https://arm.sputniknews.ru/20220209/rus-khaghaghapahnery-parekutjun-en-anckacrel-lernajin-gharabaghi-askerani-shrjanum-38465902.html
Ռուս խաղաղապահները պարեկություն են անցկացրել Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում
Ռուս խաղաղապահները պարեկություն են անցկացրել Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում
Sputnik Արմենիա
Կողմերի սահմանազատման գծի երկայնքով պարեկության ընթացքում ռուս խաղաղապահներն իրականացրել են հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն, օդային իրավիճակի... 09.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-09T09:44+0400
2022-02-09T09:44+0400
2022-02-09T09:46+0400
տեսանյութ
տեսանյութեր
խաղաղապահներն արցախում
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/08/38458732_0:0:1920:1080_1920x0_80_0_0_def91925ca77e68af0a65b1fea5d7f17.jpg
Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները շարժական պարեկային խմբերի կազմում բազմակիլոմետրանոց երթ են իրականացրել БТР-82А ժամանակակից զրահամեքենաներով՝ ընդհանուր օգտագործման ճանապարհներով և Լեռնային Ղարաբաղի գրունտային դժվարանցանելի ճանապարհներով: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։«Ամեն օր խաղաղապահ զորախմբի զինծառայողները դիտարկում են անցկացնում Ասկերանի շրջանում՝ սահմանազատման գծի երկայնքով։ Վերահսկողությունն իրականացնում ենք անվտանգության ապահովման շրջանակներում, երբեմն կանգառներ ենք կատարում բնակավայրերում, շփվում ենք տեղի բնակիչների հետ՝ խաղաղարար համաձայնագրերի խախտումները բացահայտման նպատակով»,-ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Իվան Լեխանովը: Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները Դադիվանք են այցելելԱմեն օր ռուս խաղաղապահները պարեկություն են իրականացնում Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի և Շուշիի շրջաններում, ինչպես նաև Լաչինի միջանցքի երկայնքով:Ռուս խաղաղապահների կողմից 27 դիտակետերում իրականացվում է իրավիճակի շուրջօրյա դիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն:2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Ռուս խաղաղապահները պարեկություն են անցկացրել Արցախիի Ասկերանի շրջանում
Sputnik Արմենիա
Ռուս խաղաղապահները պարեկություն են անցկացրել Արցախիի Ասկերանի շրջանում
2022-02-09T09:44+0400
true
PT1M26S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/08/38458732_480:0:1920:1080_1920x0_80_0_0_0e7dea217401ebab757ff1c6aba82484.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութ, տեսանյութեր, видео, խաղաղապահներն արցախում, ռուսաստան
տեսանյութ, տեսանյութեր, видео, խաղաղապահներն արցախում, ռուսաստան
Ռուս խաղաղապահները պարեկություն են անցկացրել Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում
09:44 09.02.2022 (Թարմացված է: 09:46 09.02.2022) Կողմերի սահմանազատման գծի երկայնքով պարեկության ընթացքում ռուս խաղաղապահներն իրականացրել են հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն, օդային իրավիճակի դիտարկում, ինչպես նաև հարցում՝ տեղի բնակիչների շրջանում:
Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները շարժական պարեկային խմբերի կազմում բազմակիլոմետրանոց երթ են իրականացրել БТР-82А ժամանակակից զրահամեքենաներով՝ ընդհանուր օգտագործման ճանապարհներով և Լեռնային Ղարաբաղի գրունտային դժվարանցանելի ճանապարհներով: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Ամեն օր խաղաղապահ զորախմբի զինծառայողները դիտարկում են անցկացնում Ասկերանի շրջանում՝ սահմանազատման գծի երկայնքով։ Վերահսկողությունն իրականացնում ենք անվտանգության ապահովման շրջանակներում, երբեմն կանգառներ ենք կատարում բնակավայրերում, շփվում ենք տեղի բնակիչների հետ՝ խաղաղարար համաձայնագրերի խախտումները բացահայտման նպատակով»,-ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Իվան Լեխանովը:
Ամեն օր ռուս խաղաղապահները պարեկություն են իրականացնում Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի և Շուշիի շրջաններում, ինչպես նաև Լաչինի միջանցքի երկայնքով:
Ռուս խաղաղապահների կողմից 27 դիտակետերում իրականացվում է իրավիճակի շուրջօրյա դիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն:
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով: