https://arm.sputniknews.ru/20220209/turqiajum-aknkalum-en-vor-putinn-irenc-erkir-kajceli-petrvarin-aghbjur-38489565.html
Թուրքիայում ակնկալում են, որ Պուտինն իրենց երկիր կայցելի փետրվարին. աղբյուր
Թուրքիայում ակնկալում են, որ Պուտինն իրենց երկիր կայցելի փետրվարին. աղբյուր
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Թուրքիայում ակնկալում են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իրենց երկիր կայցելի փետրվարին, հնարավոր է՝ ամսի 14-ին։... 09.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-09T16:20+0400
2022-02-09T16:20+0400
2022-02-09T16:28+0400
թուրքիա
վլադիմիր պուտին
այցելություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/1c/33741045_0:92:1600:992_1920x0_80_0_0_dd403521ae59a03443b3cd7bac8e30a5.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Թուրքիայում ակնկալում են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իրենց երկիր կայցելի փետրվարին, հնարավոր է՝ ամսի 14-ին։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին է հայտնել դիվանագիտական աղբյուրը:Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահի այցի հստակ օրը դեռ չի որոշվել, բայց նման այց կա հեռանկարում:Հիշեցնենք` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն հրավիրել է Թուրքիա՝ երկու երկրների միջև առկա տարաձայնությունները հարթելու:Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել էր, որ հնարավոր է` Պուտինը Թուրքիա այցելի Պեկինի օլիմպիադայի բացման արարողությանը մասնակցելուց հետո: Պեսկովն էլ նշել էր, որ Պուտինը կօգտվի Էրդողանի՝ Թուրքիա այցելելու հրավերից, հենց որ թույլ տան համաճարակաբանական իրադրությունն ու ժամանակացույցը։Ուկրաինա կատարած այցից հետո փետրվարի 4-ին հայրենիք վերադառնալով` Թուրքիայի նախագահ Էրդողանը լրագրողներին ասել էր, որ Անկարան դրական արձագանք է ստացել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Չինաստան կատարած այցից հետո Թուրքիա գալու հրավերին։ Նա նշել էր, որ այս փուլում որոշվում է օրը։Պուտին-Զելենսկի հանդիպումը կկայանա, եթե Մոսկվան հավանություն տա. Էրդողանի ներկայացուցիչ
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/1c/33741045_52:0:1547:1121_1920x0_80_0_0_8abec54cc4aaa3db8cdd900f1dde6d83.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, վլադիմիր պուտին, այցելություն
թուրքիա, վլադիմիր պուտին, այցելություն
Թուրքիայում ակնկալում են, որ Պուտինն իրենց երկիր կայցելի փետրվարին. աղբյուր
16:20 09.02.2022 (Թարմացված է: 16:28 09.02.2022) ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Թուրքիայում ակնկալում են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իրենց երկիր կայցելի փետրվարին, հնարավոր է՝ ամսի 14-ին։ Տեղեկությունը
ՌԻԱ Նովոստիին է հայտնել դիվանագիտական աղբյուրը:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահի այցի հստակ օրը դեռ չի որոշվել, բայց նման այց կա հեռանկարում:
Հիշեցնենք` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն
հրավիրել է Թուրքիա՝ երկու երկրների միջև առկա տարաձայնությունները հարթելու:
Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել էր, որ հնարավոր է` Պուտինը Թուրքիա այցելի Պեկինի օլիմպիադայի բացման արարողությանը մասնակցելուց հետո: Պեսկովն էլ
նշել էր, որ Պուտինը կօգտվի Էրդողանի՝ Թուրքիա այցելելու հրավերից, հենց որ թույլ տան համաճարակաբանական իրադրությունն ու ժամանակացույցը։
Ուկրաինա կատարած այցից հետո փետրվարի 4-ին հայրենիք վերադառնալով` Թուրքիայի նախագահ Էրդողանը լրագրողներին ասել էր, որ Անկարան դրական արձագանք է ստացել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Չինաստան կատարած այցից հետո Թուրքիա գալու հրավերին։ Նա նշել էր, որ այս փուլում որոշվում է օրը։