00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
24 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:29
6 ր
Ուղիղ եթեր
12:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
В чем уникальность российской колонизации?
15:04
24 ր
Исторический ликбез
Корни элиты и еврейский вопрос. Как колонизация влияла на Россию?
15:33
25 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ նախագահ կարող է ընտրվել անգամ 4 ձայնով. Ալեն Սիմոնյանը հարցազրույց է տվել

© Photo : official site of the President of RAԱլեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյան - Sputnik Արմենիա, 1920, 09.02.2022
Ալեն Սիմոնյան
Բաժանորդագրվել
Ալեն Սիմոնյանը խոսել է Արմեն Գիչյանի հեռանալու, նախագահի աշխատակազմում տեղաշարժեր անելու և ՀՀ նախագահի ընտրության մասին։
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. ՀՀ նախագահի լիազորությունները ստանձնած Ալեն Սիմոնյանն անհամբեր սպասում է Ազգային ժողով վերադառնալուն։ Նա այդ մասին ասել է parliamentmonitoring–ին տված հարցազրույցում։
«Օրերն եմ հաշվում, թե երբ եմ վերադառնալու խորհրդարան, որովհետև ինձ այնտեղ ավելի շատ եմ տեսնում այս փուլում»,– ասել է նա։
Սիմոնյանը խոսել է նախագահի 100–հոգանոց աշխատակազմի մասին` նշելով, որ կրճատումների պատասխանատվությունն իր վրա չի վերացնի։
Նա անդրադարձել է Արմեն Սարգսյանի խորհրդական Արմեն Գիչյանի հեռանալուն։
«Իմ խնդրանքով է Արմեն Գիչյանը հեռացել: Ես չգիտեմ՝ ինքը պատրաստ էր աշխատել, թե ոչ, բայց ես խնդրել եմ իրեն հեռանալ: Մենք քննարկել ենք պատճառը, և գտնում եմ՝ ճիշտ չէ բարձրաձայնելը: Առաջին օրը եղած մի իրադարձության հետ է կապված»,– նշել է Սիմոնյանը։
Իսկ իր օգնական Դավիթ Առաքելյանին նախագահի աշխատակազմի ղեկավար նշանակելն էլ նա բնական է համարել։

«Ես մեծ մասամբ այստեղ ոչ մեկին չեմ ճանաչում, և բնական է` պետք է կարողանամ վերահսկել 100-ից ավելի աշխատակից ունեցող անձնակազմին, պետք է տեղեկացված լինեմ ամեն ինչից։ Այստեղ ինձ կօգնի իմ օգնականը, և լիազորությունների ավարտից հետո ինձ հետ կվերադառնա ԱԺ: Միաժամանակ, ես առաջին օրը հայտարարել եմ, որ այս ժամանակահատվածում շատ քիչ տեղաշարժեր պետք է ինձ թույլ տամ, որպեսզի նոր ընտրված նախագահն ինքը որոշի, թե ինչ գործողություններ անի»,–ընդգծել է Սիմոնյանը:

Ինչ վերաբերում է նոր նախագահի ընտրությանը, ապա Ազգային ժողովի նախագահը նշել է, որ ընդդիմության մասնակցությունը բոլորովին պարտադիր չէ։
«Իսկ ո՞վ է ասում, որ պետք է բոլորը քվեարկեն: Ընդհակառակը, օրենքն ասում է ավելի վատ բան, որ ինչ-որ փուլում կարող է նախագահն ընտրվել նույնիսկ 54 ձայնով: Այսինքն` քվեարկությունը տեղի է ունենում այնքան ժամանակ,և պահանջն այնքան է իջնում, մինչև նախագահն ընտրվի, և նա կարող է ընտրվել անգամ 4 ձայնով: Դա խորհրդարանական ընդդիմության գրած օրենքն է»,– նշել է Սիմոնյանը։
Հիշեցնենք` հունվարի 23-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց՝ հայտարարելով, որ չի կարողանում օգտագործել իր ներուժի գերակշիռ մասը ի նպաստ համակարգային ներքին և արտաքին քաղաքական խնդիրների լուծման:
Փետրվարի 1-ին պաշտոնապես հայտարարվեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները ՀՀ նախագահի պաշտոնում կառաջադրեն բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը:
Հաջորդ օրը ԱԺ–ն հայտնեց, որ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը ՀՀ նախագահի թեկնածու է առաջադրել Վահագն Գառնիկի Խաչատուրյանին:
Նշենք, որ Վահագն Խաչատուրյանը տևական ժամանակ համարվել է Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմակիցը: 1992-1996 թվականներին եղել է Երևանի քաղաքապետ, իսկ 1996- 1999 թվականներին՝ ԱԺ պատգամավոր: 1996-1998 թթ. նա զբաղեցրել է ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդականի պաշտոնը:
2002 թվականից «Քաղաքագիտական, իրավագիտական, տնտեսագիտական հետազոտությունների կենտրոնի» փոխնախագահն է: 2006թ. ընտրվել է «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ: 2019- 2021 թթ․ եղել է «Հայէկոնոմբանկի» խորհրդի անդամ:
2021թ. օգոստոսի 4-ին Վահագն Խաչատուրյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 3-ին հայտարարեց, որ ՀՀ նախագահի ընտրությունը կկայանա մարտին։
ՀՀ գործող Սահմանադրությունը նախատեսում է, որ ՀՀ նախագահն իր լիազորությունների իրականացման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ:
Ընդդիմությունը որոշել է որևէ կերպ չմասնակցել ՀՀ նախագահի ընտրությանը. հայտարարություն
Լրահոս
0