https://arm.sputniknews.ru/20220209/hajastann-u-irany-petq-e-unenan-hamategh-anvtangutjan-hamakarg-vardan-voskanjan-38470751.html
Հայաստանն ու Իրանը պետք է ունենան համատեղ անվտանգության համակարգ. Վարդան Ոսկանյան
Հայաստանն ու Իրանը պետք է ունենան համատեղ անվտանգության համակարգ. Վարդան Ոսկանյան
Sputnik Արմենիա
Իրանագետի համոզմամբ, դա են պարտադրում տարածաշրջանում առկա բազում մարտահրավերները` սկսած ահաբեկչական խմբավորումների ներկայությունից, որոնք հարձակում գործեցին... 09.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-09T11:31+0400
2022-02-09T11:31+0400
2022-02-09T11:34+0400
վարդան ոսկանյան
հայաստան–իրան գործակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/09/38470478_0:92:1600:993_1920x0_80_0_0_9abb6fe10f1a5d2a52d9c84933173061.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik․ Այս մասին այսօր Երևանում ընթացող Հայաստանի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովում հայտարարեց Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը։«Անվտանգությունն է, որ այսօր բնորոշում է մեր երկու պետությունների առջև ծառացած ամենաօրհասական մարտահրավերները։ Պետք է ստեղծեն այն մարդկային, մշակութային միջավայրը, որտեղ այդ հարաբերությունները պետք է խնամվեն, զարգանան ու ի վերջո հանգեցնեն հայ–իրանական ռազմավարական դաշինքի կնքմանը։ Այո, մենք ունենք դրա անհրաժեշտությունը, որովհետև դա են պարտադրում տարածաշրջանում առկա բազում մարտահրավերները` սկսած ահաբեկչական խմբավորումների ներկայությունից, որոնք հարձակում գործեցին Հայաստանի ու Արցախի վրա և փորձում են հարձակումներ գործել նաև Իրանի վրա»,– ասաց Ոսկանյանը։ Հայ–իրանական հարաբերությունները պետք է հասցնել ավելի բարձր մակարդակի. հայազգի պատգամավորԻրանագետը շեշտեց, որ այսօր տարածաշրջանում կան տարածապաշտությունը, ռասիզմը իրենց պետական գաղափարախոսությունը դարձրած երկրներ։ Բայց Հայաստանն ու Իրանն են տարածաշրջանի հնագույն քաղաքակարթություններն ու ժողովուրդները։ Նրա խոսքով, այդ է վկայում Աքեմենյան Պարսկաստանի արքա Դարեհ Ա–ի հրամանով մ.թ.ա. 523-521 թվականներին Բեհիսթուն ժայռի վրա փորագրված եռալեզու արձանագրությունը։«Հայաստանի ու Իրանի սահմանն այս տարածաշրջանի հնագույն սահմանն է, որի մի մասը` Արցախի հատվածը, մենք, ցավոք, կորցրեցինք»,– հիշեցրեց Ոսկանյանը։Հիշեցնենք` Իրանի Իսլամական Հանրապետությունը ՀՀ անկախությունը ճանաչել է 1991 թ. դեկտեմբերի 25-ին: Երկու երկրի միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել 1992 թ.–ի փետրվարի 9-ին Թեհրանում ստորագրված հռչակագրով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/09/38470478_115:0:1538:1067_1920x0_80_0_0_3c6dd425d444c58223a5477a2f57cf4c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վարդան ոսկանյան, հայաստան–իրան գործակցություն
վարդան ոսկանյան, հայաստան–իրան գործակցություն
Հայաստանն ու Իրանը պետք է ունենան համատեղ անվտանգության համակարգ. Վարդան Ոսկանյան
11:31 09.02.2022 (Թարմացված է: 11:34 09.02.2022) Իրանագետի համոզմամբ, դա են պարտադրում տարածաշրջանում առկա բազում մարտահրավերները` սկսած ահաբեկչական խմբավորումների ներկայությունից, որոնք հարձակում գործեցին Հայաստանի ու Արցախի վրա։
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik․ Այս մասին այսօր Երևանում ընթացող Հայաստանի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովում հայտարարեց Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը։
«Անվտանգությունն է, որ այսօր բնորոշում է մեր երկու պետությունների առջև ծառացած ամենաօրհասական մարտահրավերները։ Պետք է ստեղծեն այն մարդկային, մշակութային միջավայրը, որտեղ այդ հարաբերությունները պետք է խնամվեն, զարգանան ու ի վերջո հանգեցնեն հայ–իրանական ռազմավարական դաշինքի կնքմանը։ Այո, մենք ունենք դրա անհրաժեշտությունը, որովհետև դա են պարտադրում տարածաշրջանում առկա բազում մարտահրավերները` սկսած ահաբեկչական խմբավորումների ներկայությունից, որոնք հարձակում գործեցին Հայաստանի ու Արցախի վրա և փորձում են հարձակումներ գործել նաև Իրանի վրա»,– ասաց Ոսկանյանը։
Իրանագետը շեշտեց, որ այսօր տարածաշրջանում կան տարածապաշտությունը, ռասիզմը իրենց պետական գաղափարախոսությունը դարձրած երկրներ։ Բայց Հայաստանն ու Իրանն են տարածաշրջանի հնագույն քաղաքակարթություններն ու ժողովուրդները։ Նրա խոսքով, այդ է վկայում Աքեմենյան Պարսկաստանի արքա Դարեհ Ա–ի հրամանով մ.թ.ա. 523-521 թվականներին Բեհիսթուն ժայռի վրա փորագրված եռալեզու արձանագրությունը։
«Հայաստանի ու Իրանի սահմանն այս տարածաշրջանի հնագույն սահմանն է, որի մի մասը` Արցախի հատվածը, մենք, ցավոք, կորցրեցինք»,– հիշեցրեց Ոսկանյանը։
Հիշեցնենք` Իրանի Իսլամական Հանրապետությունը ՀՀ անկախությունը ճանաչել է 1991 թ. դեկտեմբերի 25-ին: Երկու երկրի միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել 1992 թ.–ի փետրվարի 9-ին Թեհրանում ստորագրված հռչակագրով։