https://arm.sputniknews.ru/20220209/stepanakert-shushi-tshanaparhin-avtvomeqenan-bakhvel-e-rd-khaghaghapah-zvorakazmi-zrahatekhnikajin-38507761.html
Ստեփանակերտ-Շուշի ճանապարհին ավտոմեքենան բախվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի զրահատեխնիկային
Ստեփանակերտ-Շուշի ճանապարհին ավտոմեքենան բախվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի զրահատեխնիկային
Sputnik Արմենիա
Ավտոպատահարի հետևանքով տուժել է Քարվաճառ քաղաքում հաշվառված 35-ամյա մի բնակիչ։ 09.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-09T23:27+0400
2022-02-09T23:27+0400
2022-02-09T23:27+0400
ստեփանակերտ
շուշի
ավտովթար
վիրավոր
խաղաղապահ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/09/38507477_0:50:960:590_1920x0_80_0_0_2b90d7aee96e6e05982c9be318e62610.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Ստեփանակերտ-Շուշի ավտոճանապարհին այսօր ավտոմեքենան բախվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի ՀՄՄ զրահատեխնիկային, ինչի հետևանքով մեկ մարդ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։Ինչպես հայտնում են Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից, 911 կենտրոն ահազանգը ստացվել է ժամը 17։35-ին։Տեղեկացրել էն, որ նախնական տվյալներով ավտոմեքենան բախվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի ՀՄՄ զրահատեխնիկային, կա մեկ տուժած, որին չեն կարողանում հանել մեքենայից, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։Անմիջապես դեպքի վայր են մեկնել ՆԳ նախարարության փրկարարներն ու ոստիկանները, «Շտապօգնություն» կայանի հերթապահ բժիշկների խումբը։ՃՏՊ հետևանքով Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքում հաշվառված 35-ամյա Ն.Հ.-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հանրապետական բժշկական կենտրոն։
ստեփանակերտ
շուշի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/09/38507477_53:0:907:640_1920x0_80_0_0_08717353dbf4775ba4bd1dc12e7c43f8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ստեփանակերտ, շուշի, ավտովթար, վիրավոր, խաղաղապահ
ստեփանակերտ, շուշի, ավտովթար, վիրավոր, խաղաղապահ
Ստեփանակերտ-Շուշի ճանապարհին ավտոմեքենան բախվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի զրահատեխնիկային
Ավտոպատահարի հետևանքով տուժել է Քարվաճառ քաղաքում հաշվառված 35-ամյա մի բնակիչ։
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Ստեփանակերտ-Շուշի ավտոճանապարհին այսօր ավտոմեքենան բախվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի ՀՄՄ զրահատեխնիկային, ինչի հետևանքով մեկ մարդ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Ինչպես
հայտնում են Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից, 911 կենտրոն ահազանգը ստացվել է ժամը 17։35-ին։
Տեղեկացրել էն, որ նախնական տվյալներով ավտոմեքենան բախվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի ՀՄՄ զրահատեխնիկային, կա մեկ տուժած, որին չեն կարողանում հանել մեքենայից, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Անմիջապես դեպքի վայր են մեկնել ՆԳ նախարարության փրկարարներն ու ոստիկանները, «Շտապօգնություն» կայանի հերթապահ բժիշկների խումբը։
ՃՏՊ հետևանքով Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքում հաշվառված 35-ամյա Ն.Հ.-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հանրապետական բժշկական կենտրոն։