https://arm.sputniknews.ru/20220209/arcakhum-paterazmin-hangecrec-hapk-i-masnatumy-hh-artaqin-gortseri-pvokhnakharar-38480790.html
Արցախում պատերազմի հանգեցրեց ՀԱՊԿ-ի «մասնատումը»․ ՀՀ արտաքին գործերի փոխնախարար
Արցախում պատերազմի հանգեցրեց ՀԱՊԿ-ի «մասնատումը»․ ՀՀ արտաքին գործերի փոխնախարար
Sputnik Արմենիա
Արմեն Ղևոնդյանի կարծիքով ՝ Սառը պատերազմից հետո ընդունված անվտանգության անբաժանելիության սկզբունքը խախտվել է, ինչը մի շարք ապակառուցողական գործընթացների հիմքն... 09.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-09T13:47+0400
2022-02-09T13:47+0400
2022-02-09T15:40+0400
հայաստան
արցախյան պատերազմ
եահկ
սպառազինություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/0b/28968451_0:0:1600:901_1920x0_80_0_0_946b49e488bfdd940956ce94f6c13705.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. 2020 թվականի աշնանը Արցախում սկսված պատերազմին հանգեցրել էին ԵԱՀԿ տարածքում մի շարք ապակառուցողական գործընթացները։ Այդ մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Արմեն Ղևոնդյանը՝ «Վալդայ» Միջազգային բանավիճային ակումբի շրջանակներում ելույթ ունենալով «Հավաքական անվտանգությունը նոր դարաշրջանում. ՀԱՊԿ-ի փորձն ու հեռանկարները» խորհրդաժողովի ընթացքում։Ղևոնդյանն արձանագրել է Եվրոպայում ստեղծված անվտանգության մեխանիզմների անհամապատասխանությունը դրանց գործնական արդյունքներին։ Նա առավել ակնառու օրինակ է համարել Եվրոպայում Սովորական զինված ուժերի մասին պայմանագիրը (ԵՍԶՈՒՊ)։ Փոխնախարարի կարծիքով՝ ԵՍԶՈՒՊ-ն թղթի վրա և ԵՍԶՈՒՊ-ն իրականում միանգամայն տարբեր բաներ են։ Պայմանագիրը չի կարող կանխել պատերազմի նախապատրաստումը, բուն պատերազմը և սպառազինությունների հետագա մրցավազքը։ Դրանում Հայաստանը համոզվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ադրբեջանական ագրեսիայի օրինակով, նշել է Ղևոնդյանը։«ԵԱՀԿ պետությունների կողմից ընդունված անվտանգության անբաժանելիության հայեցակարգը ներկայումս վիճարկվում է այնպես, ինչպես նախկինում երբեք չի վիճարկվել։ Իր անվտանգությունը ուրիշների անվտանգության հաշվին չամրապնդելու խոստումն այլևս նույնիսկ ձգտում չի հանդիսանում»,-կարծում է դիվանագետը։Նա կարծում է, որ ԵԱՀԿ տարածքում անվտանգության տարբեր գոտիներ կան՝ «միջուկ» և «ծայրամասեր»։ Եվ եթե մի տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները դիտարկվում են «ծայրամասային» անվտանգության պրիզմայով, ապա «միջուկում» նմանատիպ գործընթացները ընկալվում են որպես ամբողջ «ընտանիքի» ճգնաժամ։ Նման մոտեցումը ակնհայտորեն դրսևորվեց Արցախում 44-օրյա պատերազմի ժամանակ։ Ղևոնդյանի կարծիքով՝ պատերազմը դարձավ ագրեսիայից դեռ շատ տարիներ առաջ սկսված այդ «մասնատման» գագաթնակետը։ Հայաստանը 2020-ին բախվեց տարածաշրջան ահաբեկիչների զանգվածային տեղափոխման հետ․ փոխնախարար
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/0b/28968451_139:0:1559:1065_1920x0_80_0_0_2f193c7c16ce0d16019ad0cf88a79f71.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արցախյան պատերազմ, եահկ, սպառազինություն
հայաստան, արցախյան պատերազմ, եահկ, սպառազինություն
Արցախում պատերազմի հանգեցրեց ՀԱՊԿ-ի «մասնատումը»․ ՀՀ արտաքին գործերի փոխնախարար
13:47 09.02.2022 (Թարմացված է: 15:40 09.02.2022) Արմեն Ղևոնդյանի կարծիքով ՝ Սառը պատերազմից հետո ընդունված անվտանգության անբաժանելիության սկզբունքը խախտվել է, ինչը մի շարք ապակառուցողական գործընթացների հիմքն է դարձել։
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. 2020 թվականի աշնանը Արցախում սկսված պատերազմին հանգեցրել էին ԵԱՀԿ տարածքում մի շարք ապակառուցողական գործընթացները։ Այդ մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Արմեն Ղևոնդյանը՝ «Վալդայ» Միջազգային բանավիճային ակումբի շրջանակներում ելույթ ունենալով «Հավաքական անվտանգությունը նոր դարաշրջանում. ՀԱՊԿ-ի փորձն ու հեռանկարները» խորհրդաժողովի ընթացքում։
Ղևոնդյանն արձանագրել է Եվրոպայում ստեղծված անվտանգության մեխանիզմների անհամապատասխանությունը դրանց գործնական արդյունքներին։ Նա առավել ակնառու օրինակ է համարել Եվրոպայում Սովորական զինված ուժերի մասին պայմանագիրը (ԵՍԶՈՒՊ)։ Փոխնախարարի կարծիքով՝ ԵՍԶՈՒՊ-ն թղթի վրա և ԵՍԶՈՒՊ-ն իրականում միանգամայն տարբեր բաներ են։ Պայմանագիրը չի կարող կանխել պատերազմի նախապատրաստումը, բուն պատերազմը և սպառազինությունների հետագա մրցավազքը։ Դրանում Հայաստանը համոզվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ադրբեջանական ագրեսիայի օրինակով, նշել է Ղևոնդյանը։
Փոխարտգործնախարարն ընդգծել է, որ Սառը պատերազմից հետո ԵԱՀԿ պատասխանատվության գոտում առհասարակ տեղի է ունեցել անվտանգության «ֆրագմենտացիա»՝ մասնատում։
«ԵԱՀԿ պետությունների կողմից ընդունված անվտանգության անբաժանելիության հայեցակարգը ներկայումս վիճարկվում է այնպես, ինչպես նախկինում երբեք չի վիճարկվել։ Իր անվտանգությունը ուրիշների անվտանգության հաշվին չամրապնդելու խոստումն այլևս նույնիսկ ձգտում չի հանդիսանում»,-կարծում է դիվանագետը։
Նա կարծում է, որ ԵԱՀԿ տարածքում անվտանգության տարբեր գոտիներ կան՝ «միջուկ» և «ծայրամասեր»։ Եվ եթե մի տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները դիտարկվում են «ծայրամասային» անվտանգության պրիզմայով, ապա «միջուկում» նմանատիպ գործընթացները ընկալվում են որպես ամբողջ «ընտանիքի» ճգնաժամ։ Նման մոտեցումը ակնհայտորեն դրսևորվեց Արցախում 44-օրյա պատերազմի ժամանակ։ Ղևոնդյանի կարծիքով՝ պատերազմը դարձավ ագրեսիայից դեռ շատ տարիներ առաջ սկսված այդ «մասնատման» գագաթնակետը։