00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ընդդիմությունն ԱԺ–ից պահանջում է արձագանքել թուրք–ադրբեջանական հռչակագրի վավերացմանը

© Sputnik / Aram NersesyanԱրմեն Ռուսատամյան
Արմեն Ռուսատամյան - Sputnik Արմենիա, 1920, 08.02.2022
Արմեն Ռուսատամյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ընդդիմադիր պատգմավորի համոզմամբ` Թուրքիայի խորհրդարանի կողմից հռչակագրի վավերացումը նշանակում է, որ Թուրքիան ոչ միայն նախապայմաններն է առաջ մղում, այլև դրանց իրագործումը համարում է իր պետական քաղաքականության հիմնաքարերից մեկը։
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Այն օրակարգը, որն այս պահին քննարկվում է Հայաստանի խորհրդարանում, ոչ մի կապ չունի Հայաստանին սպառնացող իրական մարտահրավերի հետ։ Այսօր ԱԺ նիստում հայտարարեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը։
«Թուրքիան ու Ադրբեջանն ուղղակի հայտարարել են, որ առաջնորդվելու են հիմնականում 4 խնդիր լուծելու ուղղությամբ. ապօրինի բոլոր սահմանների ճանաչում ու պարտադրում, որ Հայաստանն էլ ճանաչի, Ցեղասպանությունից հրաժարում, Ադրբեջանի պահանջների բավարարում` Արցախի հարցում, և, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի ամրագրում»,– ասաց Ռուստամյանը` հիշեցնելով, որ այդ ամենը սևով սպիտակի վրա ամրագրվել է անցյալ տարի օկուպացված Շուշիում ստորագրված ու օրերս վավերացված ադրբեջանա-թուրքական հռչակագրում։
Ռուստամյանի խոսքով` հայկական կողմը այս հռչակագրի վավերացմանը ոչ միայն պատասխան չի տվել։

«Մեզ մնում է մեկ շանս` այստեղ` խորհրդարանում ուղղակի արձանագրում ենք մեր հայեցակարգը` մեր կարմիր գծերը կամ դա կատարվելու է խորհրդարանից դուրս» ,– ասաց Ռուստամյանը։

Նույն խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանն էլ շեշտեց, որ թուրք–ադրբեջանական փաստաթուղթն ամբողջությամբ հակահայկական բնույթ ունի։ Նրա մեկնաբանմամբ` այն նշանակում է, որ Հայաստանը պետք է ընդունի Արցախի` Ադրբեջանի կազմում լինելու հանգամանքը, պետք է պետական մակադրակով հրաժարվի Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացից, և հարցը պետք է տեղափոխվի պատմաբանների քննարկման տիրույթ։
«Ժամանակին, երբ որ ընդունվեց այդ հռչակագիրը ՀՀ ԱԳՆ–ն բավական ադեկվատ ու օպերատիվ ձևով արձագանքեց դրան։ Մենք ունենք հունիսի 16-ի և 17-ի ԱԳՆ հայտարարությունները, բայց Հայաստանի որևէ պետական մարմին Թուրքիայի ու Ադրբեջանի խորհրդարանների մակարդակով այդ հռչակագրի վավերացմանը չի արձագանքել»– ասաց նա` հավելելով, որ Հայաստանի որդեգրած քաղաքականությունը` առանց նախապայմանների հայ–թուրքական հարաբերությունները ձևավորելու, ոչ մի կերպ չի համընկնում Թուրքիայի խորհրդարանի վարքագծին։
Ըստ Թևանյանի` Թուրքիայի խորհրդարանի կողմից հռչակագրի վավերացումը նշանակում է, որ Թուրքիան ոչ միայն նախապայմաններ է առաջ մղում, այլև դրանց իրագործումը համարում է իր պետական քաղաքականության հիմնաքարերից մեկը։
Ընդդիմությունը խորհրդարանի առաջ պահանջ դրեց` օրենսդիր մարմնի մակարդակով արձագանքել հռչակագրի վավերացմանը։
Թուրքական սիրալիրությունը շատ արագ կարող է վերադառնալ բայրաքթարային տրամաբանության շրջանակ
Նշենք, որ Շուշիում 2021 թվականի հունիսի 15-ին հռչակագիր է ստորագրվել Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իլհամ Ալիևի միջև։ Փաստաթուղթն Անկարայի և Բաքվի համագործակցության ընդլայնում է ենթադրում ռազմական և ռազմաքաղաքական, ինչպես նաև տնտեսության և էներգետիկայի ոլորտներում։
Օրեր առաջ երկու երկրների խորհրդարանները վավերացրեցին 1 տարի առաջ Շուշիում ստորագրված փաստաթուղթը։
Հիշեցնենք, որ Շուշին անցել է ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարվա 44-օրյա արցախյան պատերազմի ժամանակ։ Դրանից հետո մարտական գործողությունները դադարեցվեցին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ընդունած եռակողմ հայտարարության համաձայն։
Լրահոս
0