https://arm.sputniknews.ru/20220209/lavrvovn-u-raun-kqnnarken-eahk-i-dery-lgh-hakamartutjan-kargavvormann-ajakcelu-gvortsum-38494829.html
Լավրովն ու Ռաուն կքննարկեն ԵԱՀԿ-ի դերը ԼՂ հակամարտության կարգավորմանն աջակցելու գործում
Լավրովն ու Ռաուն կքննարկեն ԵԱՀԿ-ի դերը ԼՂ հակամարտության կարգավորմանն աջակցելու գործում
Sputnik Արմենիա
Երկու երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները ԵԱՀԿ գործունեությանն առնչվող հարցերի լայն շրջանակ են քննարկելու: 09.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-09T18:01+0400
2022-02-09T18:01+0400
2022-02-09T18:01+0400
սերգեյ լավրով
եահկ
լեռնային ղարաբաղ
մարիա զախարովա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/1c/38048040_0:174:3071:1902_1920x0_80_0_0_20bb5047b1fae945818aa0af9e056c5d.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ նախագահի` Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուի հետ կքննարկի ԵԱՀԿ-ի դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Այսօր ճեպազրույցի ժամանակ այդ մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԵԱՀԿ ղեկավար Ռաուն մեկնելու է Մոսկվա և փետրվարի 15-ին հանդիպելու է Լավրովին։«Քննարկվելու է ԵԱՀԿ-ի դերը Ուկրաինայի արևելքում, Լեռնային Ղարաբաղում ու Մերձդնեստրում հակամարտությունների կարգավորմանն աջակցելու գործում ու ԵԱՀԿ–ի մասնակցությունը Անդրկովկասում անվտանգության ու կայունության ժնևյան քննարկումներին», - ասել է Զախարովան:Պուտինն ու Մակրոնը քննարկել են Ղարաբաղի խնդիրըՆրա խոսքով՝ բանակցությունների օրակարգում ԵԱՀԿ գործունեության հարցերի լայն շրջանակն է, կազմակերպության 2022 թվականի աշխատանքային ծրագիրը: Զախարովան նշել է, որ Ռուսաստանը հետևողականորեն հանդես է գալիս ԵԱՀԿ արդյունավետության բարձրացման, կազմակերպության անդամ պետությունների միջև վստահության հաստատման, փոխզիջումների որոնման օգտին: Ռուսական կողմի համար կարևոր է, որ ԵԱՀԿ երկրները նույնկերպ հասկանան կազմակերպության գագաթաժողովների, 1999 թվականի եվրոպական անվտանգության խարտիայի ու 2010 թվականի Աստանայի հռչակագրի փաստաթղթերում ամրագրված` անվտանգության անբաժանելիության սկզբունքը ու պատշաճ կերպով կատարեն իրենց պարտավորությունները՝ այլ պետությունների անվտանգության հաշվին սեփական անվտանգությունը չամրապնդելու վերաբերյալ:Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծված չէ. Լին Թրեյսի
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/1c/38048040_107:0:2838:2048_1920x0_80_0_0_aab514a0cc20198a733d9b9c4c8f3a13.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերգեյ լավրով, եահկ, լեռնային ղարաբաղ, մարիա զախարովա
սերգեյ լավրով, եահկ, լեռնային ղարաբաղ, մարիա զախարովա
Լավրովն ու Ռաուն կքննարկեն ԵԱՀԿ-ի դերը ԼՂ հակամարտության կարգավորմանն աջակցելու գործում
Երկու երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները ԵԱՀԿ գործունեությանն առնչվող հարցերի լայն շրջանակ են քննարկելու:
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ նախագահի` Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուի հետ կքննարկի ԵԱՀԿ-ի դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Այսօր ճեպազրույցի ժամանակ այդ մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԵԱՀԿ ղեկավար Ռաուն մեկնելու է Մոսկվա և փետրվարի 15-ին հանդիպելու է Լավրովին։
«Քննարկվելու է ԵԱՀԿ-ի դերը Ուկրաինայի արևելքում, Լեռնային Ղարաբաղում ու Մերձդնեստրում հակամարտությունների կարգավորմանն աջակցելու գործում ու ԵԱՀԿ–ի մասնակցությունը Անդրկովկասում անվտանգության ու կայունության ժնևյան քննարկումներին», - ասել է Զախարովան:
Նրա խոսքով՝ բանակցությունների օրակարգում ԵԱՀԿ գործունեության հարցերի լայն շրջանակն է, կազմակերպության 2022 թվականի աշխատանքային ծրագիրը: Զախարովան նշել է, որ Ռուսաստանը հետևողականորեն հանդես է գալիս ԵԱՀԿ արդյունավետության բարձրացման, կազմակերպության անդամ պետությունների միջև վստահության հաստատման, փոխզիջումների որոնման օգտին: Ռուսական կողմի համար կարևոր է, որ ԵԱՀԿ երկրները նույնկերպ հասկանան կազմակերպության գագաթաժողովների, 1999 թվականի եվրոպական անվտանգության խարտիայի ու 2010 թվականի Աստանայի հռչակագրի փաստաթղթերում ամրագրված` անվտանգության անբաժանելիության սկզբունքը ու պատշաճ կերպով կատարեն իրենց պարտավորությունները՝ այլ պետությունների անվտանգության հաշվին սեփական անվտանգությունը չամրապնդելու վերաբերյալ: