղաքի կենտրոնում գտնվող նեղ բակերում, որտեղ կայանելու հետ կապված առաջանում են խնդիրներ, և բակի հետ կապ չունեցող վարորդներն իրենց մեքենաները թողնում են այդտեղ` հարուցելով լրացուցիչ խոչընդոտներ»,– ասաց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամը։
Սարգսյանի խոսքով` եթե նեղ բակ ունեցող շենքերում լինում են նաև խանութներ, ապա օրվա ընթացքում հաճախակի գալիս են մատակարարները, և այդ հատվածները գրեթե միշտ փակ են լինում, հետևաբար բնակիչները փորձում են լուծում գտնել։ Այդուհանդերձ ավագանու անդամը պնդում է, որ բակային արգելափակոցների խնդիրը պետք է կարգավորվի օրենքով` եթե կա անհրաժեշտություն, արգելափակոցները պետք է տեղակայվեն, հակառակ դեպքում պետք է ինքնակամ մոտեցումներն արգելվեն։
«Կարելի է օրինակ այսպիսի լուծում տալ խնդիրին։ Քանի որ էլեկտրոնային արգելափակոցները բացվում են հեռախոսահամարի զանգով, ապա կարելի է մեկ ընդհանուր համար ունենալ, որը կտրամադրվի շտապօգնության և ԱԻՆ ծառայություններին։ Երևանի քաղաքապետն արդեն մեխանիզմների ուսումնասիրության հանձնարարականը տվել է»,– ասաց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամը։
Ըստ Սարգսյանի` ինչպիսի լուծում էլ գտնվի, առաջնահերթությունը պետք է լինի այն, որ բակերը բաց լինեն շտապ և անհետաձգելի ծառայություններ մատուցող մեքենաների համար։
Նշենք, որ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը թաղապետարանների ղեկավարներին հանձնարարել է առնվազն տասնօրյա ժամկետում առաջարկություններ ներկայացնել և քայլեր ձեռնարկել բակային արգելափակոցների վերաբերյալ այնպիսի համակարգ ներդնելու ուղղությամբ, որը հասանելի կլինի շտապօգնության և ԱԻՆ կառույցներին: