00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ստեղծվել է Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի–Հորադիզ երկաթուղու կառուցման աշխատանքային խումբը

© АРКАԵրկաթուղի
Երկաթուղի - Sputnik Արմենիա, 1920, 09.02.2022
Երկաթուղի. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Փաշինյանը նշեց, որ մի կարևոր գործողություն պետք է արվի` դա Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունների դե յուրե արձանագրումն է։
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն ձևավորել է Երասխ- Ջուլֆա- Օրդուբադ-Մեղրի–Հորադիզ երկաթուղու կառուցման աշխատանքային խումբը։
Այս մասին Փաշինյանը հայտնեց ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ` անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի հարցին։
Նա հիշեցրեց, որ 2021-ի դեկտեմբերին ԵԽ նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպման ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման հետ կապված պայմանավորվածություն է ձեռք բերվել: Պատգամավորը հետաքրքրվեց այդ ուղղությամբ զարգացումներից, նաև ճանապարհների ապաշրջափակման գործընթացից:
ՀՀ վարչապետը կարևորեց այդ երկաթուղու կառուցման, վերականգնման, գործարկման, ինչպես նաև Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունների դե յուրե արձանագրումը։

«Ձևավորված աշխատանքային խումբն արդեն զբաղվում է երկաթուղու կառուցման աշխատանքները կազմակերպելու գործով։ Հիմա քննարկում ենք տեխնիկական առաջադրանքի ձևակերպման, նախագծման և կառուցման աշխատանքների ֆինանսավորման հարցը»,– նշեց Փաշինյանը և հավելեց, որ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Երևանում հանդիպում է ունեցել եռակողմ աշխատանքային խմբի ռուսաստանցի համանախագահ Ալեքսեյ Օվերչուկի և Ռուսական երկաթուղիներ ընկերության ղեկավարի հետ:

Նա նշեց, որ մի կարևոր գործողություն պետք է արվի` դա Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունների դե յուրե արձանագրումն է։ Փաշինյանի խոսքով` այդ ամենը կա՛մ երկկողմ, կա՛մ եռակողմ, կամ՛ որևէ ֆորմատով պետք է դառնա պայմանավորվածություն, թղթին արձանագրվի և ստորագրվի:
«Պայմանավորվել ենք, որ երկաթուղին պետք է գործի միջազգային կանոնների համապատասխան՝ երկրների օրենսդրության և սուվերենության շրջանակներում, ինչը նշանակում է, որ սահմանային անցման կետերում պետք է իրականացվի սահմանային, մաքսային և այլ հսկողություն: Եվ մենք պետք է համաձայնեցնենք պարամետրերը, որպեսզի նույն պարամետրով երկաթուղի կառուցենք, որովհետև այդ երկաթուղիները պետք է կպնեն իրար: Միջազգային բեռնափոխադրումների ուղի է դառնալու»,– ասաց Փաշինյանը:
ՀՀ վարչապետը նաև շեշտեց` ավտոճանապարհների և երկաթուղիների նախագիծն անվանում են հայկական խաչմերուկ, որովհետև այստեղ գործ ունեն հյուսիս-հարավ-արևելք-արևմուտք խաչմերուկի հետ, և այդ խաչմերուկի գործադրումը կարող է շրջադարձային կետ լինել Հայաստանի տնտեսության զարգացման և ֆինանսատնտեսական կարողությունների հզորացման առումով:
Ի՞նչ կտա Հայաստանին Ադրբեջանի հետ երկաթուղային հաղորդակցությունը
Հիշեցնենք, որ երկաթուղու վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացմամբ զբաղվող Հայաստան–Ադրբեջան–Ռուսաստան եռակողմ աշխատանքային խմբի քննարկումների արդյունքում, որոնք նախագահում են 3 երկրի փոխվարչապետները։ Դրա մասին խոսվել էր նաև նոյեմբերի 26-ին Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ տեղի ունեցած եռակողմ հանդիպման ժամանակ։
Բրյուսելում ԵԽ նախագահ Շառլ Միշելը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ նույնպես ընդգծել էր տարածաշրջանում ենթակառուցվածքների վերականգնման կարևորությունը՝ շեշտելով, որ դա պետք է կյանքի կոչվի բոլոր երկրների ինքնիշխանությունը լիովին հարգելով:
Լրահոս
0