https://arm.sputniknews.ru/20220209/patvastvats-qaghaqacin-vtangavvor-e-7-or-chpatvastvatsy-10-nakharar-38491789.html
Պատվաստված քաղաքացին վտանգավոր է 7 օր, չպատվաստվածը` 10. նախարար
Պատվաստված քաղաքացին վտանգավոր է 7 օր, չպատվաստվածը` 10. նախարար
Sputnik Արմենիա
ՀՀ–ում կիրառվող պատվաստանյութերը հաստատած են ԱՀԿ–ի կողմից և գրանցված են արտադրության երկրի կարգավորող մարմնի կողմից։ 09.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-09T17:01+0400
2022-02-09T17:01+0400
2022-02-09T17:03+0400
հայաստան
պատվաստում
անահիտ ավանեսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/1b/34735576_0:84:1600:984_1920x0_80_0_0_9082372681b1455ebe15622a7faa2537.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Կորոնավիրուսով վարակված անձանց մեկուսացման ժամկետը 14 օրից 7-10 օր նվազեցնելու որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ պատվաստված քաղաքացիները շրջապատի համար վտանգ են ներկայացնում 7 օր, չպատվաստվածները` 10։ Այսօր ԱԺ–ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` պատասխանելով «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Նազարյանի հարցին։«Սա ուղղված է քաղաքացիներին անհարկի ինքնամեկուսացման չենթարկելու, մյուս կողմից` պաշտպանելու այլոց` վարակման ռիսկից»,– ասաց նա։Կորոնավիրուսի քանի՞ դեպք է գրանցվել Հայաստանի դպրոցներումԱնդրադառնալով ՀՀ–ում կիրառվող պատվաստանյութերի անվտանգության հարցին` նախարարը հայտարարեց, որ մեր երկիր են ներմուծվում միայն ԱՀԿ–ի կողմից հաստատած, արտադրության երկրի կարգավորող մարմնի կողմից գրանցում ստացած պատվաստանյութերը։Վերջին 14 օրում 3-5 տարեկանների շրջանում կորոնավիրուսի դեպքերն ավելացել են 7.3 անգամ«Այս բոլոր պատվաստանյութերն անցել են 3 աստիճանի փորձաքննություն, ու հաստատվել է դրանց անվտանգությունը, որակն ու արդյունավետությունը»,– ասաց նա։Հիշեցնենք` հունվարի 31-ին հայտնի դարձավ, որ Հայաստան ժամանողների համար ինքնամեկուսացման ժամկետը կրկնակի նվազեցվել է։ Նախկին 14 օրվա փոխարեն այժմ ՀՀ ժամանողները կորոնավիրուսի հաստատման դեպքում կմեկուսանան 7 օր, եթե պատվաստված են, և 10 օրով, եթե պատվաստված չեն։Ընդ որում, 10-օրյա ժամկետը ևս կարող է կրճատվել մինչև 7 օր, եթե վարակված անձն իր նախաձեռնությամբ ՊՇՌ հետազոտություն անցնի, ու արդյունքը լինի բացասական։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/1b/34735576_88:0:1512:1068_1920x0_80_0_0_cee0ac140897e898492fac99d06a600b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, պատվաստում, անահիտ ավանեսյան
հայաստան, պատվաստում, անահիտ ավանեսյան
Պատվաստված քաղաքացին վտանգավոր է 7 օր, չպատվաստվածը` 10. նախարար
17:01 09.02.2022 (Թարմացված է: 17:03 09.02.2022) ՀՀ–ում կիրառվող պատվաստանյութերը հաստատած են ԱՀԿ–ի կողմից և գրանցված են արտադրության երկրի կարգավորող մարմնի կողմից։
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Կորոնավիրուսով վարակված անձանց մեկուսացման ժամկետը 14 օրից 7-10 օր նվազեցնելու որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ պատվաստված քաղաքացիները շրջապատի համար վտանգ են ներկայացնում 7 օր, չպատվաստվածները` 10։ Այսօր ԱԺ–ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` պատասխանելով «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Նազարյանի հարցին։
«Սա ուղղված է քաղաքացիներին անհարկի ինքնամեկուսացման չենթարկելու, մյուս կողմից` պաշտպանելու այլոց` վարակման ռիսկից»,– ասաց նա։
Անդրադառնալով ՀՀ–ում կիրառվող պատվաստանյութերի անվտանգության հարցին` նախարարը հայտարարեց, որ մեր երկիր են ներմուծվում միայն ԱՀԿ–ի կողմից հաստատած, արտադրության երկրի կարգավորող մարմնի կողմից գրանցում ստացած պատվաստանյութերը։
«Այս բոլոր պատվաստանյութերն անցել են 3 աստիճանի փորձաքննություն, ու հաստատվել է դրանց անվտանգությունը, որակն ու արդյունավետությունը»,– ասաց նա։
Հիշեցնենք` հունվարի 31-ին
հայտնի դարձավ, որ Հայաստան ժամանողների համար ինքնամեկուսացման ժամկետը կրկնակի նվազեցվել է։ Նախկին 14 օրվա փոխարեն այժմ ՀՀ ժամանողները կորոնավիրուսի հաստատման դեպքում կմեկուսանան 7 օր, եթե պատվաստված են, և 10 օրով, եթե պատվաստված չեն։
Ընդ որում, 10-օրյա ժամկետը ևս կարող է կրճատվել մինչև 7 օր, եթե վարակված անձն իր նախաձեռնությամբ ՊՇՌ հետազոտություն անցնի, ու արդյունքը լինի բացասական։