00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ոչ միշտ է սահմանագծումը «հեփի էնդ»-ով ավարտվում, կամ «քարտեզների պատերազմն» անխուսափելի է

© Sputnik / Asatur YesayantsԳեղարքունիք
Գեղարքունիք - Sputnik Արմենիա, 1920, 09.02.2022
Գեղարքունիք. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Ոչ ոք չի կարող ասել, թե իրականում ինչպես կընթանա Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի ճշգրտումը, որի մասին վերջերս անընդհատ խոսում են։ Եվ դա միանգամայն հասկանալի է, քանզի գոյություն ունի թե՛ դրական, թե՛ բացասական փորձ։
Երբ 1993 թվականի հունվարի 1-ին խաղաղությամբ բաժանվեցին Չեխիան և Սլովակիան, ինչին, ի դեպ, դեմ էր նախագահ Վացլավ Հավելը, սահմանին մնաց առնվազն երեք վիճահարույց տարածք՝ Շանցեն, Սիդոնիան և Կասարնան։ Ի վերջո, մի քանի տարվա բանակցություններից հետո ամեն ինչ լուծվեց տարածքների փոխանակման եղանակով։ Ավելին, Չեխիայի իշխանությունները 1997 թվականին ուղղակի Շանցեն նվիրեցին Սլովակիային, որտեղ հիմնականում սլովակներ էին ապրում։ Համաձայնե՛ք, պարզապես երանելի լուծում։
Իհարկե, տեղի բնակիչներից ամենևին ոչ բոլորը գոհ մնացին։ Սա էլ բնական է։ Պատկերացրեք, որ ծնվել և ապրել եք ձեր պապենական տանը, որը միշտ գտնվել է մեկ միասնական պետության մաս կազմող Չեխիայի տարածքում, ու հանկարծ իշխանությունների կամքով ձեր տունը հայտնվում է Սլովակիայում։ Ասենք, սովետի ժամանակ ապրել եք Հայաստանում, մեկ էլ հայտնաբերում եք, որ այսուհետ Վրաստանի տարածքում եք։ Ճիշտ է, նման հարցերը Եվրոպայում ինքնըստինքյան վերացան, երբ Չեխիան ու Սլովակիան միացան Շենգենյան պայմանագրին, որի հիմնական նպատակը հենց պետությունների միջև սահմանները խորհրդանշական դարձնելն է, միգուցե նույնիսկ դրանց լիակատար վերացումը։
Սահմանազատում և սահմանագծում՝ դրական փորձ, բացասական փորձ
Իհարկե, կասեք՝ բայց այս ամենը քաղաքակիրթ Եվրոպայում է։ Էդ դեպքում, եթե դեմ չեք, դիտարկենք Կենտրոնական Ասիայի փորձը, որն իրոք այնքան էլ միանշանակ չէ։ Ֆերգանայի հովիտը միմյանց մեջ են բաժանում երեք երկիր՝ Տաջիկստանը, Ղրղզստանը և Ուզբեկստանը։ Հասկանալի է, որ նրանք պետք է բաժանեն նաև Ֆերգանայի համար կենսական նշանակություն ունեցող գլխավոր ռեսուրսը՝ ջուրը։ Եվ հենց ջուրն է, որ երբեմն անհաղթահարելի խոչընդոտ է դառնում սահմանների ճշգրտման ժամանակ։ Բայց էստեղ ականատեսն ենք լինում երկու տարբեր մոտեցման։ Ընդ որում, դրանք պայմանավորված են նաև մարդկային գործոնով։
Տեսե՛ք։ Տարիներ շարունակ ջրի պատճառով հարևան գյուղերում ապրող ուզբեկներն ու ղրղզները քարկոծում էին միմյանց տները, ինչի հետևանքով միայն վերջին անգամ տուժել է մոտ 200 մարդ։ Շարունակվող առճակատման պատճառն, ինչպես հասկանում եք, Հովհաննես Թումանյանի ձևակերպմամբ տարածքային պահանջներն էին՝ «Այս սարն ի՛մն է, այս ծառն ի՛մն է»։ Բայց 2016 թվականին փոխվեց նախագահն Ուզբեկստանում, և անսպասելիորեն պարզվեց, որ լեզու գտնելն այնքան էլ անիրական նպատակ չէ։ Պատկերացրեք, ընդամենը մեկ տարում հաջողվեց դեմարկացիայի ենթարկել երկու երկրների սահմանի 85 տոկոսը, հաջորդ տարի՝ ևս 10 տոկոսը։ Եվ սա այն դեպքում, երբ սահմանը բավական երկար է՝ գրեթե 1400 կիլոմետր։

Սակայն հաստատ գիտեք, որ ամենևին ոչ բոլոր դեպքերում է սահմանների հստակեցումը նման «հեփի էնդ»-ով ավարտվում։ Դրա վկայությունն են այն ողբերգական իրադարձությունները, որոնք տեղի ունեցան անցած տարվա գարնան վերջին Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին։ Այն ժամանակ զոհվեց 50, վիրավորվեց 300 մարդ, մոտ 50 հազար բնակիչներ ստիպված եղան լքել իրենց տները։ Նկատեք, թե՛ Ղրղզստանը, թե՛ Տաջիկստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ են։

Իհարկե, սխալ կլիներ զուգահեռներ անցկացնել Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հակամարտությունների միջև. մեր տարածքի մի մասը պարզապես գրավել են ադրբեջանցիները, և շատ դժվար է հասկանալ այն մարդկանց, որոնք, չգիտես ինչու, հույսեր ունեն, որ դելիմիտացիան և դեմարկացիան շուտափույթ սկսելը կշտկի իրավիճակը։ Բայց որոշ նմանություն կա։
Օրինակ` Տաջիկստանը համոզված է, որ անհրաժեշտ է ղեկավարվել Խորհրդային Միության 1927 թվականի քարտեզով, իսկ Ղրղզստանը պնդում է, որ հիմք պետք է ընդունել 1957 թվականի քարտեզը։
Կարելի է կանխատեսել, որ, այսպես ասած, «քարտեզների պատերազմը» մեզ մոտ էլ է անխուսափելի։ Մեր մասնագետներն ակնհայտորեն գերադասում են անցած դարի 20-ական թվականների քարտեզները, որոնք Հայաստանի համար շահեկան են։ Բայց գաղտնիք չէ՝ այն, ինչ գերադասելի է Հայաստանի համար, Ադրբեջանի ղեկավարները սվիններով են ընդունում ու կտրականապես մերժում։ Մինսկի խմբի բազմաթիվ առաջարկները` ձեզ օրինակ։
Այնուամենայնիվ, թեկուզ այն փաստը, որ նույնիսկ Կենտրոնական Ասիայում գոյություն ունի ոչ միայն բացասական, այլև դրական փորձ, հույս է ներշնչում, որ վիճահարույց հարցերը հնարավոր է հաջողությամբ լուծել ոչ միայն քաղաքակիրթ Եվրոպայում։
Վահան Հունանյան - Sputnik Արմենիա, 1920, 03.02.2022
Դժվար է պատկերացնել սահմանազատման աշխատանք այն սահմանին, որտեղ ամեն օր կրակում են. ՀՀ ԱԳՆ
Լրահոս
0